Կիրակի, 2 Ապրիլի 2017 10:23
Նաիրա Բադալյան

ՕՐՕ դաշինքն արդեն հաղորդում է ՀՀԿ կողմից ընտրական իրավախախտումների մասին

ՕՐՕ դաշինքն արդեն հաղորդում է ՀՀԿ կողմից ընտրական իրավախախտումների մասին

Արմինֆո.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ համատարած ընտրակաշառքներին զուգահեռ ՀՀԿ-ի համար աշխատող կեղծարարները կաշառված քաղաքացիներին բաժանում են տարատեսակ տարբերանշաններ՝ համարակալած թղթերի, թափանցիկ ստիկերների, տարբեր գույների թելերի տեսքով՝ պահանջելով քաղաքացիներից քվեաթերթիկի հետ միասին դրանք տեղադրել ծրարների մեջ՝ վերահսկելու համար նրանց քվեարկության բովանդակությունը: «Սա քվեարկության գաղտնիության սահմանադրական նորմի կոպիտ խախտում է եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան վստահված անձանց մենք առաջարկել ենք հաշվարկի ժամանակ նման դեպքերի հանդիպելիս արձանագրել յուրաքանչյուր նման դեպք գրանցամատյանում եւ ներկայացնել հատուկ կարծիք՝ այդ տեղամասերի արդյունքների բողոքարկման նպատակով», - ասվում է ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:

 

Բացի այդ, շտաբը տեղեկություններ է ստացել, որ մի քանի հիվանդանոցներից, մասնավորապես «Գրիգոր Լուսավորիչ» (Մասիվի հիվանդանոց), Մալաթիայի հիվանդանոց, հիվանդներին առողջանալուց եւ փաստացի դուրս գրվելուց հետո պաշտոնապես դուրս չեն գրում՝ նրանց քվեարկությունը հիվանդանոցներում շրջիկ արկղերով, ըստ էության, բաց կազմակերպելու նպատակով: «Մենք պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից անհապաղ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցչի, ինչպես նաեւ, ցանկության դեպում, ընտրապայքարին մասնակցող այլ ուժերի ներկայացուիչների մասնակցությամբ ստուգումներ իրականացնել նշված հիվանդանոցներում՝ պարզելու համար ստացիոնար բուժման մեջ գտնվող փաստացի առկա եւ գրանցված հիվանդների թվերը», - նշված է հաղորդագրությունում:  Վերջապես, դաշինքի աղբյուրները ՀՀԿ մի քանի շտաբերից հաղորդել են, որ պլանավորված է  առավոտյան մինչեւ 10:00-ը շոշափելի խախտումներ, այլ անձանց փոխարեն քվեարկություններ իրականացնել ընտրատեղամասերում, որի նպատակով բազմաթիվ տեղամասերում էլեկտրոնային սարքերը ժամանակավորապես անսարք վիճակի են բերվելու: «Ապրիլի 2-ին բման դեպքերի տեղի ունենալու դեպքում՝ մենք կկարողանանք պնդել, որ սա պլանավորված եւ համակարգային զանգվածային ընտրախախտում է՝ ուղղված ընտրությունների արդյունքը հօգուտ ՀՀԿ-ի խեղաթյուրելուն:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը խստորեն դատապարտում է ընթացող եւ ծրագրվող ընտրակեղծիքները եւ պահանջում է իշխանություններից անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմանն ուղղված ապօրինությունները, մասնավորապես՝ իրավապահ մարմիններից պահանջում ենք բացահայտել եւ պատժել դրանք իրականացնողներին», - նշված է ՕՐՕ շտաբի հաղորդագրությունում:

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբից նաև հաղորդել են, որ

քաղաքացիներից ահազանգ է ստացվել,  որ Միհրան Պողոսյանի համար կաշառքի դիմաց քվեարկել խոստացած քաղաքացիներին մանուշակագույն ֆլոմաստերներ են բաժանել, որպեսզի դրանով վերահսկեն նրանց քվեարկությունը։ Նմանատիպ ահազանգ կա նաեւ Մալաթյա-Սեբաստիա թաղամասից, ուր Սամվել Ալեքսանյանի համար կաշառքի դիմաց քվեարկել խոստացած քաղաքացիներին բաժանվում են կանաչ գրիչներ: Չարենցավանից քաղաքացին ահազանգում է, որ կաշառված ընտրողներին ընտրակեղծարարները բաժանում են թղթե կտորներ՝ տարբեր տարբերանշաններով, որոնք առաջարկում են ապրիլի 2-ին ընտրությանը մասնակցելիս տեղադրել ընտրական ծրարի մեջ՝ քվեաթերթիկի հետ միասին: «Քանաքեռ–Զեյթունում գտնվող 3/11, 3/16, 3/25 ընտրատեղամասերում բոլոր քվեաթերթիկները հանձնաժողովների նախագահները չեն տեղադրել չհրկիզվող պահարանում՝ պատճառաբանությամբ, թե թերթիկների քանակը մեծ է, իսկ չհրկիզվող պահարանում տեղը՝ քիչ։ Այդպես թողել են պարկերի մեջ, տեղմասի դուռը փակել և հեռացել։ 21/09 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծակքար) Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ընտրատեղամասում նախագահը նախ չի ցանկացել փակել չհրկիզվող պահարանը, որտեղ տեղադրված են ընտրական փաստաթղթերը և նյութերը, ապա, վստահված անձի պահանջից հետո այն փակելուց հետո չի ցանկացել բանալին հանձնել ոստիկանին։ Արձագանքելով այս խախտման փաստին, որը տեղադրվել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ֆեյսբուքյան էջում, Ոստիկանության լրատվական բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե տեղի ունեցածը ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդրի հետ է կապված եղել՝ հղում անելով տեսագրությանը: Սակայն տեսագրությունից որեւէ նման բան պարզ չի լինում, իսկ պարոն Ահարոնյանի մեկնաբանությունը կամային է», -  նշված է ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի տեղեկատվական կենտրոնից ԱրմԻնֆո-ին նաև հաղորդել են, որ Արմավիրի մարզի թիվ 7/15 (Մրգաշեն գյուղ) եւ Մեծամորի մեկ այլ ընտրատեղամասերում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներն ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ՀՀԿ-ի քվեաթերթիկների մեծ մասի անկյունում սեւ գիծ է տպագրված, ինչը հնարավորություն է տալիս ընտրողների քվեարկության գաղտնիությունը հարցականի տակ դնել եւ նրանց ընտրությունը վերահսկելի դարձնել (լուսանկարը կցում են): «Ինչպես հայտնի է, նոր օրենսգրքի համաձայն ծրարների եզրերը կտրված է լինելու, որտեղից երեւալու է քվեաթերթիկի եզրային հատվածը, որի վրա էլ փակցվելու են հոլոգրաֆիկ դրոշմանիշները: ՕՐՕ-ի ներկայացուցչների ահազանգից հետո ԿԸՀ-ից այդ քվեաթերթիկները փոխարինվել են նորմալ քվեաթերթիկներով: Արմեն Մարտիրոսյանի հարցմանն ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ դա հիլիոտինի (կտրող սարքի)  անփույտ կիրառման հետեւանք է: Սակայն տարօրինակ է, որ այդ “անփութության” հետեւանքով սեւ գծեր են թողնվել միայն ՀՀԿ-ի քվեաթերթիկների վրա: Այս հնարքը հնարավոր է որ իշխանությունների կողմից կիրառված լինի նաեւ այլ ընտրատեղամասերում, սակայն ընդդիմության կողմից նշանակված հանձնաժողովականների եւ վստահված անձանց ուշադրությունից վրիպած լինի: Մենք կոչ ենք անում «Ժառանգության», ինչպեսեւ այլ ընդդիմադիր կուսակցությունների տեղերով նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի վստահված անձանց տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան ժ. 7:00-ի նիստի ժամանակ առաջին հերթին ուշադիր զննել քվեաթերթիկները եւ հայտնաբերելու դեպքում խոտանել բոլոր նման սեւ գծանշան ունեցող քվեաթեթրիկները՝ պահանջելով մինչեւ քվեարկության սկիզբը դրանց փոխարինումը պատշաճ նմուշի քվեաթերթիկներով», - ասվում է հաղորդագրությունում: 

 

Ապրիլի 2-ին, առավոտյան ժամը 08:00-ից Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի ընտրությունները` առաջինը 2015 թվականին սահմանադրական բարեփոխման ընդունումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականի: Քվեարկությանը մասնակցում է, ընդհանուր առմամբ, 2 մլն 564 հազար 795 ընտրող: Ազգային ժողովում տեղերի համար պայքարում են 9 քաղաքական ուժեր` «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները և 5 կուսակցություններ` ՀՀԿ-ն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», ՀՅԴ, ՀԿԿ: Վարկանշային համակարգով իրենց թեկնածությունն առաջադրել են 1500 թեկնածուներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստըՀայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստը
Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն ԳևորգյանինԴատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին
Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. "կամ նրանք հրաժարվել են, կամ նրանց ասել են՝ հեռու մնան"․ Արարատ Միրզոյան
Հանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՀանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույք
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Միրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանցի հովվի՝ Հայաստան անցնելու մասինՄիրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանցի հովվի՝ Հայաստան անցնելու մասին
Փաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումըՓաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը ՀրազդանումՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում
Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունըԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
Հայաստանն ու Կատարը քննարկել են համատեղ գործարար գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունըՀայաստանն ու Կատարը քննարկել են համատեղ գործարար գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ