


Արմինֆո.Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծ ներկայացրած կոնգրեսական Դեյվ Թրոթը հույս է հայտնել, որ ոչ միայն Կոնգրեսը կընդունի իր օրենքի նախագիծը, այլեւ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», այդ մասին նա հայտարարել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում;
Նրա խոսքերով, Թրամփը ավանդական քաղաքական գործիչ չէ, ու հայտարարությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Հույս ունեմ՝ նախագահ Թրամփը ճիշտ քայլ կկատարի եւ 102 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն կանվանի»:
Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին է խոսել նաեւ ազդեցիկ դեմոկտրատ կոնգրեսական Ադամ Շիֆը.«Այս նախագահը որեւէ խոստում չի տվել, նրա շուրջ դիվանագետներ եւ զինվորականներ չեն, որոնք կընդդիմանային Հայոց ցեղասպանության ճանաչմանը, եւ միգուցե դա կօգնի: Մենք պետք է համոզենք նրան, որ դա ճիշտ քայլ է, իսկ դա այդպես է, քանի որ մենք չենք կարող աշխարհի առաջատարը համարվել, եթե տարբերակենք, թե որ ցեղասպանությունները պիտի ճանաչենք, որոնք՝ ոչ»:
Ցեղասպանության փաստի հերքումը բուն ցեղասպանության վերջին քայլն է, քանի որ սկզբից բնաջնջում են մարդկանց, այնուհետեւ՝ դրամասին պատմությունը, համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից կօգնի հենց թուրք ժողովրդին ընդունելիր պատմությունը. «Գերմանիան ընդունեց իր անցյալը եւ դարձավ հզոր, զարգացած, ժողովրդավար մի երկիր, որտեղ բոլորն են ցանկանում ապրել: Թուրքիան, որը համառորեն ժխտում է ցեղասպանությունը եւ հայտնվել էծայրահեղական, ավտորիտար երկիր դառնալու ճանապարհին»:


