Arminfo.info


 Երեքշաբթի, 23 Մայիսի 2017 00:46
Դավիթ Ստեփանյան

Վլադիմիր Եվսեև :Բաքվի ագրեսիվությունը կարող է սանձել միայն հակահարձակման սպառնալիքը

Վլադիմիր Եվսեև :Բաքվի ագրեսիվությունը կարող է սանձել միայն հակահարձակման սպառնալիքը

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է Վալերի Պերմյակովի արտահանձնման համապատասխանությունը ռուսական շահերին, խոսում քարոզչական պատերազմի որոշ առանձնահատկությունների մասին, անցած տարվա ապրիլյան պատերազմից արված եզրակացությունների հիման վրա վերլուծում ներկայիս իրավիճակը, կիսվում ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում հետագա իրավիճակի հնարավոր սցենարներով:

 

Մայիսի 19-ին տխրահռչակ Վալերի Պերմյակովն արտահանձնվեց Ռուսաստան: Համապատասխանու՞մ արդյոք է դա Հայաստանում Մոսկվայի շահերին
 

Ես չգիտեմ և չեմ հասկանում այդ հանձնման շարժառիթները: Ընդ որում, իմ կարծիքով, Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները կարող էին լինել ոչ այնքան այնպիսին, ինչպես դրանց մասին հայտարարվում է: Իմ անձնական տեանկյունից, Գյումրիի իրադարձությունները թուրքական հետք ունեն. դա թուրքական հատուկ գործողություն էր:

 

102-րդ ռազմակայանը Հայաստանի տարածքից դուրս բերելու նպատակո՞վ:

 

Անշուշտ, դա միանգամայն հասկանալի է, քանի որ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է դանակահարել երեխայի, անաղմուկ բնաջնջել մի ողջ ընտանիք: Այդ ողբերգական իրադարձություններն ուշադիր վերլուծելիս,  որպես ռազմական փորձագետ, ինձ մոտ բազմաթիվ հարցեր են ծագում այն առնչությամբ, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել, և արդյոք մեղավորը հենց Պերմյակովն է: Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի հասարակական կարծիքը համառորեն ենթադրում է, որ ողջ ընտանիքի սպանդի մեղավորը հենց Պերմյակովն է՝ նրա վերադարձը Ռուսաստան, իհարկե, աննպատակահարմար էր: Հասկանալի է, որ դա կօգտագրոծեն հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման կողմնակիցները, որոնք առանց այդ էլ այդ նպատակով օգտագործում են այն ամենը, ինչ հնարավոր է: Այդ լույսի ներքո Պերմյակովի արտահանձնման որոշումը գնահատում եմ ոչ այնքնա ճիշտ և հենց Ռուսաստանի շահերից չբխող: Պերմյակովն, անշուշտ, Ռամիլ Սաֆարով չէ, որը կացնահարել է քնած հայ զինծառայողին և հերոսացվել է Ադրբեջանում: Պետք է հստակ հասկանալ, որ Պերմյակովին ոչ ոք չի հերոսացնի, այդ իզգոյը կնստի Ռուսաստանում: Ռուսաստանի համար Պերմյակովը խնդիր է Հայաստանի հետ հարաբերություններում, ռազմական համագործակցության խնդիր, մի տեսակ բիծ Ռուսաստանի ԶՈՒ վրա: Ուստի Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Պերմյակովը ստանա արժանին: Սակայն նրա արտահանձնումը ես չեմ կարողանում բացատրել նորմալ տրամաբանության տեսանկյունից:

 

Համաձայնեք, որ նման անտրամաբանական քայլերը վնասում են առաջին հերթին Ռուսաստանին:

 

Հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի շահերին վնասում են մի շարք ապատրամաբանական քայլեր, որոնք ձեռնարկվում են հակառուսական քաղաքականության գագաթնակետին: Եվ նման քայլերը, դժբախտաբար, քիչ չեն:

Օրինակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս հայտարարեց, թե հետխորհրդային տարածքում գտնվող ռուսական ռազմակայանները կօգտագործվեն «Իսլամական պետության» դեմ պայքարում: Դրանից անմիջապես հետևություն արվեց, որ «Իսլամակն պետության» դեմ պայքարում կօգտագործվի Գյումրիի ռազմակայանը, իսկ Հայաստանն, այդպիսով, կներքաշվի ԻՊ դեմ պայքարի մեջ: Ինչպե՞ս կարող է  102-րդ ռազմակայանը գործարկվել ԻՊ դեմ պայքարում: Ռազմակայանը ցամաքային է, օդային բաղադրիչը, որը ներկայացված է «ՄԻԳ-29»  արդիականացված որոնող-կործանիչներով, ընդհանրապես նախատեսված չէ ցամաքային թիրախներին հարվածելու համար: Իսկ ուղղաթիռները թռիչքի հեռավության էական սահմանափակումներ ունեն և ի զորու չեն հասնել ԻՊ-ին: Այլ կերպ ասած` Գյումրիի ռազմակայանը նախատեսված չէ ԻՊ դեմ պայքարի համար և չի կարող ներքաշվել այդ պայքարի մեջ:

 

Ի՞նչ դեր են խաղում Հայաստանին և Ադրբեջանին սպառազինությունների զուգահեռ մատակարարումները Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում:

 

Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի պատճառներից մեկն ուժերի հաշվեկշռի խախտումն էր շփման գծի երկայնքով, ընդ որում` թե որակապես, թե քանակապես: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Սմերչ» ռեակտիվ համազարկային կրակի համակարգերին, «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերին, սպառազինությունների մի շարք այլ տեսակների, որոնք թույլ են տալիս փոխել այդ հաշվեկշիռը: Մինչդեռ, եթե Ռուսաստանը մինչև ապրիլ ժամանակին իրագործեր  Հայաստանին պարիտետ մատակարարումների ծրագրերը, հնարավոր է, պատերազմի համար պայմաններն, այնուամենայնիվ, ավելի քիչ լինեին: Այժմ այդ հաշվեկշիռը վերականգնվել է, եթե ոչ քանակապես,  ապա` որակապես: Չգիտեմ, թե Հայաստանում ինչպիսի ԱՕԹՍ-եր են հայտնվել, կարող է այստեղ Ռուսաստանն օգնել  է, սակայն այժմ դա էլ այնքան կարևոր չէ, գլխավորը` որ պատասխանելու միջոց կա: Ուստի Ռուսաստանի համար Ադրբեջան զենքի մատակարարումները Ադրբեջանին որոշակիորեն սեփական ազդեցության ոլորտում պահել է: Ընդ որում, չեմ կարծում, թե Մոսկվան Բաքվին զենք է վաճառում զուտ տնտեսական նկատառումներով, քանի որ Ռուսաստանի համար դրանք այնքան էլ մեծ գումարներ չեն, որոնց համար նա զոհաբերեր Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Ընդ որում, Ռուսաստանը, անկասկած, կցանկանար Ադրբեջանը տեսնել իր ազդեցության ոլորտում: Դա կարևոր է ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից, եթե դիտարկենք Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի կառուցման նախագծի իրագործումը: Հենց Ադրբեջանն է ռուս-իրանական համագործակցության տարանցիկ երկիրը: Իսկ Հասան Ռուոհանիի հաղթանակը նախագահական ընտրություններում լավ նախադրյալներ է ստեղծում այդ նախագծի իրագործման համար: Եվ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, ամենայն հավանականությամբ, հենց այդ երկու հանգամանքների բերումով` դա փոխհատուցելով հաշվեկշռի պահպանման նպատակով Հայաստանին մատակարարումներով: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, մենք ոչ մի ռազմական օբյեկտ չունենք: Ուստի Հայաստանը չպետք է մտահոգվի Ադրբեջան զենքի մատակարարումների առնչությամբ: Ի վերջո, ապրիլին ղարաբաղյան բանակի դեմ Ադրբեջանի կիրառած այն սպառազինությունները, որոնք մարտական գործողությունների գոտու համար սկզբունքորեն կարևոր նշանակություն ունեին, ոչ թե ռուսական, այլ իսրայելական արտադրության էին: Խոսքը վերաբերում է «Սփայք» հակատանկային համալիրին, ԱՕԹՍ-երին, որոշ այլ համակարգերի: Ընդ որում Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապակայունացմամբ, հրաշալի հասկանալով, որ դա սպառնում է տարածաշրջանային մեծ պատերազմ: Այստեղից` Ռուսաստանի հաշվեկշռումը:

 

Նախորդ տարվա ապրիլին Բաքվի խնդրանքով Ռուսաստանի կողմից

ղարաբաղյան բանակի հակահարձակման կասեցումը, անշուշտ, Մոսկվայի հանդեպ որոշակի պարտավորություններ է դրել Իլհամ Ալիևի առաջ: Արդյո՞ք կատարում է դա Ադրբեջանը:

 

Իմ ակնկալած արդյունքը ես այդպես էլ չտեսա: Իսկ Ադրբեջանի դեմ հայերի հակահարձակման կասեցումից ես ակնկալում էի Ստեփանակերտի վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ, ինչը կլիներ միանգամայն տրամաբանական և նորմալ: Ըստ երևույթին, նման պահանջ չի ներկայացվել, ինչը Ռուսաստանի և Հայաստանի համատեղ սխալն էր: Եվ ես, ցավոք սրտի, չեմ տեսնում այդ հարցում Երևանի ակտիվություն, որն, ըստ երևույթին, ցանկանում է գլխավորը լինել Բաքվի հետ բանակցություններում: Սակայն տվյալ իրավիճակում դա հակաարդյունավետ է, քանի որ չի կարելի ինչ-որ տարածքներ վերադարձնելու մասին դատողություններ անել` սեղանի շուրջ բացակայող ղարաբաղցիների փոխարեն: Կարող եմ ենթադրել, որ նախորդ տարվա ապրիլին Իլհամ Ալիևը պարտավորվել էր ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից հակամարտության գոտում: Եվ, առնվազն, մինչև 2017 թվականի փետրվարին երկու ադրբեջանական հետախուզական խմբերի ներթափանցման փորձը, որի ընթացքում սպանվեց մինչև 10 ադրբեջանցի զինծառայող, դա, ընդհանուր առմամբ, եղել է: Այդպիսով, Մոսկվան որոշ ժամանակահատվածում հակամարտությունը սառեցրեց: Իմ կարծիքով, այդ կարճատև սառեցումը դա չարժեր, քանի որ ապրիլի բացասական հետևանքներն անհամեմատ ավելի շատ են: Մասնավորապես, ամրապնդվեց «տարածքներ պոկելու»  քաղաքականության ճշմարտացիության Բաքվի համոզմունքը: Ապրիլին քարոզիչներին հաջողվեց Ադրբեջանի հասարակությանը համոզել իր հաղթանակը` ամրապնդելով փոխզիջումներից Բաքվի հրաժարվելը: Ղարաբաղի վերաբերյալ այլ պայման ես չեմ տեսնում: Ուստի` կարծում եմ, որ Ռուսաստանը բավականաչափ ջանք չի գործադրել Ղարաբաղում խաղաղության հաստատման համար:

 

ԵԱՀԿ Մինկսի խումբը, կարծես, շարունակում է ջանք գործադրել՝ հակամարտության կարգավորման հասնելու նպատակով: Ղարաբաղյան բանակի ռազմական տեխնիկայի գնդակոծման առնչությամբ առաջին անգամ Ադրբեջանը լարվածության սրման նախաձեռնող որակվեց…

 

Բաքուն, փաստորեն, շրջափակել է շփման գծում տեսուչների թվի ավելացման մասին ԵԱՀԿ ՄԽ որոշումը` հրաժարվելով կատարել նրանց որոշումները: Եվ ԵԱՀԿ ՄԽ-ն դա ուղիղ տեքստով Բաքվին չի ասում: Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անմիջապես ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին, փաստորեն, մղադրեց 1995 թվականի համաձայնագրերը չկատամելու համար: Սակայն այդ հարցը նույնպես օրակարգում չէ: Այդ լույսի ներքո` կարծում եմ, որ հայերի հակահարձակումը կասեցնելու համար Մոսկվան պետք է Բաքվի առջև անհամեմատ ավելի շատ պայմաններ դներ: Մոսկվայի կողմից Ղարաբաղի հակահարձակման կասեցումը` առանց Ադրբեջանի կողմից ապրիլին օկուպացված ղարաբաղյան տարածքների վերադարձման, հակաարդյունավետ  եմ համարում: Դա հանգեցրեց բացառապես հակամարտությունը վերսկսելու հնարավորության մեծացման: Եվ ես համոզված եմ, որ երկրորդ անգամ հայկական կողմը դրան, պարզապես, չի գնա: Առավելագույնը, ինչին կգնան Երևանն ու Ստեփանակերտը, ադրբեջանական նոր տարածքներ պահելն է` «ապրլիյանների» հետ փոխանակման նպատակով: Որպես ռազմական փորձագետ` ես տեսնում եմ, որ հարձակմանը հարկավոր է պատասխպանել հարձակմամբ, ինչը հնարավորություն կընձեռի վերադարձնելու ապրիլին  օկուպացված տարածքը:

 

Ճի՞շտ եմ արդյոք հասկանում, որ հակահարձակումը, հարձակման սպառնալիքը համարում եք միակ համադարմանն է, որն ի զորու է սանձել Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվությունը:

 

Չափազանց կարևոր է հակամարտությունը հետ պահել այլ փուլ անցումից: Եթե փետրվարին ադրբեջանական հետախուզական խմբերը սակրավորների կողմից կամ հեռակառավարվող միջոցներով ականազերծման միջոցով փորձում էին ներթափանցել հայկական տարածքի խորքը, ապա այն ժամանակվա համար դա բավականին բնորոշ էր թվում: Սակայն ԱՕԹՍ միջոցով ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքի խորքին հարվածելը, «Օսա» զենիթահրթիռային համալիրը վնասելը, գործնականում, ագրեսիայի փաստ է: Ակնհայտորեն, հարվածել են թրկունքին, քանի որ ՀՕՊ միջոցները ոչ ոք առաջնագծում չի պահում, ինչն արդեն խոսում է հակամարտության նոր փուլ անցման մասին: Իհարկե, Պաշտպանության բանակը հարկադրված, և նույնպես ԱՕԹՍ միջոցով, պատասխան հարված հասցրեց Ադրբեջանի թեկունքին:

Հարվածները թիկունքներին, ընդ որում, տեխնիկական միջոցների օգնությամբ, գնահատում եմ որպես հակամարտության միանգամայն այլ մակարդակ: Այսպես, ՀՕՊ միջոցներ ոչնչացնելը կարող է գնահատվել որպես մարտի միջոցով հետախուզման առաջին քայլ` ուղղաթիռների և հենց նույն ԱՕԹՍ օգնությամբ դրա օդային ապահովում կազմակերպելու նպատակով` ինչպես եղավ ապրիլին: Եվ եթե ադրբեջանցիներին հաջողվեր մեծ վնաս պատճառել ավելի համաձայնեցված գործողությունների արդյունքում, ապա դրանից անմիջապես հետո կարող էր սկսվել մարտի միջոցով հետախուզում` ընդհուպ գումարտակի ուժերով: Արդյունքում` մենք կարող էինք ունենալ 2016 թվականի ապրիլի իրադարձություններին շատ մոտ իրադարձություններ: Հենց այդ պատճառով ինձ, որպես փորձագետի, չափազանց մտահոգում է իրավիճակի որակական փոփոխությունը հակամարտության տարածաշրջանում: Ես ապրիլյան պատերազմի առնչությամբ համոզված էի դեռ կես տարի առաջ և այդ մասին ասել եմ Մոսկվայում Արցախի օրերի տոնակատարության ժամանակ` բազմաթիվ անուղղակի նշանների հիման վրա:

 

Այսօր էլ տեսնում եք նման անուղղակի նշաններ…

 

Դժբախտաբար, ես այսօր էլ տեսնում եմ նման անուղղակի նշաններ` նախորդ տարվա ապրիլի կրկնման օգտին: Ուժերի հաշվեկշիռն, իհարկե, վերականգնվել է, միևնույն ժամանակ չափազանց մեծ է նաև «տարածքներ պոկելու» քաղաքականությունը շարունակելու Իլհամ Ալիևի ցանկությունը: Եվ դրա իրագործման դեպքում ապրիլի մակարդակի մարտական գորոծղությունների վերսկսումն անխուսափելի կլինի: Բաքվում հաշվի չեն առնում զոհերին: Օրինակ, փետրվարյան դիվերսիայի արդյունքում տաս ադրբեջանցի զիծառայողների մանրակրկիտ թաքցվող կորուստը հիմք չծառայեց սեփական ախորժակը զսպելու համար: Դժբախտաբար, ես չեմ տեսնում իրական հաշտության շուրջ պայմանավորվածությունների հասնելու հնարավորություն, դրա համար, պարզապես, պայմաններ չկան: Այժմ Ադրբեջանն ակնհայտորեն տրամադրված չէ խոսել փոխզիջման մասին: Եվ Բաքվին համարժեք վիճակի կարել է վերադարձնել միայն ուժով: Միայն դրանից հետո Իլհամ Ալիևի հետ կարելի է իրոք խոսել: Ուստի հայկական կողմը պետք է դրան լրջորեն պատրաստվի` պարբերաբար հակառակորդին  հստակ նախազգուշացնելով բացառապես հակահարձակման տեսքով հակազդեցության մասին: Պաշտպանութայն մասին խոսակցություններն ի զորու չեն կանգնեցնել ագրեսորին, դա կարող է անել միայն պատասխան հարձակման սպառնալիքը:  

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Анна
Ура - патриоты Армении освободили Шуши в 1992 году против воли и страхов первого президента Армении. Турок понимает только силу. Хватит хныкать, тошно уже. А Евсееву большое спасибо. Абсолютно адекватный анализ.
Левон
По моему мнению заключения г-на Вл. Евсеева исходят из ошибочных предпосылок. Если взглянуть поглубже, то получается, что он льет воду на мельницу армянских ура-патриотов, которые все никак не избавятся от своих мечтаний. Не могу не привести аналогии теперешнего положения карабахских армян с положением турецких армян и нависшей над ними угрозой даже не в 1914-м году, а с началом погромов на переломе 19-го и 20-го веков, . С чем остались армяне, несмотря на все усилия ура-патриотов, положившихся на свои амбициозные задачи Ни с чем, так и не сумев с самого начала найти общий язык со своими спорщиками, пытаясь сунуться в грязные политические игры великих держав. Чудом удалось армянам, после всех пережитых ужасов, найти в себе силу на короткое время подыскать ключ к остановке безумия. Хватит ли у нас сил, идя на поводу сегодняшних ура-патриотов, навязать свою волю неумолимому супостату Логика истории дает на єто однозначный ответ, о чем не устает говорить замечательный историк - Первый президент Армении.
Манвел
Отличное интервью. Евсеев один из редких адекватных россиян.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացելՃամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացել
ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպըԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանինՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին
Վարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվՎարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ
"Միասնության թևեր". շարունակում ենք ընտրությունների արդյունքների բողոքարկման ոդիսականը. բողոք է ներկայացվել է Վճռաբեկ դատարան
Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀՍեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀ
"Ուժեղ Հայաստանը" լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ իր անհամաձայնությունը հայտնելով Դավիթ Ղազինյանին ձայնի իրավունքից զրկած փոխխոսնակի որոշմանը
Հայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտինՀայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդեսԴիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդես
CCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացումCCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացում
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․
Իշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ ԱդրբեջանըԻշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ Ադրբեջանը
Ավարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱվարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ընդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունիԸնդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունի
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալներիՔաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալների
Պատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքովՊատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքով
Ռուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկիցՌուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկից
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն էՑուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
ՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնենՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնեն
Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներըՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
Եվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համարԵվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համար
« Ուժեղ  Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։« Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։
Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցներըՀայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցները
Քաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունիցՔաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունից
Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։
Փորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին ՍիրիայումՓորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին Սիրիայում
Արդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակըԱրդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակը
Զախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմիցԶախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմից
Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը
Գառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտԳառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունն Արեգա Հովսեփյանին առաջադրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասինՀայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին
Խորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԽորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Հայաստանի սահմաններին ներդրվում է Հայաստանի սահմաններին ներդրվում է "էլեկտրոնային դարպասի" համակարգ
Ծառուկյանի ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարանԾառուկյանի ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարան
EEAS զեկույց. Հայաստանում պահպանվում է քրեական գործընթացներում նախնական կալանքի լայն կիրառումըEEAS զեկույց. Հայաստանում պահպանվում է քրեական գործընթացներում նախնական կալանքի լայն կիրառումը
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարանԱնդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարան
Հայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբՀայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբ
Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն ՄանեթԿամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն Մանեթ
ՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունըՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը
Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմենՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմեն
Բաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆԲաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Լիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետությունԼիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետություն
COP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվիCOP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի
Չինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում էՉինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում է
Սիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամասՍիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամաս
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ովՈստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ով
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՀայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Փոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում էՓոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է
Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականինՀայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարանՓաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ  ժամանել է ՀայաստանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաքՕգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար