


Արմինֆո.Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սոչի, որտեղ կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերն ու ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարները:


