Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017 14:43
Դավիթ Ստեփանյան

Թիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար

Թիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար

 Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևն ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում դատողություններ է անում հայ-ղազախական հարաբերությունների 25 տարվա արդյունքների, երկու երկրների տնտեսական, քաղաքական փոխգործակցության հեռանկարների մասին: Կիսում է Ղազախստանի փորձն իր տարածքում խոշորագույն տնտեսական տարանցման նախագծերի իրագործման գործում: Թվարկում է իր երկրի արտաքին քաղաքականության, տնտեսության և քաղաքակրթության գերակայությունները: Դատողություններ է անում քաղաքական կոորդինատների արդի միջազգային համակարգում Ղազախստանի տեղի ու դերի մասին:

 

Պարոն դեսպան, մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից 25 տարի է անցել: Ինչի՟ ենք հասել այդ տարիների ընթացքում, և, գլխավորը, ո՟ր ուղղությամբ են ընթանում Հայաստանն ու Ղազախստանն այսօր:

 

Օգոստոսի 27-ին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Սակայն դա երկրների միջև հարաբերությունների ողջ պատմությունը չէ. փոխգործակցության ակտիվ շրջան է եղել ժամանակին միասնական խորհրդային պետության կազմում գտնվելը: Իսկ այսօր, ինչպես ինձ թվում է, Հայաստանն ու Ղազախստանը հասել են զարգացման մի փուլի, որը թույլ է տալիս բացել և ստեղծել վերանիտեգրման նոր պայմաններ: ԽՍՀՄ կազմում ինտեգրումից հետո մենք փորձել ենք զարգանալ անկախ` ոչ միայն միմյանցից, այլև` շրջապատող աշխարհից, գտել ենք համագործակցության նոր վեկտորներ: Մեզ համար բացվել է թե արևմտյան,  թե արևելյան աշխարհը, Եվրոպան ու Ամերիկան, Ասիան: Մենք սկսել ենք վարել սեփական, անկախ, առաջին հերթին` տնտեսական, քաղաքականություն: Դեռ Մարքսը երկրի տնտեսական վիճակն անվանում էր բազիս, քանի որ առանց հզոր տնտեսության, գործնականում, անհնար է անցկացնել արտաքին քաղաքական նախաձեռնություններ: Դեռևս 1994 թվականին Ղազախստանի նախագահի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիան ընթացել է ծանր, եղել է մշտական վերլուծության և մշակման վիճակում` 90-ականներին: Եվ միայն տարածաշրջանային և ներմայրցամաքային ինտեգրման հարցում Ռուսաստանի նոր քաղաքականության իրագործումից հետո մեզ հաջողվեց, նախ, ԵվրԱզԷս-ի, իսկ հետո Մաքսային միության, և դրանցում կուտակված փորձի հիման վրա իրագործել Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարը և քիչ թե շատ հաջողությամբ դրանից շահաբաժիններ ստանալ:

 

Այս 25 տարում Հայաստանն ու Ղազախստանը ստեղծել են միասնական տնտեսական տարածության հիմք, որում ազատորեն տեղաշարժվում են ապրանքները, կապիտալը, ծառայություններն ու աշխատուժը: Այդ լույսի ներքո` ես ԵԱՏՄ գնահատում եմ որպես միանգամայն անհրաժեշտ և ժամանակին քայլ: Եվ այստեղ, համաձայնելով Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի թեզիսին, նշեմ, որ առանց ԵԱՏՄ իրավիճակը շատ ավելի վատ կլիներ: Միայն ընդհանուր տնտեսական տարածությունում առևտրի միասնական կանոնների շնորհիվ 2015 թվականի համեմատ 2016 թվականին մենք 46%-ով ավելացրել ենք Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը, որն, իհարկե, կարող է շատ ավելի լինել, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում` ևս 2,7 մլն դոլարով: ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել են կենսաթոշակային ապահովման միասնական մեխանիզմ, տեղաշարժի, միգրանտների գրանցման ընդհանուր կանոններ: Այսօր Ղազախստանում ապրում է  30000-ից ավելի հայ, որոնց շուրջ 40%-ն աշխատանքային միգրանտներ են Հայաստանից: Ղազախստանը Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո երրորդ տեղն է զբաղեցնում դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալով: Եվ միայն 2017 թվականի առաջին կիսամյակում աշխատանքային միգրանտները Ղազախստանից Հայաստան են բերել, գործնականում, 2015 թվականի մեկ տարվա փոխանցումների ծավալը` շուրջ 23 մլն դոլար: Եվ մարդկանց այդպիսի հնարավորություն են տվել հենց ԵԱՏՄ միասնական կանոնները: Ընդ որում, տարածաշրջանային և գլոբալ կտրվածքով  թե Ղազախստանը, թե Հայաստանը վարում են բավականին ստույգ քաղաքականություն, ինչը նույնպես 25-ամյա զարգացման ձեռքբերում է: Ես գիտեմ, թե որքան արդյունավետ է կառուցվում Հայաստանի համագործակցությունն Իրանի և Վրաստանի հետ: Ղազախստանն առաջատար է այնպիսի հարցերում, ինչպես` հակամիջուկային շարժումը, միջուկի չտարածումը, պայքարը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: Կարծում եմ, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ղազախստանի անդամությունը, իսկ հաջորդ տարվանից` նախագահությունը թույլ կտա նոր շունչ հաղորդել մեր բազմաթիվ գլոբալ միջազգային նախաձեռնություններին:

 

Մայիսի 31-ին ղազախական «ՍԿԱՏ» ավիաընկերության Աստանա-Երևան-Աստանա կանոնավր չվերթի բացման արարողության ժամանակ Դուք համոզմունք եք հայտնել, որ ավիահաղորդակցության բացումը կխթանի Հայաստանի և Ղազախստանի միջև գործարար կապերը: Ինչպիսի՟ տեղաշարժեր և հեռանկարներ  կարելի է նշել այդ ուղղությամբ այսօր:

 

Ավիաընկերության տվյալների համաձայն, չվերթը բավականին շահութաբեր է, և ինքնաթիռներն Աստանայից Երևան են ժամանում, գործնականում, լեփ-լեցուն: Դա խոսում է ղազախստանցի զբոսաշրջիկների, Ղազախստանի հայազգի քաղաքացիների շրջանում Հայաստանի նկատմամբ պահանջարկի առկայության մասին:  Երևանի բուհերում սովորում է  30-ից ղազախստանցի ուսանող: Կարծում եմ, որ հայրենիքի հետ ուղիղ շփման այդ հնարավորությունը նաև նրանց համար է: Օգոստոսի 16-ին Աստանայում «Էքսպո-2017» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի բացմանը Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը զբոսաշրջությունն առանձնացրել է որպես մեր երկրների միջև համագործակցության առաջնային վեկտոր: Այո, ԵԱՏՄ խոշորագույն մասնակից Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների սահմանափակման քաղաքականությունն, այսպես թե այնպես, անդրադառնում է նաև մեր հնարավորությունների վրա: Եվ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայության պայմաններում Հայաստանն ու ղազախստանն ստիպված են գտնել ծառայությունների ոչ նյութական առևտրի եղանակներ, վարել ներդրումային քաղաքականություն` միասնական տնտեսական տարածության շրջանակներում գործունեությունից տեսանելի տնտեսական արդյունքի հասնելու նպատակով: Այդ լույսի ներքո, զբոսաշրջությունը Հայաստանի համար բյուջեի եկամտաբերության զգալի հոդված է:

 

Ոչ այնքան վաղուց Ռուսաստանում ՉԺՀ դեսպանության լիազոր նախարար Չժան Դին, նշելով, որ Չինաստանից դեպի Եվրոպա վերածնվող «Մետաքսի ուղին» «ուղտերի ճանապարհ չէ», նախագիծը բնորոշել էր որպես «ճանապարհ դեպի աճ և կատարելություն»: Արդյո՟ք Ղազախստանն արդեն այսօր իր վրա զգում է այդ աճը, ինչպիսի՟ն են դրա կատարելության հասնելու հեռանկարները, և արդյո՟ք ԵԱՏՄ անդամությունը չի խոչընդոտում դրա ընթացքին դեպի այդ կատարելությունը:

 

Սկսեմ հարցի վերջից: ԵԱՏՄ անդամությունը ոչ միայն չի խանգարում, այլև օգնում է տնտեսակամն Մետաքսի ճանապարհի գաղափարի զարգացմանը: Հայաստանն ու Ղազախպստանը, հիմնականում, տարանցիկ երկրների դերակատարում ունեն: Ղազախստանը` Չինաստանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի, Հայաստանը` հյուսիս-հարավ ուղղությամբ իր հարևանների համար: Միանգամայն ճիշտ է, որ Մեծ մետաքսի ճանապարհը «ուղտերի ճանապարհ չէ»: Տրանսպորտային լոգիստիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս Ղազախստանում արդյունավետորեն զարգացնել նոր երթուղիներ: Մետաքսի ճանապարհի շրջանակում նախագծերի ֆինանսավորման համար Չինաստանը ստեղծել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ, որի կանոնադրական կապիտալը համադրելի է այնպիսի միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպես` ՎԶԵԲ և ԱԶԲ: Երրորդ, Ղազախստանն իր տարածքում զարգացրել է միաժամանակ մի քանի լոգիստիկ նախագիծ: Դրանցից խոշորագույնն այսօր «Խորգոս-արևելյան դարպասներ» ԱՏԳ հիմնում է Ղազախստանի և Չինաստանի սահմանին, Սահմանամերձ համագործակցության միջազգային կենտրոնի ստեղծումը Չինաստանի և Ղազախստանի միջև առանց մաքսատուրքի առևտրի համար: Չափազանց կարևոր է Ղազախստանի և, այնուհետև, Չինաստանի տարածքում երկաթուղու արդիականացումը` դեպի արևելաչինական Լյանյունգան նավահանգիստ ելքի ապահովմամբ, որում Ղազախստանը ստեղծել է իր մուլտիմոդալ հանգույցը բեռների տարանցման համար: Միայն Խորգոսի և Լյանյունգանի արդյունքը ապահովում է արևելյան ուղղությամբ  Ղազախստանի բեռնափոխադրումների մինչև 40%-ը: Իսկ, չէ որ այդ միջանցքը հակառակ կողմից շարունակվում է Ռուսաստանում, մեզ կապելով Արևմտյան Եվրոպայի հետ, այդ թվում` Լատվիայի և Լիտվայի բալթյան նավահանգիստների միջոցով: Նշեմ, որ անկախության տարիներին Ղազախստանն իր տարածքում  կառուցել է երկարությամբ ավելի շատ երկաթուղիներ, քան` ԱՊՀ բոլոր երկրները միասին վերցրած` ներառյալ Ռուսաստանը:

 

Տպավորիչ է հնչում, ինչպիսի՟ն է արդյունքը:

 

Այն նույնպես տպավորիչ է: Մեզ հաջողվել է բոլորափակել երկաթուղային ցանցը երկրի ներսում, ձերբազատվելով ԽՍՀՄ ժառանգությունից` սահմանի հատումից Ղազախստանի մի քաղաքից մյուսը մեկնելիս, ավելորդ ծախսերից, անհարմարություննեից և բյուրոկրատիայից: Մենք նաև կառուցել ենք երկաթուղի, որն Արևմտյան Ղազախստանը Թուրքմենստանով կապում է Իրանի, Պարսից ծոցի և Բենդերաբաս նավահանգստի հետ: Հենց այդ ճյուղում են գերակշռում  մեր ցորենի, տարբեր տեսակի հացահատիկի և նավթամթերքի արտահանման զգալի ծավալները:

 

Երկրի նախագահի կողմից ժողովդին ներկայացված մինչև 2050 թիվը Ղազախստանի զարգացման ռազմավարության գլխավոր նպատակները  հզոր պետության, զարգացած տնտեսության ստեղծումն է, Ղազախստանի մուտքը աշխարհի զարգացած երկրների առաջատար երեք տասնյակ` յոթ երկարաժամկետ գերակայությունների իրագործման ճանապարհով: Ո՟ր տեղերն են զբաղեցնում այդ գերակայությունների թվում դաշնակցային հարաբերությունները ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում ևՂազախստանի գործընկերային հարաբերությունները ԱՄՆ և Եվրոպայի հետ:

 

Եվրասիական ինտեգրումն ու ՀԱՊԿ անդամությունը Ղազախստանի ամենաառաջին գերակայություններ են` ամեն դեպքում, քանի որ դրանք ապահովում են բնականոն տնտեսական զարգացում տարածաշրջանային և մայրցամաքային կտրվածքով` ապահովելով նաև ռազմական և քաղաքական անվտանգություն: Դրանք երկու անկյունաքարեր են, որոնց վրա հիմնվում է ցանկացած պետության ազգային  անվտանգությունը: Ղազախստանը որպես անկյունաքար դնում է միանգամայն հստակ, պրագմատիկ և թափանցիկ արտաքին քաղաքականության վարումը: Այդ պատճառով մեր միջազգային գործընկերների համար մեր արտաքին քաղաքականությունում անհասկանալի պահեր, պարզապես,  չկան: Կայուն, իսկ ավելի լավ է` բարեկամական, անկեղծ հարաբերությունները` մեր գերակայությունն է: Հենց դրանում է դրսևորվում  Ղազախստանի արտաքին և ներքին քաղաքականության հավասարակշռությունն ու գործնականությունը: Արդի աշխարհի պայմաններում մենք պետք է ձերբազատվենք որոշ խորհրդային ատավիզմներից, որոնք միշտ չէ, որ օգուտ են բերում մեր զարգացմանը: Դա չի նշանակում հրաժարվել մեր անցյալից, դա նշանակում է, որ մենք պետք է գնանք ժամանակի հետ համընթաց: Այլ խոսքով` լինենք պակաս վատնող, ավելի շատ որոշակի նպատակներ դնենք ու հասնենք արդյունքի: Այդ մասին ասում է մեր առաջնորդ Նազարբաևն իր «Հանրային գիտակցության արդիականցումը» ծրագրային նախաձեռնությունում: Մեր գործընկերների հետ հարաբերություններում գործնականությունը դրսևորվում է տնտեսական հարաբերությունների բազիսի կառուցման առաջնայնությունում: Արդյունավետ արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության իրագործումն առանց լավ ֆինանսների և սեփական քաղաքացիների սոցապահովության, գործնականում, անհնար է: Մենք հենց այդ դիրքերից ենք ելնում ՄԱԿ անվտանգության խորհրդի հարթակում գործընկերների հետ աշխատանքում:

 

Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ արդեն վեցերորդ միջազգային հանդիպման առաջիկա անցկացունմը Ղազախստանի արտաքին քաղաքականության ակտիվության նշմարելի ինդիկատորներից ընդամենը մեկն է: Ինչպիսի՟ն է, Ձեր պատկերացմամբ, աշխարհաքաղաքականության դերը Ղազախստանի «Զարգացման ռազմավարությունում» նշված նպատակնեին հասնելու գործում:

 

Իրոք, Ղազախստանն այսօր հարմար հարթակ է Սիրիայի իշխանությունների և ընդդիմության համար փոքրիշատե կայուն բանակցություններ անցկացնելիս: Աստանան Ժնևի լրացումն է: Մենք չպետք է զրկվենք ոչ մեկ, ոչ մյուս հնարավորությունից: Հերթական հանդիպումը նախապես ծրագրված է սեպտեմբերի կեսին, սակայն բանակցությունների ժամկետները միշտ Ղազախստանից չեն կախված: Դրանք կախված են հենց բանակցությունների մասնակիցների` մեկ սեղանի շուրջ նստելու պատրաստությունից: Սիրիայի շուրջ բանակցությունների Աստանայում անցկացված բոլոր 5 փուլերը հաջոված էին հենց իրենց անցկացման փաստով: Այդ հանդիպումների կեսն ավարտվել է իրական առաջընթացով: Ղազախստանն իրոք իրեն տեսնում է որպես հաշտության գործընթացի կազմակերպման հարթակ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ կտրվածքով: Առաջին հերթին` այն պետությունների և ուժերի համար, որոնք մեծապես ապահովում են անվտանգությունը Եվրասիայի մայրցամաքում: Աստանան նաև ՄԱԿ հարթակում գործուն կերպով առաջ է մղում մարդկության կողմից առավել պահանջված խնդիրները: Այսօր դա ահաբեկչությունն է: Եվ Ղազախստանը մտադիր է ներկայացնել ծայրահղականության և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի քանի խոշոր առաջարկություն, առաջարկել դրանց ներդրումը միջազգային քաղաքականության մեջ: Հուսով եմ, որ այդ առաջարկությունները կհաստատեն ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ու Գլխավոր ասամբլեան:

 

Ինչպես երևում է վերջին թրենդերից, Հայաստանն ու Իրանն աստիճանաբար դուրս են գալիս միանգամայն նոր, մեծ ներուժ և հեռանկարներ ունեցող համագործակցության մակարդակ: Արդյո՟ք դուք տեսնում եք ԵԱՏՄ անդամ Հայաստանի մասնակցությամբ տնտեսական նախագծերին Ղազախստանի մասնակցության հեռանկարներ:

 

Անշուշտ: Որպես ԵԱՏՄ անդամ, Հայաստանը, ինչպես նաև Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար: Դա միանգամայն ակնհայտ է: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ապա նույնիսկ Ղազախստանի օրինակով կարող եմ նշել, որ փոխգործակցությունը հարևանների հետ,  լինելով երրորդ երկրներ դուրս եկող սահմանով երկիր,  միանգամայն ճիշտ ուղղություն է: Չէ որ Չինաստանը նույնպես ԵԱՏՄ անդամ չէ, սակայն Ղազախստանը բավականին արդյունավետ օգտագործում է Չինաստանի կապերի հնարավորությունները ԵԱՏՄ շուկայում որոշակի ազդեցության համար: Ղազխաստանը նույնպես Իրանի հետ սահման ունի` Կասպից ծովով, սակայն ուղիղ ցամաքային սահմանները միշտ առավելություն ունեն ծովայինի նկատմամբ, ուստի Հայաստանը, պարզապես, պարտավոր է օգտագործել սահմանային համագործակցության հնարավորություններն այդ երկրի հետ Միության առավել կշռադատված,  արդյունավետ քաղաքականության համար: Իրանում և Հայաստանում ազատ տնտեսական գոտիները լավագույն օժանդակությունն են դրան: Այդ բոլոր հնարավորությունները մեր ուշադրության կենտրոնում են. ղազախստանցի փորձագետներն արդեն եղել են Հայաստանում, և այդ աշխատանքը կշարունակվի ինչպես Սյունիքի ԱՏԳ-ում, այնպես Հայաստանի տարածքում այլ օբյեկտներում  Ղազախստանի կապիտալի ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու համար:

 

Ղազախստանի ՀԱՊԿ անդամությունն այսօր որքանո՟վ է ապահովում երկրի անվտանգությունը` սեփական ռեսուրսների հետ միասին: Օրինակ, վերջերս ՄԱԿ Անվտանգության խորհրդում «ԿԺԴՀ անպատասխանատու քաղաքականության և սադրիչ գործողությունների» վերաբերյալ Ղազախստանի ներկայացուցչի դատապարտող հայտարարությունն արդյո՟ք վկայում է սեփական անվտանգութան առնչությամբ Աստանայի լուրջ մտահոգությնա մասին, թե՟ Ղազախստանն իրեն դրսևորում է երկրի նոր որակով, որն ի զորու է մասնակցել գլոբալ մակարդակի հանձնարարականների և լուծումների մշակմանը:

 

Ղազախստանը 1992 թվականից ի վեր ակտիվորեն առաջ է մղում հետխորհրդային երկրների տարածքներում հավաքական անվտանգության հայեցակարգը: Անվտանգության  շատ նման պարամետրերը մեզ հնարավորություն են ընձեռում  ստեղծել հակահրթիռային, հակաօդային պաշտպանության միասնական հովանոց: ՀԱՊԿ շրջանակներում գործում է ռազմատեխնիկական համագործակցության ծրագիր, որն իրականում համագործակցության  վիթխարի հնարավորություններ է բացահայտում: Եվ Ղազախստանը մյուս երկրների հետ համատեղ այսօր գործուն կերպով արդիականացնում է երկրում արտադրված սպառազինությունները: Իսկ դա մեծ պլյուս է: ՀԱՊԿ-ը մեր երկրներում տարածաշրջանային և մայրցամաքային անվտանգության միասնական տեսլականի ձևավորման հնարավորություն է: Այդ տեսլականն, անշուշտ, երբեմն կարող է չհամընկնել մայրցամաքի մյուս մասերում, մյուս մայրցամաքներում առկա տեսլականի հետ: Ամեն դեպքում, հենց այդ տեսլականն է թույլ տալիս մշակել հավաքական քայլեր` որպես ավելի ծանրակշիռ, քան, պարզապես, առանձին վերցրած մեկ պետության քայլեր: Հետևաբար, խոսելով սեփական անվտանգության մասին` ՄԱԿ կամ ԵԱՀԿ չափման մեջ, մեն գիտենք, որ մեր տեսլականը և մեր առաջարկությունները մեծապես` 90%-ով, գուցե և 100%-ով, համընկնում են մեր գործընկերների տեսլականի հետ: Իսկ դա կշիռ է հաղորդում մեր նախաձեռնություններին:

 

ԿԺԴՀ նկատմամբ Ղազախստանի դիրքորոշումը հենց նման դեպքերից մեկն է…

 

Միանգամայն ճիշտ է: Ղազախստանի դիրքորոշումը բավականին սկզբունքային է, այն, նույնիսկ, ավելի սկզբունքային է, քան ՀԱՊԿ գծով մեր գործընկերների դիքրորոշումը: Պատճառն այն է, որ Ղազախստանը միջուկի չտարածման և զինաթափման քաղաքականության առաջատարներից մեկն է: Այդ քաղաքականությունն սկսվել է այն ժամանակներից, երբ մենք հրաժարվեցինք միջուկային զենքից և փակեցինք հրաձգարանները: Եվ այն բավականին միանշանակ է ու մշտական: Նույնիսկ, կիսելով գործընկերների մտահոգությունը Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի առնչությամբ, Ղազախստանը սկզբունքորեն դատապարտում է ԿԺԴՀ կողմից անցկացվող փորձարկումները: Պարզապես` այն պատճառով, որ այդ ամենը հակասում է համապատասխան միջազգային կոնվենցիաներին: Դժբախտաբար, ոչ բոլոր միջազգային խաղացողներն են նպաստում Կորեական թերակղզու շուրջ հանգիստ իրադրության ստեղծմանը, օրինակ` այնտեղ անցկացնելով զորավարժություններ: Այստեղ հարկավոր է բոլոր կողմերի շահերի հաշվեկշիռ, այլ ոչ թե` լարվածության սաստկացում: Անհրաժեշտ է, առնվազն, նպաստել առկա իրավիճակի պահպանմանը` հնարավորինս աջակցելով լարվածության մակարդակի նվազմանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան