


Արմինֆո. Կալանավորված ընդդիմադիր գործիչ Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամներին բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանությունից, բերան են ենթարկվել Եղնուկյանի տիկինը և երեք չափահաս զավակները: Ոստիկանությունում, սակայն, չճշտեցին նրանց բերման ենթարկելու պատճառները` խոստանալով ավելի ուշ հաղորդել մանրամասների մասին:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը կալանավորվել է նախորդ տարվա հուլիսին ՊՊԾ գունդը զավթած «Սասնա Ծռերին՚ աջակցելու համար:


