


Արմինֆո. Պետական գաղտնիքի համար պետական ծառայողների հավելավճարը կչեղարկվի: Հոկտեմբերի 4-ին ԱԺ նիստում խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ ընդունել են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին՚ օրենքում համապատասխան փոփոխությունները:
Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի ասելով, ավելի վաղ գործադիր գերատեսչությունների ղեկավարներն իրավունք ունեին հավելավճարներ սահմանել իրենց այն աշխատակիցների համար, որոնք տիրապետում են պետական գաղտնիքի: Այժմ այդ դրույթը չեղարկվում է: Օրինագիծը ներկայացվել էր փետրվարին, սակայն վերջնական ընթերցմամբ այն չէին հասցրել ընդունել: Ուստի, «Ազգային ժողովի կանոնակարգի մասին՚ օրենքի փոփոխությունների համաձայն, օրինագիծը ներկայացվել է երկրորդ անգամ:


