
Արմինֆո. Եվրամիությունը և Հայաստանը բարձր մակարդակով հայտարարել են Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ստորագրելու պատրաստակամության մասին: Այդ մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը, իրոք, ընթացիկ տարվա նոյեմբերին կստորագրի ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը:
«Իմ թարմ տվյալներով՝ ԵՄ-ն արդեն հասցրել է թարգմանել համաձայնագիրը 23 լեզուներով, իսկ մնացած բոլոր տեխնիկական հարցերը համաձայնեցման գործընթացում են գտնվում: Այսինքն՝ համաձայնագիրը պետք է համապատասխան ներպետական ընթացակարգեր անցնի Կազմակերպության մասնակից երկրներում, որոնք տարբերվում են միմյանցից»,- ասել է փոխնախարարը:
Ճշգրտող հարցին, թե տեխնիկական հարցերը չեն խանգարում նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում համաձայնագրի ստորագրմանը՝ Նազարյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ուզում եք, որպեսզի պատասխանեմ ԵՄ անդամ 28 երկրի փոխարե՞ն: Հուսանք, որ՝ այո»:
Միաժամանակ Նազարյանը գտնում է, որ չի լինի Կազմակերպության անդամ երկիր, որը կհակառակվի համաձայնագրի ստորագրմանը: Նրա խոսքով, մինչ ստորագրումը փաստաթուղթն արդեն անցել է համապատասխան ընթացակարգ և հաստատվել:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ: Նոր համաձայնագիրը պետք է կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրին, որը Երևանն ու Բրյուսելը համաձայնեցրել էին, սակայն այդպես էլ չէին ստորագրել, քանի որ 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի հայտարարեց եվրասիական ինտեգրմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին, ինչը, ըստ էության նշանակում էր, ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողում: Այն ժամանակ շատ վերլուծաբաններ ենթադրություն հայտնեցին, որ կտրուկ փոփոխության պատճառը Մոսկվայի կողմից ուժեղ ճնշումն էր: Սակայն պաշտոնական Երևանն այդպես էլ չխոստովանեց դա:
Ավելի ուշ Երևանն ու Բրյուսելը սկսեցին քննարկել նոր, պակաս հավակնոտ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու հնարավորությունը, որը չհակասեր Հայաստանի պարտավորություններին ԵԱՏՄ անդամության շրջանակում: 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ կենտրոնակայանում հայտարարեցին, որ նոր բանակցային փուլի մեկնարկը թույլ կտա փակել 2013 թվականից հետո առաջացած անորոշության էջը: 2017 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարեցին Հայաստան-ԵՄ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Մարտի 21-ին Երևանում Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրեցին համընդգրկուն և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: