Երեքշաբթի, 7 Նոյեմբերի 2017 18:05

Հանրային արտաքնոցը` որպես Երևանի քաղաքապետարանի համար փողերի լվացման վայր

Հանրային արտաքնոցը` որպես Երևանի քաղաքապետարանի համար փողերի լվացման վայր

Արմինֆո.ԱրմԻնֆո-ի խմբագրությունը նամակ է ստացել Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանից, ով Երևանի հանրային արտաքնոցներից մեկի պատմության օրինակով ներկայացնում է մայրաքաքցի բյուջեի միջոցների յուրացման հերթական փաստի մասին:

 

«Սույն թվականի հուլիսի 13-ին դիմեցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում գտնվող հանրային արտաքնոցի հարցի կապակցությամբ։ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս աշխատակազմի գնումների վարչության պետ Գրիգոր Չթրյանի «Բելլիս» ՍՊԸ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման գնման պայմանագիր, համաձայն որի պայմանագրի Պատվիրատուն հանձնարարել է Կատարողին ստանձնել Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող (Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում՝ Ոսկու շուկայի մոտ) հասարակական զուգարանի մաքրման և պահպանման ծառայությունների մատուցման պարտավորությունը։ Ծառայության մատուցման գինը կազմում է տարեկան 920․000  ՀՀ դրամ։ Համաձայն պայմանագրի տեխնիկական բնութագրի Կատարողն իր պարտականությունները պետք է կատարեր հետևալ գործողություններով.

1.Հասարակական զուգարանի սանիտարական մաքրումն ընդգրկում է ոչ միայն կուտակված աղբի, առաջացած փոշու և կեղտի հեռացում, այլև որոշակի տեխնոլոգիական կարգով և միջոցներով անհրաժեշտ սանիտարահիգենիկ վիճակի պահպանում։

2. Զուգարանի մաքրումը սկսվում է առաստաղի չոր մաքրումով, որը կատարվում է երկարապոչ խոզանակի միջոցով, անհրաժեշտության դեպքում օգտագործելով աստիճաններ կամ ձեռնասանդուղք։ Այդ ընթացքում անկյուններից և քիվերից հեռացվում են սարդոստայնները։

3.Այնուհետև կատարվում է դռների, պատուհանների, պատուհանագոգերի, միջնապատերի խոնավ մաքրում։ Խոնավ մաքրումը կատարվում է նաև լվացարանների, հայելիների, ջրի բաքերի և կոյուղագծի խողովակների մաքրում և լվացում։

4. Նախքան հատակը լվանալը, այն մաքրվում է, ավելով հավաքվում է աղբն ու փոշին, աղբանոթների աղբի հետ միասին դատարկվում է նախատեսված տեղերում։ Դատարկված և մաքրված աղբանոթները դրվում են իրենց տեղերում։

 

Այցի ընթացքում պարզվեց, որ ոչ միայն չեն կատարվել այդ գործողությունները, այլև այդ արտաքնոցն իր անբարեկարգությամբ չի համապատասխանում նշված գործողությունների իրականացման համար։ Հանրային զուգարանը հիշեցնում էր մեծ աղբամանի։ Այն գտնվում էր ծայրահեղ ոչ սանհիտարահիգենիկ վիճակում։ Տղամարդկանց համար նախատեսված հատվածը չէր գործում և լցված էր աղբով։ Դատելով  փոշեպատված և կեղտոտ առաստաղից, այն երբևէ չէր էլ մաքրվել։ Դռների, պատուհանների (որոնք որպես այդպիսին չկան), միջնապատերը՝ նույնպես։ Զուգարաններում լվացարաններ, հայելիներ, ջրի բաքեր չկան։ Բնութագրում նշված է նաև, որ մաքրման հաճախականությունը պետք է լիներ առնվազն ամեն օր։

 

Պետք է նշեմ, որ այցիս ժամանակ հանրային արտաքնոցի հարակից տարածքում ապրող բնակիչները հաստատեցին այն փաստը, որ այն ոչ միայն չի մաքրվում ամեն օր, այլ երբևէ չի մաքրվել։ Ավելին՝ բնակիչներն իրենք են ստիպված հաճախակի մաքրում, որովհետև օգտվում են այդ զուգարանից։

 

Ես հիմնավորեցի, որ պայմանագիրն իրենից ենթադրում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք հետևալ պատճառներով․

1. Բելլիս ՍՊԸ-ն, որից գնվել է ծառայությունը, համաձայն իր գործունեության բնութագրման շինարարական ընկերություն է և չի մատուցում հանրային օբյեկտների մաքրման և պահպանման ծառայություններ։

2. Նույնիսկ այն դեպքում, եթե վերոհիշյալ ընկերությունը պարտավորվել է մատուցել նմանատիպ ծառայություններ, ապա ծառայության գնման պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարում։ Հասարակական զուգարանը մաքրում են բնակիչները։

3. Հասարակական զուգարանի ներկայիս վիճակը և պայմանագրով  նախատեսված ծառայությունների բնութագրված վիճակը խիստ անհամապատասխան են։

4. Պատվիրատուն՝ այսինքն քաղաքապետարանը չի ստուգել Կատարողի կողմից մատուցվող ծառայության ընթացքը և որակը, որը պարտավոր էր անել պայմանագրով։

 

Գրությամբ դիմեցի քաղաքապետարանին միջոցներ ձեռնարկելու պայմանագրի պատշաճ կատարման կամ դրա լուծման համար։ Պատասխան ստացա, որ պայմանագրի պատվիրատուն Կենտրոն վարչականի շրջանի թաղապետարանն է, որից անմիջապես հետո խնդրի առարկան հասցեագրեցի շրջանի ղեկավար Արա Սադոյանին։ Թաղապետարանից պատասխանեցին, որ վերոհիշյալ ընկերությունը նախազգուշացվել է պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարման մասին և հետագայում անպատշաճ որակի ծառայության մատուցման դեպքում կքննարկվի  վերջինիս  հետ կնքված վերը նշված պայմանագրի լուծման նպատակահարմարության հարցը։

 

Այդ պատասխանից անցավ մոտավորապես 80 օր, սակայն հանրային արտաքնոցը մնաց նույն հակասանիտարահիգիենիկ վիճակում և բնակիչների հույսին։

 

Կեղծ գնման պայմանագրի հարցը բարձրացրեցի նաև հոկտեմբերի 31-ին ավագանու հերթական նիստին։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը պատասխանեց, որ ես շուտով կստանամ նամակ բոլոր պարզաբանումներով։ Սակայն նա խուսափեց պատասխանել այն հարցին, թե ինչպես է զուգադիպել, որ «Բելլիս» ՍՊԸ-ի նախկին հիմնադիրը եղել է Արա Սադոյան անուն-ազգանունով անձը։

 

Նիստից վեց օր հետո ստացած նամակում վերջնականապես պարզվեց, որ հանրային արտաքնոցի մաքրման ծառայությունների գնման գործընթացը կեղծ է եղել։ Նամակում նշված է, որ «վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքում, ք․ Երևան Կորի փողոցում տեղադրված հանրային արտաքնոցը բերվել է պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերի՝ վերացվել է խցանումը, տեղադրվել է դուռ, ինչպես նաև իրականացվել են տարածքի մաքրման աշխատաքներ։ Հեռացվել է արտաքնոցի մերձակա հարևանությամբ գտնվող աղբակույտերը և մեքենայի հնամաշ թափքը։ Իհարկե գովելի է, որ այսքան նամակներից հետո հանրային արտաքնոցը կարգի է բերվել։ Բայց անհասկանալի է, թե ինչու են այդ աշխատանքները կատարել համայնքի աշխատակիցները, եթե դրա համար «Բելլիս» ՍՊ-ին վճարվել է 920․000 ՀՀ դրամով։

 

«Բելլիս» ՍՊԸ-ի հետ այս գործարքն ապացույց է այն բանի, որ

1. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերը վերահսկելի և կառավարելի չեն:

2..Գնման ընթացակարգերը թափանցիկ և մրցակցային չեն։

3..Առկա են մասնավոր շահերի բախումներ։

4. Թալանվում է համայնքային բյուջեն։

Հաշվի առնելով այս խնդիրները՝ այսուհետ ավագանու անդամի լիազորությունների շրջանակում Երևանի քաղաքապետարանում գնման գործընթացները կլինեն մեր ուշադրության կենտրոնում և խստագույնս վերահսկվելու են՚, - ասվում է նամակում։

 

Հավելենք, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ոչ հեռու գտնվող արտաքնոցը մեկն է երկու կենսազուգարաններից, որոնք ձեռք են բերվել Հայաստանի պետգական բյուջեի հաշվին` յուրաքանչյուրը 170 հազար դոլարով: Երկրորդը տեղադրված է «ՏաԹևեր՚ճոպանուղու մերձակա տարածքում: Մնում է հուսալ, որ, գոնե, բյուջեի 170 հազարով ձեռք բերված երկրորդ կենսազուգարանը գործում է ըստ իր ուղղակի նշանակության:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Համիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդՀամիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդ
Զատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակովԶատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-չեխական հարաբերությունների վիճակը
Հայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել "ալիևյան սահմանադրությանը"
Հայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը
«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններումԲուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններում
Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչիցԱրդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
Նոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելուՆոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելու
"Հայաստան" խմբակցության ղեկավարը՝ Փաշինյանին․ ոչ մի ճնշում չի փոխի ընդդիմության դիրքորոշումը նոր սահմանադրության հարցի նկատմամբ
Կարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսումԿարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսում
Հայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքինՄեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
ՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներումՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներում
ՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումըՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումը
Քաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանումՔաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանում
Հայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետոՀայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետո
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։
ՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումըՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին
Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքովԾառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքով
Փաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբՓաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբ
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։
Քաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքներըՔաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքները
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվՍամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
Միրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունըՄիրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիրՌուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր
ՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդըՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրըՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրը
Արամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետԱրամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետ
Հայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններումՀայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններում
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան