


Արմինֆո. Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունվարի 24-27- ը
շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26- ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:



