Arminfo.info


 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2018 17:06
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի դեսպանություն. Սումգայիթը դարձավ Ադրբեջանի քաղաքական էլիտայի ազգայնամոլության և ծայրահեղական կեցվածքի առաջին դրսևորումներից մեկը

Հայաստանի դեսպանություն. Սումգայիթը դարձավ Ադրբեջանի քաղաքական էլիտայի ազգայնամոլության և ծայրահեղական կեցվածքի առաջին դրսևորումներից մեկը

Արմինֆո. 1988թ. փետրվարը շրջադարձային էր թե՛ հայ- ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի, և թե՛ Հարավային Կովկասի անվտանգության, կայունության և հետագա զարգացման համար: Այդ մասին ասվում է Սումգաիթի ջանդերի 30-րդ տարելիսի առնչությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարությունում:


«1988թ. փետրվարին` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության Ադրբեջանի կազմից դուրս գալու արդար ցանկության, որն արտահայտվում էր խաղաղ ցույցերով, ադրբեջանական իշխանություններն արձագանքեցին Ադրբեջանի հայաշատ քաղաքներում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ կազմակերպված բռնություններով: Այդ պահից ի վեր տարածաշրջանում զարգացումները գրեթե կանխորոշված էին` էսկալացիա, որն, այնուհետև վերաճեց բուն Ադրբեջանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի
իշխանությունների կողմից հրահրված հրոսակների խմբերի, իսկ այնուհետ կանոնավոր բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ հարձակումների: Ամեն ինչ սկսեց Սումգայիթից: Պաշտոնական տվյալների համաձայն այդ քաղաքում երեք օր տևած հայերի ջարդերին զոհ գնացին 32, իսկ անկախ աղբյուրների համաձայն` հարյուրավոր հայեր: Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցության և թողտվության արդյունքում հակահայկական ատելությամբ լցված խուժանի կողմից կանայք, տղամարդիկ, տարեցներ դաժանաբար սպանվեցին իրենց
բնակարաններում և քաղաքի փողոցներում: 30 տարի անց էլ, կարդալով ականատեսների սահմռկեցուցիչ վկայությունները, անհնար է համակերպվել այն գաղափարին, որ մարդ արարածն ի վիճակի է նման կերպ վարվել մեկ այլ մարդու հանդեպ, որը դեռևս երեկ հարևան էր, գործընկեր, ծանոթ: Այդ օրերին ոտնահարվեց մարդու իրավունքներից ամենահիմնարարը՝ կյանքի իրավունքը: Մարդիկ թիրախավորվեցին և սպանվեցին իրենց ազգային պատկանելիության պատճառով: Գազազած ամբոխի նշանաբանը մեկն էր՝ «Հայն ապրելու իրավունք չունի»:


Խորհրդային զորամիավորումներին էլ սեփական երկրի ներսում երեք օր պահանջվեց, որպեսզի հասնեն Սումգայիթ և վերջ դնեն վայրագություններին, այն դեպքում, երբ Արևելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի երկրներ և
Աֆղանստան հասնելու համար մեկ գիշերը նույնիսկ բավարար էր: 1988թ. մարտի 21-ին Խաղաղության նոբելյան մրցանակակիր, հայտնի գիտնական և իրավապաշտպան Անդրեյ Սախարովը սումգայիթյան ջարդերի վերաբերյալ
ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովին ուղղված նամակում գրել էր. «Եթե մինչև Սումգայիթը որևէ մեկը կարող էր կասկածել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից անջատելու անհրաժեշտության վերաբերյալ, ապա այդ ողբերգությունից հետո բոլորին պետք է պարզ դառնա նման որոշման բարոյական անխուսափելիությունը։ Այդ ողբերգությունից հետո չի մնում որևէ բարոյական հնարավորություն պնդելու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելություն մասին։ Սումգայիթի զոհերի ցուցակները չեն հրապարակվել, և դա ստիպում է կասկածի տակ դնել զոհվածների թվի մասին պաշտոնական տվյալների ճշգրտությունը։ Հետաքննության վերաբերյալ որևէ տեղեկություններ չկան։ Նման հանցագործությունը չէր կարող չունենալ կազմակերպիչներ։


Ովքե՞ր էին նրանք»։ 1988թ. նոյեմբերի 26-ին «The New York Times» թերթին Սախարովն ասել էր, որ հայերի դեմ ուղղված ջարդերն Ադրբեջանի հայկական փոքրամասնության և Լեռնային Ղարաբաղի բնակչության համար բնաջնջման իրական վտանգ են հանդիսանում։ Ջարդերից հետո կատարված հետաքննությունը բավականին մակերեսային էր և չպատասխանեց գլխավոր հարցին. ո՞վ էր կանգնած այդ ամենի ետևում, ո՞վ էր ուղղորդում ամբոխը և ինչի՞ համար: Իսկ այն, որ դա մեկ կենտրոնից ուղղորդվող գործողություններ էին, որևէ կասկած չկա և
դրա մասին են փաստում բազմաթիվ վկայություններ: Իսկ որ արվում էր, որպեզի Ղարաբաղյան շարժման խաղաղ ցուցարարների համար պարզ լիներ, թե ցույցերը շարունակելու պարագայում ինչ ճակատագրի կարժանան նրանք ևս, դրա մասին ևս շատ փաստեր են խոսում։ Չնայած 30 տարի է անցել այդ դեպքերից, սակայն մինչ օրս դեռ այս հարցերը պատմաբանների, քաղաքագետների և պարզապես շարքային քաղաքացիների համար շարունակում են մնալ անպատասխան:

Դատավարությունների ժամանակ հնչած վկայություններից պարզ է դառնում, որ հայկական ջարդերում ակտիվորեն ներգրավված են եղել երիտասարդներ՝ նույնիսկ դպրոցների ավագ դասարաններից: Այդ պատանիներին դրդել էին բռնությունների կամ բռնի ծայրահեղականության (violent extremism) և նրանց մեջ սերմանել էին հայերի նկատմամբ բացահայտ ատելություն։ Սումգայիթը դարձավ Ադրբեջանի քաղաքական էլիտայի ազգայնամոլության և ծայրահեղական կեցվածքի առաջին դրսևորումներից մեկը: Պարզ դարձավ, որ հայերի հանդեպ ադրբեջանական հասարակության շրջանում ատելությունը քողարկված էր բարակ մի շղարշով, որն այլևս պատռվել էր: Հակահայկական ատելությունը ուղղվեց նաև հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների դեմ, ինչի արդյունքում Ադրբեջանում հողին հավասարեցվեցին հարյուրամյակների պատմություն ունեցող եզակի
հուշարձաններ: Ցավոք, այն բռնությունների ալիքը, որ սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Բաքվում, Կիրովաբադում (Գյանջա) և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում: Սումգայիթի ջարդերի հետևանքով ԽՍՀՄ- ում առաջացան փախստականների առաջին հոսքերը: Մարդիկ թողնելով իրենց տները՝ մազապուրծ փրկվելով վայրագություններից, փախչում էին դեպի Հայաստան և ԽՍՀՄ այլ հանրապետություններ: Սումգայիթի կոտորածին արձագանքել էր նաև Եվրոպական խորհրդարանը, որը 1988թ. հուլիսի 7-ին ընդունված բանաձևում դրանք
որակեց որպես հայերի դեմ ուղղված ջարդեր, որոնք ինքնին սպառնալիք են Ադրբեջանում ապրող հայերի անվտանգությանը։ Ավելին՝ Եվրոպական խորհրդարանն իր բանաձևում դատապարտեց հայերի դեմ բռնությունը և
իր աջակցությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջին։


Երկու տարի հետո Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդին արձագանքելով՝ Եվրոպական խորհրդարանն ընդունեց ևս մեկ բանաձև, որում վերահաստատեց այս դիրքորոշումը։ 1988թ. հուլիսին՝ Սումգայիթի ջարդերից ընդամենը ամիսներ անց, ԱՄՆ Սենատը միաձայն հաստատեց 1989թ. արտաքին գործողությունների համար ֆինանսական հատուցումների վերաբերյալ օրենքում փոփոխությունը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և որով կոչ էր արվում խորհրդային իշխանություններին հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները և արձանագրվում էր, որ տասնյակ հայեր սպանվել և հարյուրավորները վիրավորվել են ամիսներ առաջ տեղի ունեցած ջարդերի ժամանակ։Չնայած խորհրդային իշխանությունների կողմից լրահոսի հանդեպ խիստ վերահսկողությանը և գրաքննությանը՝ այնուամենայնիվ արդեն 1988թ. մարտ ամսին Սումգայիթի ոճրագործությունների մասին թեկուզ և կցկտուր տեղեկատվությունը հասավ միջազգային լրատվամիջոցներին։ Մարտին հեղինակավոր «Washington Post»
պարբերականը գրեց, որ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում սահմռկեցուցիչ հանցագործություններ են տեղի ունեցել հայերի նկատմամբ։ Թերթը, վկայակոչելով մոսկովյան դիսիդենտներին, որոնք այցելել էին այդ տարածք, պատմում է հայերի դեմ կատարված վայրագությունների, ներառյալ «ծննդատանը հղի կանանց սպանության և խեղման» դեպքերի մասին։ 1990թ. սեպտեմբերի 27-ին, 130 առաջատար գիտնականներ և իրավապաշտպաններ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից և այլ երկրներից, բաց նամակ են հրապարակում «The New York Times»-ին։ Նրանք նշում էին, - «Մի դարաշրջան, որը կարծում էինք, թե ավարտվել է, վերածվեց ջարդերի դարաշրջանի: Այս տարի հերթական անգամ Ադրբեջանի հայ համայնքը դարձել է
անմարդկային եւ անհանդուրժելի կանխամտածված կոտորածների զոհ։ Մենք այս տեղեկատվությունը մտադիր ենք տարածել մեծ թափով և դատապարտել այն, որպեսզի միջազգային հանրային կարծիքը գիտակցի այն վտանգը, որ
ռասիզմը ներկայացնում է մարդկության ապագայի համար: Նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեական ժողովրդի ցեղասպանությունից կես դար անց և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից քառասուն տարի անց մենք զգում ենք նույն անզորությունը, այն դեպքում, երբ մարդու  րավունքների նմանատիպ խախտումներ են տեղի ունենում: Աններելի կլինի, եթե պարզվի, որ մեր լռության պատճառով եղան նոր զոհեր։


Միաժամանակ մեր պարտավորությունն է պահանջել, որ խորհրդային իշխանությունները, ինչպես նաև միջազգային հանրությունը միանշանակորեն դատապարտեն այս հակահայկական ջարդերը և հատկապես ռասիստական այն գաղափարախոսությունը, որն օգտագործվել է այդ հանցագործությունների մեղավորների կողմից՝ որպես հիմնավորում»: Այդ վայրագություններից էլ ավելի սարսափելի էր, գուցե, այն, որ թե Ադրբեջանում և թե Խորհրդային Միությունում իշխանություններն ամեն ինչ արեցին՝ կոծկելու Սումգայիթի մասին
ճշմարտությունը: Անպատժելիության և ամենաթողության այս մթնոլորտը ևս մեկ անգամ ապացուցում էր, որ այս ջարդերի հետևում կանգնած էր պետությունը: Իսկ իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ խնդիրների կարգավորման սումգայիթյան ճանապարհը գերիշխող է դարձել ադրբեջանական ղեկավարության համար: Արդեն մայիսին սկսվեց Շուշիից հայերի բռնի տարհանումը (deportation), նոյեմբերին հակահայկական ջարդերի ալիքն անցավ ամբողջ Ադրբեջանով: Սակայն որևէ քաղաքական և իրավական գնահատական չհնչեց ։


Ցավոք, Սումգայիթի ջարդերից հետո անցած 30 տարիները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չի կրել, ավելին՝ շարունակական հայատյացության հռետորաբանությունը, ատելության քարոզը հանգեցրել են Ադրբեջանի հասարակության համար հայերի՝ դեհումանիզացիայի։ Սաֆարովի նման սառնասիրտ մարդասպանին հերոսացնելը, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում անմեղ երեխաների դեմ հրետանու կիրառումը, ծերերի դաժան սպանությունը և նրանց դիակների խեղումը խոսում են այն մասին, որ սումգայիթյան ոգով ոճրագործությունները դարձել են Ադրբեջանի իշանությունների քաղաքականության մասը։ Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները և հասարակութունը չեն առերեսվել իրենց պատմության երեսունամյա վաղեմության այս ողբերգական էջերին, հնարավոր չէ խոսել տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության մասին՚, - ասվում է դեսպանության հայտարարությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանըՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
Բրյուսելում ընթանում է  Բրյուսելում ընթանում է  "Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորհրդաժողովը
Քաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքոՔաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքո
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալԺողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ