


Արմինֆո.Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 27-29 սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, պատարագին ներկա են եղել Բելգիայում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչության դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Պատարագից հետո հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ Բելգիայի հայկական կազմակերպությունների կողմից կազմակերպվել է սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք և ծաղկեպասկների զետեղման արարողություն։


