


Արմինֆո. Հայաստանում նոր նախագահ են ընտրել:Մարտի 2-ին Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում երկրի նոր նախագահ է ընտրվել միակ թեկնածու Արմեն Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրել էր կառավարող կոալիցիան: Սարգսյանի թեկնածության օգտին քվեարկել է 90 պատգամավոր, դեմ` 10-ը:
Ավելի վաղ ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան՚ դաշինքի խորհրդարանական խմբակցությունները հայտարարել էին կառավարող կուսակցության առաջադրած Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Դեմ էր արտահայտվել միայն «Ելք՚ դաշինքը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին ընդունված նոր սահմանադրության համաձայն, ապրիլից Հայաստանը լիովին կանցնի կառավարման խորհրդարանական ձևի:



