Չորեքշաբթի, 21 Մարտի 2018 12:05

Խորհրդարանը մերժել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք՚ դաշինքի հայտարարության նախագիծը

Խորհրդարանը մերժել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք՚ դաշինքի հայտարարության նախագիծը

Արմինֆո. Ազգային ժողովը մերժել է «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որը շրջանառության մեջ էր դրել ԵԼՔ խմբակցությունը: Փաստաթղթի օգտին քվեարկել է «Ելք՚ դաշինքի ընդամենը 7 պատգամավոր: Իրեն ընդդիմադիր համարող «Ծառուկյան՚ դաշինքը անհասկանալի հիմնավորմամբ որոշել է չմասնակցել քվեարկությանը, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները «դեմ՚ են քվեարկել նախագծին:

Մինչև քվեարկությունը «Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին` ստանալու համար այն հարցի պատասխանը, թե որտեղից էր նա տեղեկություն ստացել, թե ընդդիմադիրները մեքենաների հետևից կրակել են իրավապահներին: Ի պատասխան դրա` նախկին գլխավոր դատախազ, այժմ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանը հավաստիացրել է, որ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործի նյութերում կան համապատասխան տեսագրություններ, սակայն դրանք «գաղտնի՚ գրիֆով են և չեն կարող տրամադրվել պատգամավորներին: Այդ պատասխանը չի գոհացրել Փաշինյանին և «Ելք՚ դաշինքի մեկ այլ պատգամավոր Արտակ Զեյնալյանին, որը նախապատրաստել և Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հայց: Նա ընդգծել է, որ գոյություն չունեն տեսագրություններ, որոնք վկայեն, որ հանրահավաքի մասնակիցները կրակել են իրավապահներին, քանի որ Հայաստանի իշխանություններն իրենք են դա խոստովանել, երբ ՄԻԵԴ-ից հարցում էր ստացվել համապատասխան տեսանյութերի տրամադրման մասին` եթե այդպիսիք իրոք կան:

«Ծառուկյան՚ դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով 2008 թվականի մարտի1-ի իրադարձությունների ժամանակ ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարում էր, իր հերթին, հայտարարել է, թե ոչ ոք չի կասկածում, որ ընդդիմադիրները չեն կրակել իրավապահներին, և հարց է առաջանում, թե` այդ դեպքում ինչու է իշխանությունը զենք կիրառել հանրահավաքի մասնակիցների դեմ:

«Ելք՚ դաշինքի ներկայացրած հայտարարության նախագծում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, մտահոգված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարումների մասին ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում, կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ եւ անվտանգ իրացման հնարավորությունը եւ հանրային համերաշխության վերականգնումը, վրդովված լինելով, որ մինչեւ օրս 2008 թվականին Մարտի 1, 2-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված  չեն եւ զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում, անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչեւ օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում, հայտարարում է, որ՝

 1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ՝ 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

3. Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին՚։

Որպես փաստաթղթի հիմնավորում նշվում էր. «Ս/թ մարտի 1-ին լրանում է 2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների տասը տարին։ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ուժերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության կոպտագույն խախտումներով ուժ գործադրեցին Երեւանի Ազատության հրապարակում տասն օր անընդմեջ բողոքի խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Քաղաքացիների բողոքը հարուցել էր 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը, ընտրական տեղամասում ընդդիմադիր թեկնածուների, մասնավորապես ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց նկատմամբ բռնությունների գործադրումը։ Երբ 2008թ. մարտի 1-ի լուսաբացին ոստիկանության ուժերը ցրեցին Ազատության հրապարակի ցույցը, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները խաղաղ հավաքը շարունակեցին Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում, հույս ունենալով, որ այդ տարածքում գտնվող օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների հերեւանությամբ ոստիկանությունը ուժ չի գործադրի խաղաղ հավաքի նկատմամբ։

Այնուամենայնիվ, խաղաղ ցուցի վրա հարձակում գործելու ոստիկանության փորձերը շարունակվեցին, ինչը ցուցարարներին ստիպեց պաշտպանել իրենց օրինական իրավունքները։ Իրադարձությունների ընթացքում սպանվեց Հայաստանի Հանրապետության առնվազն 10 քաղաքացի։ Սպանոթյունների կազմակերպիչները եւ անմիջական կատարողները մինչեւ օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաեւ ապօրինի ուժի գործադրման հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել։

2008 թվականի Մարտի 1-ից հետո, ցույցերի ակտիվ մասնակից հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, նրանցից շատերը ձերբակալվել են, ավելի քան հարյուր ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ շինծու քրեական գործերով դատապարտվել են ազատազրկման։

2008 թվականի հոկտեմբերի 23-ին միջազգային հանրության եւ ընդդիմության ճնշման ներքո Սերժ Սարգսյանը ստիպված էր կարգադրություն ստորագրել Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու մասին, որի նպատակը 2008 թվականի Մարտի 1,2-ի իրադարձությունների վերաբերյալ փաստեր հավաքելն էր։ Խումբը շատ արագ ցույց տվեց իր արդյունավետությունը, եւ 2009 թվականի հունիսին Սերժ Սարգսյանը ապօրինի կերպով լուծարեց խումբը՝ նաեւ այդպիսով խույս տալով Մարտի 1,2-ի իրադարձությունների ամբողջական բացահայտումից՚։

Նաև նշվում էր, որ հայտարարության ընդունման նպատակն է՝ արտահայտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական գնահատականը 2008 թվականի Մարտի 1,2-ի իրադարձությունների, սպանությունների չբացահայտման, իշխանությունների կողմից իրականացված քաղաքական հալածանքների, Մարտի 1, 2-ի իրադարձությունների կարեւորագույն դրվագները կոծկելու իշխանության փորձերի, Մարտի 1-ի զոհերի հարազատներին, քաղաքական հետապնդումների ենթարկվածներին եւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման հետեւանքով տուժածներին արդարացի փոխհատուցում տրված չլինելու փաստին:

Հիշեցնենք, որ Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն, ի պատասխանn Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու Նիկոլ Փաշինյանի պահանջի, հայտարարել էր, թե 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր սադրիչը հենց Փաշինյանն էր: «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»՚, - հայտարարել էր Սողոմոնյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Արցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համարԱրցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համար
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբ
Փաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերՓաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր
Մեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազությունՄեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազություն
Կարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամԿարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետՇիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինիՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինի
Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»
Ընդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունըԸնդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունը
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբՎարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբ
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսովԳագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներՊարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ
Հայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվենՀայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվեն
Լիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետԼիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։
Նոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումըՆոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումը
ՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերինՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան