Կիրակի, 22 Ապրիլի 2018 12:48
Մարիաննա Մկրտչյան

Ոստիկանություն. Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ կցրի հավաքը

Ոստիկանություն. Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ կցրի հավաքը

Արմինֆո. 2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:

Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ: Մասնավորապես, իրավասու մարմիններին պատշաճ կերպով տեղեկություններ չեն տրամադրել հավաքի վայրի, մասնակիցների սպասվող թվի, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաների կամ տեխնիկական միջոցների, կարգադրիչների նախատեսվող թվի, իսկ երթի դեպքում՝ երթի ուղու և ժամանակացույցի վերաբերյալ, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին: Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ 22.04.2018թ. հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակում է կոչ անել հավաքի մասնակիցներին և այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը: Նշված կոչերի արդյունքում հավաքի կազմակերպիչները և մասնակիցները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարբերաբար և տևական ժամանակով փակում են մի շարք պողոտաներ և փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակում են պետական, տեղական ինքնակառվարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտում դրանց բնականոն գործունեությանը, վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնում անօրինական հավաքին չմիացած բազմաթիվ անձանց նկատմամբ, բռնություն կիրառում ոստիկանության ծառայողների և այլ անձանց նկատմամբ: Ատելություն և անհանդուրժողականություն սերմանող նման վարքագիծը հանգեցրել է քաղաքացիների միջև բախումների, բռնության՝ սպառնալով հասարակական անվտանգությանը: Հավաքի կազմակերպիչները շարունակում են հանդես գալ երթևեկությունը կաթվածահար անելու կոչերով, որին ի կատարումն՝ Երևանում և այլ քաղաքներում զանգվածային բնույթ են կրում հավաքների մասնակիցների կողմից տրանսպորտային միջոցներով և շրջիկ խմբերով երթևեկությունը տևական ժամանակով փակելու գործությունները: ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։ Ստեղծված իրավիճակում այլևս գերակա են դարձել այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները, քանի որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից: Ելնելով վերոգրյալից, ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանից և հավաքի մյուս փաստացի կազմակերպիչներից պահանջում է դադարեցնել Երևան քաղաքի բոլոր մասերում անցկացվող անօրինական հավաքները և այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքների մասնակիցներին: Նախազգուշացնում ենք, որ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում հավաքը դադարեցնելու համար տրամադրվելու է ողջամիտ ժամկետ: Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ կցրի հավաքը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստըՀայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստը
Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն ԳևորգյանինԴատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին
Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. "կամ նրանք հրաժարվել են, կամ նրանց ասել են՝ հեռու մնան"․ Արարատ Միրզոյան
Հանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՀանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույք
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Միրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանցի հովվի՝ Հայաստան անցնելու մասինՄիրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանցի հովվի՝ Հայաստան անցնելու մասին
Փաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումըՓաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը ՀրազդանումՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում
Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունըԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
Հայաստանն ու Կատարը քննարկել են համատեղ գործարար գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունըՀայաստանն ու Կատարը քննարկել են համատեղ գործարար գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունը
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծինԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության մասին որոշումը կախված է երկրի ղեկավարության դիրքորոշումիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության մասին որոշումը կախված է երկրի ղեկավարության դիրքորոշումից
Դավիթ Ղազինյան․ Դավիթ Ղազինյան․ "Ուժեղ Հայաստանից" Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի ձերբակալությունը պայմանավորված է Հայաստանի իշխանության թուլությամբ
Ընդդիմադիր պատգամավորը ԵԱՏՄ զեկույցի մասին. ՀՆԱ-ի կանխատեսվող անկման նույնիսկ կեսը լուրջ խնդիր կլինի Հայաստանի համարԸնդդիմադիր պատգամավորը ԵԱՏՄ զեկույցի մասին. ՀՆԱ-ի կանխատեսվող անկման նույնիսկ կեսը լուրջ խնդիր կլինի Հայաստանի համար
Զախարովա․ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ չլինելու մասին որոշ ԶԼՄ-ների պնդումները տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնումԶախարովա․ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ չլինելու մասին որոշ ԶԼՄ-ների պնդումները տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնում
«Ուժեղ Հայաստան»-ում Ստեփանավանում իրենց համակիրների ձերբակալությունները՝ ՏԻՄ առաջիկա ընտրությունների ֆոնին, համարել են բռնապետության դրսևորում«Ուժեղ Հայաստան»-ում Ստեփանավանում իրենց համակիրների ձերբակալությունները՝ ՏԻՄ առաջիկա ընտրությունների ֆոնին, համարել են բռնապետության դրսևորում
ՀՀ խորհրդարանի նախագահը և Սերբիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀՀ խորհրդարանի նախագահը և Սերբիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է Ավստրալիայում կայացած զինված ուժերի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների համաժողովին։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է Ավստրալիայում կայացած զինված ուժերի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների համաժողովին։
Պեսկով. Կրեմլը դեռևս չի քննարկել ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը Հայաստանի համար։Պեսկով. Կրեմլը դեռևս չի քննարկել ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը Հայաստանի համար։
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտնել է 14 անձի ձերբակալության մասին՝ Ստեփանավանում Կարապենյանի կողմնակիցների նկատմամբ հետապնդումների մասին հաղորդագրությունների ֆոնինԿոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտնել է 14 անձի ձերբակալության մասին՝ Ստեփանավանում Կարապենյանի կողմնակիցների նկատմամբ հետապնդումների մասին հաղորդագրությունների ֆոնին
Մայր Հայաստանի առաջնորդի փաստաբանները նրա կալանքի դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանՄայր Հայաստանի առաջնորդի փաստաբանները նրա կալանքի դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան
Ռուսաստանի դեսպանը այցելել է Հայաստանի Լոռու մարզՌուսաստանի դեսպանը այցելել է Հայաստանի Լոռու մարզ
ՄԱԿ-ի միջազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի կողմերի համաժողովի 13-րդ նստաշրջանի փոխնախագահ ընտրվեց Հայաստանի ներկայացուցիչըՄԱԿ-ի միջազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի կողմերի համաժողովի 13-րդ նստաշրջանի փոխնախագահ ընտրվեց Հայաստանի ներկայացուցիչը
Հայաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է, որ 2025-2026 թվականներին բացահայտվել է պլանավորված սպանությունների ավելի քան երկու տասնյակ դեպքՀայաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է, որ 2025-2026 թվականներին բացահայտվել է պլանավորված սպանությունների ավելի քան երկու տասնյակ դեպք
Պատգամավոր․ Ստեփանավանում առավոտվանից ձերբակալում են Սամվել Կարապետյանի կողմնակիցներինՊատգամավոր․ Ստեփանավանում առավոտվանից ձերբակալում են Սամվել Կարապետյանի կողմնակիցներին
Փորձագետ. Հայաստանի վրա տնտեսական ճնշումը կարող է գործնականում անցավ լինել ԵԱՏՄ մյուս անդամների համար, բայց ոչ հենց Հայաստանի համարՓորձագետ. Հայաստանի վրա տնտեսական ճնշումը կարող է գործնականում անցավ լինել ԵԱՏՄ մյուս անդամների համար, բայց ոչ հենց Հայաստանի համար
Կառավարող խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ․ ՓաշինյանԿառավարող խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ․ Փաշինյան
Քաղաքագետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի մասին․ Փաշինյանը կշարունակի իր կուրսը՝ քանի դեռ հետևանքներն անձամբ իրեն չեն վերաբերումՔաղաքագետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի մասին․ Փաշինյանը կշարունակի իր կուրսը՝ քանի դեռ հետևանքներն անձամբ իրեն չեն վերաբերում
Հայաստանի երկրորդ նախագահի և նրա որդու կալանքը երկարաձգելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է. փաստաբանՀայաստանի երկրորդ նախագահի և նրա որդու կալանքը երկարաձգելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է. փաստաբան
Նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Քոչարյանի պատշաճ դատավարական վարքագիծը կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը․ հայտարարությունՆախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Քոչարյանի պատշաճ դատավարական վարքագիծը կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը․ հայտարարություն
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդը մասնակցել է Երևանում COP17-ի ռուսական տաղավարի բացմանըՌուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդը մասնակցել է Երևանում COP17-ի ռուսական տաղավարի բացմանը
ՏԻՄ ընտրությունները՝ որպես Հայաստանում ընտրական ճգնաժամի լակմուսի թուղթՏԻՄ ընտրությունները՝ որպես Հայաստանում ընտրական ճգնաժամի լակմուսի թուղթ
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին
Հայաստանի ԿԳՄՍՆ-ը և Գենտի համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանի ԿԳՄՍՆ-ը և Գենտի համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ