Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018 16:22

Նիկոլ Փաշինյան. Մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ունի առանձնահատուկ տեղ

Նիկոլ Փաշինյան. Մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ունի առանձնահատուկ տեղ

Արմինֆո. «Ինձ համար մեծ պատիվ է առաջին պաշտոնական այցը կատարել Վրաստան, որովհետև մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ունի առանձնահատուկ տեղ և առանձնահատուկ նշանակություն»: Այդ մասին մայիսի 30-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի հետ հանդիպումից հետո հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինքս՝ որպես լրագրող, որպես պատգամավոր և հիմա արդեն որպես ՀՀ վարչապետ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և զգում եմ, որ ահա հայտնվել ենք այն կոնկրետ իրավիճակում, երբ եթե ոչ բոլոր, առնվազն բազմաթիվ ցանկություններ ի կատար ածելու և իրագործելու հնարավորություն ունենք: Ես ուզում եմ շնորհավորել ևս մեկ անգամ վրաց պետությանը, Վրաստանի ժողովրդին և անձամբ պարոն վարչապետին պետականության վերականգնման 100-ամյա տոնի կապակցությամբ: Մենք նույնպես նշեցինք Առաջին Հանրապետության 100-ամյակը, և իսկապես այդ տոներն իրար հետ կապված են:  Հայաստանի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել Թբիլիսիում և այս փաստը նաև ինքնին ցույց է տալիս, որ հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են և դրանք ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, և այս հարաբերությունները պետք է հետագայում ավելի զարգանան ու ավելի խորանան, և մենք պայմանավորվեցինք այդ ուղղությամբ շատ ինտենսիվ և գործնական քայլեր անել: 

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այն պոզիտիվ մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում, միշտ եղել է: Ես հույս ունեմ, որ մենք այդ պոզիտիվ մթնոլորտը կվերածենք կոնկրետ շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների ոլորտում, երկկողմ հարաբերությունների ոլորտնում, և ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել մեր երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներում: Մենք, իհարկե, քննարկեցինք նաև երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը մեր հարաբերություններում, որովհետև համոզված եմ, որ մենք ունենք երկարաժամկետ և կարճաժամկետ ընդհանուր շահեր, և մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն կարճաժամկետ շահերի այսօրվա օպերատիվ խնդիրների լուծման համար, այլև պետք է մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք այսօրվա իրողություններն ավելի ճիշտ գնահատել, ավելի մասշտաբային գնահատել և այսօրվա գործողությունները կառուցել  ապագայի և երակարաժամկետ համագործացկության տրամաբանությամբ:

Մենք Վրաստանի հետ ունենք մի շարք համատեղ նախագծեր և մենք, իհարկե, ակտիվորեն կաշխատենք այդ նախագծերը ժամանակին և բարձր որակով իրագործելու համար: Մենք պիտի աշխատենք նոր համատեղ նախագծեր ունենալու շուրջ: Եվ մենք համոզված ենք, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև ամենակարևոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունը և ցանկությունն է: Եվ մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի՝ հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը և մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող են լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Եվ ես շատ ուրախ եմ արձանագրելու համար, որ Վրաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունի մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Եվ, ըստ էության, մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և մեծ էներգիա հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին, և այդ հարաբերությունները խորացնել  բոլոր ուղղություններով և բոլոր մակարդակներում: Իհարկե, կարևորագույն խնդիր է տարածաշրջանի կայունությունը: Մենք պարոն վարչապետի հետ մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության, անվտանգության հարցերի շուրջ: Եվ այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, որովհետև տարածաշրջանի կայունությունը կարևոր է բոլորիս համար և հետագա զարգացումների կարևորագույն նախապայման է:

Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք իսկապես շատ տպավորված էինք այն հետաքրքրությամբ, որ Վրաստանի հանրությունը ցուցաբերում էր Հայաստանում ապրիլ-մայիս ամսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը, և մեզ շատ ջերմացնում է մեր հիշողությունը վրաց լրագրողների ակտիվ մասնակցության և համագործակցության վերաբերյալ: Ես այստեղ տեսնում եմ ծանոթ դեմքեր, ովքեր մեզ համար արդեն հարազատ են դարձել, և շատ տարօրինակ էր, որ վերջին տասնհինգ-քսան օրվա ընթացքում նրանց քիչ էինք տեսնում և ուրախ եմ, որ ահա այսպիսի առիթ կա, բայց ես հույս ունեմ, որ այդ փոխադարձ հետաքրքրությունը կպահպանվի ոչ միայն մեծ քաղաքական իրադարձությունների շրջանում, այլև այդ հետաքրքրությունը մենք փոխադարձաբար կպահպանենք, որովհետև կա մի այսպիսի տարօրինակ հանգամանք, կարծում եմ, որ մենք շատ դեպքերում տեղյակ չենք լինում մեր երկրների ներսում տեղի ունեցող կարևոր իրադարձություններից և լրատվության դաշտում նույնպես մենք բազմաթիվ անելիքներ ունենք, որպեսզի ավելի լավ ճանաչենք միմյանց խնդիրները և ավելի լավ տեղեկացված լինենք մեր երկրներում տեղի ունեցող պրոցեսների մասին, և ընդհանրապես մենք շատ մոտիկ ենք, բայց անհրաժեշտ չափով կարծում եմ մեր երկրները, մեր ժողովուրդները քաղաքական պրոցեսների առումով ավելի լավ իրար ճանաչելու և ավելի մոտ լինելու անհրաժեշտություն ունեն:

Իհարկե, մենք եկել ենք այսօր այստեղ կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորությունը ստեղծելու համար: Եվ ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, և այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի շահերից, որովհետև մենք որպես ինքնիշխան երկրներ առաջին հերթին պարտավոր ենք ելնել մեր ազգային շահերից և սպասարկել մեր ազգային շահերը: Ես համոզված եմ, որ մեր կառավարություններն ունեն բավարար կամք, բավարար հմտություն, որպեսզի մենք կարողանանք այս համագործակցությունը դարձնել խիստ արդյունավետ, այնպիսի մակարդակի, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիները զգան իրենց ամենօրյա կյանքում մեր հարաբերությունների մերձեցումը, մեր բարեկամության խորացումը և զգան այն պոզիտիվ մթնոլորտը, որ հաստատված էր իմ ու վարչապետի քննարկման ընթացքում:

Շնորհակալ եմ այս ջերմ ընդունելության համար: Ես համոզված եմ, որ մենք Թբիլիսիում շատ հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ կանցկացնենք և իհարկե, պարոն վարչապետ, հույս ունեմ առաջիկայում Ձեզ տեսնել Երևանում, որպեսզի այս մթնոլորտը, այս տրամադրությունը մենք հնարավորություն ունենանք շարունակել: Իհարկե ուրախ եմ նաև արձանագրել, որ աշնանը տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու Երևանում, Վրաստանը բարձր մակարդակով մասնակցություն է ունենալու: Մենք իհարկե, շփվելու շատ առիթներ կունենանք, բայց ես կարծում եմ, մենք չպետք է բավարարվենք դրանով և պետք է անընդհատ նորանոր առիթներ փնտրենք իրար տեսնելու, իրար ժպտալու և իրար հետ խնդիրներ քննարկելու և բոլոր հարցերը  բարեկամության և եղբայրության մթնոլորտում լուծելու համար»,- ասել է Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Հայաստան" համահայկական հիմնադրամը և "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Գյումրիում կրթական հանգույց են ստեղծում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգինՊլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգին
Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Ռուսաստանի Դաշնությունն արգելել է "Լուլուի"՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից  Հայաստանի խորհրդարանի պատգամավորի մուտքը երկիր
Իշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգըԻշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգը
Հայաստանի օմբուդսմենը նշել է համակարգային միջոցների անհրաժեշտությունը՝ բանակում ոչ մարտական պայմաններում մահերը կանխելու համարՀայաստանի օմբուդսմենը նշել է համակարգային միջոցների անհրաժեշտությունը՝ բանակում ոչ մարտական պայմաններում մահերը կանխելու համար
Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
"Արթիկ" ՔԿՀ-ի կալանավորն ահազանգում է. 4 ամիս բանտում նա խոշտանգման է ենթարկվում
Ընդդիմադիրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ուժեղացնելու երկու ազդանշան է տեսելԸնդդիմադիրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ուժեղացնելու երկու ազդանշան է տեսել
Գլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույք եւ գումարԳլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույք եւ գումար
Փաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասինՓաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասին
Լաբորատոր տվյալների փոխանցումը ԱՐՄԵԴ համակարգ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխանԼաբորատոր տվյալների փոխանցումը ԱՐՄԵԴ համակարգ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան
Ադրբեջանը ավերել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղումԱդրբեջանը ավերել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում
Հայաստանը Վարշավայում մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» քննարկմանըՀայաստանը Վարշավայում մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» քննարկմանը
«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին
TRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակTRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակ
Միրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններումՄիրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում
Դիվանագետ. Փաշինյանը մարզերի բնակիչների օգնությամբ եկավ իշխանության, իսկ այժմ նրանց երկրորդ կարգի է հայտարարումԴիվանագետ. Փաշինյանը մարզերի բնակիչների օգնությամբ եկավ իշխանության, իսկ այժմ նրանց երկրորդ կարգի է հայտարարում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Երևանը քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման նոր մոտեցում կմշակի Bloomberg LSE նախաձեռնության շրջանակումԵրևանը քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման նոր մոտեցում կմշակի Bloomberg LSE նախաձեռնության շրջանակում
Անդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունենԱնդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունեն
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանըՀայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
Գյումրիում կաշառակերության համար 8 անձ է ձերբակալվել․ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեԳյումրիում կաշառակերության համար 8 անձ է ձերբակալվել․ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի արդարադատության նախարարն ու Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են  համագործակցության գերակա ուղղություններըՀայաստանի արդարադատության նախարարն ու Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են  համագործակցության գերակա ուղղությունները
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու
Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
Հայաստանի խորհրդարանի խոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի խոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրըՀայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրը
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է "Ամերիկայի բանակ. միացյալ ուժերի հիմքը" ցուցահանդեսին
Հայաստանի խորհրդարանի նախագահը և Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՀայաստանի խորհրդարանի նախագահը և Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Հայաստանի Պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու փաստըՀայաստանի Պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու փաստը
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունՀոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրություն
"Ուժեղ Հայաստան". COP17-ի նախապատրաստումն ուղեկցվում է անթափանց գնումներով և վատնումներով
Իշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցերԻշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցեր
Միջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնինՄիջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնին
Հայաստանի ԱԽ քարտուղարը բանակցություններ է վարել Save Armenia-ի ներկայացուցիչների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը բանակցություններ է վարել Save Armenia-ի ներկայացուցիչների հետ
Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։
ԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծըԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծը
Yandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև ՀայաստանումYandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև Հայաստանում
Հայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերությունՀայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերություն
ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանըՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը
Երևանն ու Վարշավան քննարկել են  համագործակցության օրակարգի շուրջԵրևանն ու Վարշավան քննարկել են համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Ադրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնինԱդրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնին
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումըՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումը
ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր "Հայաստան" և "Ուժեղ Հայաստան" խմբակցությունների հետ
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և ՎրաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Վրաստան
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետIDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
"Հայաստան" խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները
Երևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցերԵրևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր
Հայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՀայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստՀայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստ
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունիՀայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
ԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետ
Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն էՓաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է
Հայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկանՀայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ