Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 11:15
Մարիաննա Մկրտչյան

1.1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել ռոհինջա ժողովրդի առաջնորդ եւ մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը

1.1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել ռոհինջա ժողովրդի առաջնորդ եւ մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը

Արմինֆո.Ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից`ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Չո Լա Աունի մասին դրվատանքի իր խոսքում ասել է. «Հիշելով, թե Ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանության ճանապարհներին հայերը եւ հատկապես կանայք ու երեխաներն ինչպիսի սարսափների ու վայրագությունների են ենթարկվել, մենք մեծագույն պատասխանատվությամբ այժմ ոտքի ենք կանգնել՝ աջակցելու Չո Լա Աունի մարդապաշտպան գործին, որը մի օր հանգեցնելու է նրան, որ գործի դրվեն պետական եւ միջազգային օրենքներ՝ կոչված պաշտպանելու մարդկանց խոցելի խմբերին։ Սեփական կյանքի համար մեծագույն սպառնալիքի պայմաններում Չո Լա Աունն անում է վիթխարի աշխատանք՝ օրինակ դառնալով այն հեռահար ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անհատը՝ սկիզբ դնելով մեծ շարժման եւ օգնելով մարդկանց վերափոխելու իրենց կյանքը»։

 

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչպես նաեւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետեւյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն են տրամադրում փախստականներին.

 

  • «Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières)
  • MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (Malaysian Medical Relief - MERCY Malaysia)
  • Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC – International Catholic Migration Commission)

 

Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար մղած պայքարին։ Նրա նվիրումը Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների եւ կրթությունից զրկված երեխաների իրավունքների եւ արդարության պայքարին զորեղ է, քան երբեւէ։ Ստանձնած առաքելության հետեւանքով, կյանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկության մեջ՝ ինչը ծանրագույն զրկանքների ենթարկել նրա սեփական ընտանիքին։

 

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր հռչակվելու վերաբերյալ Չո Լա Աունն ասել է. «Իմ ժողովուրդը ենթարկվում է դաժան սահմանափակումների, եւ արդեն կորցրել է իր խիզախությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը, դարձել անգրագետ, ուստիեւ՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը կարեւոր ճանաչում է բերում մարդու իրավունքների խախտումների ենթարկված բոլոր մուսուլմաններին, եւ ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը»։

 

«Չո Լա Աունի գործը «Ավրորա» մրցանակի ոգու մարմնավորումն է։ Նա ի ցույց է դնում այնպիսի բացառիկ ազդեցություն, որպիսին անհատը կարող է ունենալ հաճախ անխափանելի թվացող անարդարության դեմ պայքարելիս, եւ ոգեշնչում է մեզ՝ տեսնելու, թե որքան մեծ հետք կարող է թողնել աշխարհի ամենախոցելի մարդկանց օգնելուն ի նպաստ կատարված խիզախ քայլը»,– ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը։

 

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրին պատվելու համար Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական հանրության առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

 

Չո Լա Աունին շնորհավորել է նաեւ բժիշկ Թոմ Քաթինան։ 2017 թվականին նրան «Ավրորա» մրցանակ է շնորհվել Սուդանի հարավի՝ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռների 750,000 բնակիչներին անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու գործում դրսեւորած բազմամյա բացառիկ նվիրումի համար։ Նա ասել է. «Ավրորա մրցանակն իսկական լույս է վառել Նուբա լեռների ժողովրդի համար՝ օգնելով վերականգնել մեր համայնքի ոգին ու տոկունությունը եւ արդյունքում պահպանել մարդկանց կյանքը։ Հպարտ եմ, որ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է նաեւ այնպիսի անձնազոհ մարդասեր, ինչպիսին Չո Լա Աունն է։ Շնորհավորում եմ նրան մրցանակն ստանալու առթիվ եւ ողջունում այսքան ազնիվ գործի համար մղած պայքարում նրա անհավատալի անձնվեր ջանքերը»։

 

«Ավրորայի» միջոցառումների մասնակիցները մեծարանքի արժանացրեցին նաեւ այն ներդրումը, որ ունեցել են «Ավրորա» մրցանակի 2018թ. մյուս երկու հերոսները՝ կանանց իրավունքների պաշտպան եւ Հնդկաստանի «Փրաջվալա» կազմակերպության  համահիմնադիր Սունիտա Քրիշնանը եւ Մեքսիկայում կենտրոնաամերիկյան ներգաղթյալներին աջակցող «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր Հայր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն։

 

«Ավրորա» մրցանակի համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամները միաձայն շնորհավորում են Չո Լա Աունին եւ «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսներին՝ ցուցաբերած բացառիկ ջանքերի համար։ Որպես մերօրյա հերոսներ, որ հանուն այլոց փրկության վտանգի են ենթարկում սեփական կյանքը՝ նրանք ներշնչանքի մեծագույն աղբյուր են համաշխարհային հանրության համար, որպեսզի վերջինս էլ խիզախորեն եւ անձնվիրաբար ոտքի կանգնի՝ հանուն մարդկայնության։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 300 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնինՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներինՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներին
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքըՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքը
ՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնովՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնով
Հանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերումՀանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերում
Ներքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համարՆերքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համար
Երևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներըԵրևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցելԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցել
12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։
Ներքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համարՆերքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համար
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցըԼևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը
Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։
Ռուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներինՌուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներին
Բելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունըԲելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը
ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է ԻռլանդիաՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններիՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններըԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելունԿրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ումՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ումՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներԵղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալներըՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը