Շաբաթ, 11 Օգոստոսի 2018 13:12
Նաիրա Բադալյան

Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Բերդի, Այգեհովիտի, Ոսկեպարի և Նոյեմբերյանի բնակիչների հետ, անդրադարձել երկրում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ գործադիրի քայլերին, պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

              

«Ուրախ եմ, որ ձեր դեմքին ժպիտ եմ տեսնում, դա ամենակարևոր բանն է: Եկել եմ ձեզ ասելու, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են, ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր: Մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին: Ո՞րն է այդ բանալին. գիտեք, ավելի քան 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություններ և այդ փոփոխությունները տեղի չէին ունենում: Եկավ 2018 թվականն ու այդ փոփոխությունը տեղի ունեցավ: Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի, համարվել է, որ դա հնարավոր չէ, համարվել է, որ չի կարող լինել այդպիսի բան: Ինչո՞ւ ավելի քան 20 տարի այդ խնդիրը չէր լուծվում և ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ խնդիրը լուծվեց. նախորդ 20-24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փոփոխություններ պետք է անի ընդդիմության այս լիդերը, այն լիդերը, այս առաջնորդը, այն առաջնորդը, և ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում այդ փոփոխությունը, նեղանում էին այդ առաջնորդից, հիասթափվում: Փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի ներկայացուցիչների մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե մեկ առաջնորդ պետք է անի, այլ հեղափոխությունն իրենք պետք է անեն, յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է համարի հեղափոխության առաջնորդ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն այս ամենն ասում է ոչ թե անցյալը, երեք ամսվա իրադարձությունները գնահատելու համար, այլ ցույց տալու բոլորին երկրի խնդիրները լուծելու բանալին:

 

«Եթե ուշադրություն եք դարձրել, հեղափոխության ողջ ընթացքում  երբեք չեմ ասել,  որ ես կամ մեր քաղաքական թիմն անելու է հեղափոխություն: Ես ասել եմ, որ մենք ստեղծելու ենք հնարավորություն, որպեսզի մարդիկ որոշեն՝ ուզում են այն Հայաստանում ապրել, թե նոր Հայաստանում: Ինչո՞ւ ենք  բոլորս նոր Հայաստանում ապրում. ոչ թե նրա համար, որ ես, մեր քաղաքական թիմն ենք այդպես որոշել, այլ որովհետև դուք եք այդպես որոշել: Փոխվեց այն, որ դուք հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում: Որևէ մեկը չկասկածի, որ կառավարությունն իր անելիքը կանի լիարժեք և անմնացորդ, բայց կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրն ընկալի, որ ինքն է որոշում ամեն ինչ: Մեր թիմը հնարավորություն է ստեղծելու, որ մարդիկ իրենց հայրենիքը ծաղկեցնեն: Մենք իսկապես հզոր պետություն կունենանք այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրը կատարի իր անելիքը, եթե մեզնից յուրաքանչյուրն ըմբռնի մի բան, որ եթե մեր երկիրը եղել է վատ վիճակում, ուրեմն ամեն մեկս ինչ որ փոքր բան այն չենք արել: Համոզված եմ՝ այն գործը, որ մենք իրար հետ սկսել ենք,  պետք է շարունակենք համատեղ»,- ասել  է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունն իր քայլերով անելու է ամեն ինչ՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ արտերկրում գտնվող մեր հայրենակից  գործարարների համար: Նա վերջիններիս կոչ է արել օր առաջ գալ հայրենիք՝ շենացնելու երկիրը: «Համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ արտերկրի իրենց բարեկամներից գումարներ են ստանում, բայց ես պարզ եմ ասում՝ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել: Մարդիկ, այո, միլիոնավոր դոլարներ են ուղարկում Հայաստան՝ բարեկամներին օգնության: Այն ժամանակ դա անում էին, որովհետև վախենում էին և մտածում էին, որ այստեղ բիզնես իրականացնելիս «փայ են մտնելու», «գործ են սարքելու», «խլելու են»:  Ես ասում եմ՝ այդ Հայաստանը էլ չկա, ես երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ ներդրողի համար վտանգ ստեղծել: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, մենք երաշխավորում ենք՝ ոչ ոք չի կարող «փայ մտնել»: Մենք երաշխավորում ենք, եթե գործարարն աշխատի օրինական դաշտում, որևէ մեկը նրան ոչ մի բան չի կարող անել, հետևաբար, սպասելու հարկ չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

              

Վարչապետը կոչ է արել բարեգործության տրամաբանությունը փոխել աշխատանքի տրամաբանությամբ, որովհետև հայ ժողովուրդն աշխատող է: «Գիտեմ, որ այսօր հնարավորությունները սահմանափակ են, շատ հարցեր կան, որ լուծված չեն, բայց ուզում եմ ձեզ մի բան խնդրել՝ հաղթահարեք հոռետեսության տրամաբանությունը, չհավատաք ոչ մեկին, ով կասի, որ չի ստացվել ու երկիրը երկիր չի դառնալու, ամեն ինչ սուտ է: Համոզված եղեք՝ ամեն ինչ ճիշտ է և ճշմարտություն է, այն, ինչ որ դուք տեսնում եք, իրականություն է: Իրականությունն այն է, որ դուք հաղթել եք, և իրականությունն այն է, որ դուք հաղթելու եք, և իրականությունն այն է, որ դուք ձեր հայրենիքում պետք է ապրեք որպես հպարտ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի»,- ասել է վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը նկատել է, որ ընթացիկ տարվա մայիսից սկսած Հայաստանում արտագաղթը կանգնել է: «Մայիսից սկսած՝ ամեն ամիս ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան  հեռանում է Հայաստանից: Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետև աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, հպարտ են, արժանապատիվ են ու երջանիկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

              

Խոսելով կառավարության 100-օրյա գործունեության մասին՝ վարչապետը նշել է, որ այդ ընթացքում անմնացորդ պայքար է մղվել կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է նույն կերպ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ անցած կարճ ժամանակահատվածում անապահով ընտանիքների համար նվազել են էլեկտրաէներգիայի և գազի սակագները, մենաշնորհների դեմ պայքարի արդյունքում նվազել են մի շարք ապրանքների գները: Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում բարձրացել է 207 հազար քաղաքացու աշխատավարձը, գյուղացիների վարկերի բոլոր տույժ-տուգանքները ներվել են, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են և այլն: «Հունիսին արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որի ազդեցությունը մարդիկ դեռևս չեն զգում: Մեր խնդիրն այդ աճի մոդելն այնպես փոխելն է, որ դրա արդյունքները զգան նաև ՀՀ քաղաքացիները»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 

              

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին:  Դիմելով նրանց՝ վարչապետը նշել է, որ օգնության տրամաբանությունը պետք է փոխարինել համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: «Հիմա կառավարությունն անելու է ավելին, քան նախկինում: Կառավարությունն այսօր ունի 10-15 մլրդ դրամ, որը պատրաստ ենք սուբվենցիաների՝ համաֆինանսավորման ծրագրով հատկացնել համայնքներին, սակայն վերջիններս պատրաստ չեն ծախսել այդ միջոցները, քանի որ  չունեն գումարներ կամ ծրագրեր: Պարզ է, որ համայնքների բյուջեները քիչ են, սակայն այստեղ ծագում է երկու հարց՝ արդյոք առկա գումարները ծախսվում են արդյունավետ և արդյոք բյուջեները ձևավորվում են օբյեկտիվ, արդար: Եթե ուզում ենք, որ բյուջեն մեծանա, պետք է արդար ծախսենք: Մենք չենք հանդուրժելու թալանը և բոլորիդ հրավիրում եմ կառուցողական աշխատանքի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այն պահանջները, որոնք առաջադրում է ուրիշների նկատմամբ՝ առաջին հերթին առաջադրում է ինքն իր նկատմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունում այժմ քննարկվում է վերը նշված միջոցներն առանց համայնքների ֆինանսական մասնակցության տարբեր ծրագրերում ներդնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետության մակարդակը:

              

Համայնքների ղեկավարները ներկայացրել են ճանապարհաշինության, միջհամայնքային տրանսպորտի ապահովման, համայնքների խոշորացման, հրատապ խնդիրների լուծման հետ կապված տարբեր հարցեր: Քննարկվել են նաև կառավարության կադրային քաղաքականությանը,  անվտանգ ճանապարհների ապահովմանը, գյուղատնտեսության սուբսիդավորմանը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, պետական համակարգի օպտիմալացմանը, պետական եկամուտների ավելացմանը, նեդրումների ներգրավմանը վերաբերող թեմաներ:

 

Կառավարության ղեկավարին Ոսկեպարում ներկայացվել է համայնքի  գազիֆիկացման ծրագիրը, որն իրականցվել է ոսկեպարցի բարերարի հատկացրած միջոցների արդյունքում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար և հորդորել բարեգործության տրամաբանությունը փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ և դիտարկել համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Այաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ОТА-ի շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել կողմնակալ խմբագրական քաղաքականությունը։«Այաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ОТА-ի շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել կողմնակալ խմբագրական քաղաքականությունը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի «մամուլի ազատության գիշատիչների» անունները«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի «մամուլի ազատության գիշատիչների» անունները
Իրավաբանը բացատրեց, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը փորձում «Ալիևի Սահմանադրությունը» ներկայացնել բարենպաստ լույսի ներքոԻրավաբանը բացատրեց, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը փորձում «Ալիևի Սահմանադրությունը» ներկայացնել բարենպաստ լույսի ներքո
Նախարար. Աշխատանքներ են տարվում դատապարտվածների և կալանավորվածների համամասնությունը փոխելու ուղղությամբՆախարար. Աշխատանքներ են տարվում դատապարտվածների և կալանավորվածների համամասնությունը փոխելու ուղղությամբ
Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի մարզերում HayPass-ի 12 գրասենյակների բացման մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի մարզերում HayPass-ի 12 գրասենյակների բացման մասին
Արենի համայնքին կվճարվի 5 միլիոն 251 հազար դրամի չափով փոխհատուցումԱրենի համայնքին կվճարվի 5 միլիոն 251 հազար դրամի չափով փոխհատուցում
Հայաստանն ու Մեքսիկան քննարկում են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններըՀայաստանն ու Մեքսիկան քննարկում են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները
Ընդդիմադիր. Փաշինյանը գիտի, որ խորհրդարանական ընտրություններում տարել է «պյուռոսյան հաղթանակ», և հետագա հաղթանակների ճանապարհը փակ էԸնդդիմադիր. Փաշինյանը գիտի, որ խորհրդարանական ընտրություններում տարել է «պյուռոսյան հաղթանակ», և հետագա հաղթանակների ճանապարհը փակ է
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նոյեմբերի 4-ին Երևանի դատարանը կքննարկի գործարար Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցըՆոյեմբերի 4-ին Երևանի դատարանը կքննարկի գործարար Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը
Նարեկ Կարապետյանը հոսպիտալում այցելել է այն կնոջը , որի վրա հարձակվել էր ադրբեջանցի զինվորՆարեկ Կարապետյանը հոսպիտալում այցելել է այն կնոջը , որի վրա հարձակվել էր ադրբեջանցի զինվոր
Հրազդան համայնքը կստանա 127 միլիոն 531 հազար դրամ, հայտնում է դատախազությունը։Հրազդան համայնքը կստանա 127 միլիոն 531 հազար դրամ, հայտնում է դատախազությունը։
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը ժամանեց Հայաստան։Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը ժամանեց Հայաստան։
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Համիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդՀամիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդ
Զատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակովԶատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-չեխական հարաբերությունների վիճակը
Հայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել "ալիևյան սահմանադրությանը"
Հայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը
«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններումԲուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններում
Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչիցԱրդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
Նոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելուՆոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելու
"Հայաստան" խմբակցության ղեկավարը՝ Փաշինյանին․ ոչ մի ճնշում չի փոխի ընդդիմության դիրքորոշումը նոր սահմանադրության հարցի նկատմամբ
Կարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսումԿարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսում
Հայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքինՄեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
ՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներումՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներում
ՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումըՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումը
Քաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանումՔաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանում
Հայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետոՀայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետո
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։
ՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումըՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին
Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքովԾառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքով
Փաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբՓաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբ
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։
Քաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքներըՔաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքները
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվՍամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
Միրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունըՄիրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիրՌուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր
ՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդըՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրըՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրը
Արամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետԱրամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետ
Հայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններումՀայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններում
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան