


Արմինֆո. «Երկիր ծիրանի» չորս անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են կուսակցությունը լքելու իրենց որոշման մասին: Հայտարարության մեջ Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանը և Աստղիկ Պետրոսյանը նշել են, որ դուրս է կուսակցությունից, ինչպես նաև «Երկիր Ծիրանի» ընտրական ցուցակից:
«Կուսակցությունից դուրս գալու պատճառը մեր տեսանկյունից, խոսքերի և գործերի միջև անհամապատասխանությունն է: Շնորհակալություն ենք հայտնում «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին և լրագրողներին համագործակցությանհամար», - ասված է հայտարարության մեջ:
Երևանի ավագանու առաջիկա սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին կմասնակցեն`«Լույս», «Իմ քայլը» դաշինքները, Ռեֆորմիստների ուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն, Երևանի հանրություն կուսակցությունների դաշինքը, Հայաստանի Ժողովրդավարական-ազատական միությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, «Օրինաց երկիրը», «Երևանցիներ» դաշինքը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակել է սեպտեմբերի 23-ին: Նախընտրական քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ին:



