


Արմինֆո. Սեպտեմբերի 4-ին Հայաստան կայցելի Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա ՀՀ արտգործնախարարի հետ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նախատեսվում են նաև Թոմաս Գրեմինգերի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:



