


Արմինֆո. Մենք Ինտերպոլի հետ սերտորեն համագործակցում ենք Սերժ Սարգսյանի եղբոր որդուն`Նարեկ Սարգսյանին գտնելու հարցում: Այդ համագործակցությունը վաղ թե ուշ կտա դրական արդյունքներ: Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
Նախօրեին կամավոր քննչական մարմին էր ներկայացել Սարգսյանի եղբոր դուստրը`Անի Սարգսյանը, որը նույնպես որոնվում էր: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկիրը չլքելը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի եղբորորդիները, ինչպես նաև նրա եղբայր Լևոնը, որը նույնպես որոնվում է, մեղադրվում են անօրինական հարստացման մեջ:



