Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2018 19:30
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության աշխատանքը

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության աշխատանքը

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության համար, բայց մեր վեցամյսա աշխատանքի արդյունքներով կարող ենք ասել, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, իր առջև դրված խնդիրները լուծել է բավականին լավ: Սա ամենևին չի նշանակում, թե թերություններ չկան: Կարևորագույն խնդիրը, որ մենք հենց ամենասկզբից առաջադրել ենք՝ ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունն է, և ոստիկանության վերաբերմունքի փոփոխությունը՝ հանրության նկատմամբ: Այս առումով, մենք ակնհայտորեն ունենք շատ լուրջ առաջընթաց, ինչը թող չմեկնաբանվի այնպես, թե ես նկատի ունեմ, որ մենք այստեղ հասել ենք կատարելության, բայց շատ կարևոր է, որ մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Իհարկե, կան նաև քննադատություններ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ կապված, բայց մեր վերլուծությունը կարծես ցույց է տալիս, որ այդ քննադատությունները, այդ թվում՝ տեղին, կապված են այս անցումային շրջանի առանձնահատկությունների հետ: Համոզված եմ, որ առաջիկա մեր համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես կունենանք ոստիկանություն-հանրություն, ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ: Սա շատ կարևոր խնդիր, նպատակ է, որին մենք պետք է հասնենք»:

 

Այնուհետև պատասխանատուները վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը մշակվել է միջազգաին փորձի ուսումնասիրության արդյունքում: Փոփոխությունների նպատակն է երթևեկության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ բացառել քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրումը, երթևեկության անվտանգության ոլորտում վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության համար նախատեսված տուգանքի չափերի վերանայումը, դրանց հանրային վնասակարության վերարժևորումը:

 

Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի, 30 հազար դրամը գերազանցող տուգանքների չափերը խնդրահարույց են, որովհետև Քրեական օրենսգրքով հանցագործությունների համար նախատեսվող տուգանքների նվազագույն չափը սկսվում է 30 հազար դրամից: «Եթե մենք ելնում ենք այն կոնցեպտից, որ վարչական իրավախախտումներն ավելի նվազ վնասակար արարքներ են, քան հանցագործությունները, ապա մեր մոտեցման համաձայն՝ այդ տուգանքները պետք է համապատասխան չափով նվազեցվեն: Օրինագծում տուգանքների նվազեցումը զգալի է, այն միայն սոցիալական բեռը թեթևացնելու նպատակ չունի, դա նրա երկրորդական արդյունքն է: Մեր խնդիրն անվտանգության մակարդակի բարձրացումն է, իսկ դա հաջողվում է, եթե տուգանքների իջեցումը զուգահեռում ենք բալերի կամ տուգանային միավորների: Այսինքն, մի կողմից հնարավորություն ենք ունենում որպես երկրորդական արդյունք թեթևացնել սոցիալական բեռը, մյուս կողմից՝ անվտանգությունը պահել պատշաճ մակարդակի վրա»,- նշել է Քոչարյանը:

 

Նրա խոսքով՝ տուգանային միավորներ նախատեսված չեն անխտիր բոլոր խախտումների համար: Նա նշել է, որ երթևեկության ոլորտում վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող 100 խախտումներից ոստիկանությունը սկզբնական շրջանում բալավորել էր ընդամենը 16-ը, իսկ հանրային քննարկումների արդյունքում այդ թիվը հասել է 20-ի:

 

Մանրամասն ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և այլ խախտումներ, որոնց տեսակարար կշիռն այս երեքի նկատմամբ փոքր է:

 

Զեկուցվել է, որ վարորդական իրավունք ունեցող յուրաքանաչյուր անձ տարեկան ունենալու է 9 բալ, խախտումները գնահատվելու են 0.5, 1, 2, 3, 4 բալերով: Բալերը զրոյացնելու դեպքում քաղաքացու վարորդական իրավունքը կասեցվելու է 6 ամիս ժամկետով, սակայն այդ ժամկետի կեսը լրանալուց հետո նա իրավունք է ունենալու հանձնել տեսական քննություններ և ավտոմատ վերականգնել վարորդական իրավունքը: Եթե երկրորդ տարում ևս վարորդը զրոյացնի 9 բալը, ապա ավտոմատ նա մեկ տարով զրկվելու է վարորդական իրավունքից, և այն վերականգնելու համար հանձնելու է ոչ միայն տեսական, այլև գործնական քննություն:

 

Զեկուցվել է նաև, որ բարեփոխումների արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը վերակազմակերպվելու է պարեկային ծառայության, որը զբաղվելու է նաև պատահարների, հաղորդումների արագ արձագանքմամբ: Համակարգը գործելու է օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով, որը ստեղծվելու է Համաշխարհային բանկի օժանդակությամբ:

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարեկային ծառայության գործունեությունը՝ նշելով, որ վերջինիս խնդիրը դառնալու է անվտանգության ապահովումը գլոբալ առումով: «Իրոք, դա շատ գլոբալ ծառայություն է, և հանրային անվտանգության ապահովման տեսակետից այն դառնում է անկյունաքարային նշանակության կառույց: Ըստ էության, պարեկը ոստիկանության դեմքն է, պետության դեմքն է, հանրության դեմքն է: Կարևոր է, թե պարեկն ինչպես է իրեն պահում, ինչ մակարդակ ունի, ինչպես է շփվում մարդկանց հետ, դրանից կախված է քաղաքացու ընկալումը սեփական երկրի, պետության, կառավարության, ոստիկանության մասին: Այն առանցքային նշանակություն ունեցող ծառայություն է, առանց չափազանցության»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Զեկուցվել է նաև, որ բարեփոխումների շրջանակում պարեկային ծառայողներն անցնելու են վերապատրաստման դասընթացներ:

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված բարեփոխումների իրականացումը և հանձնարարել վերը նշված օրինագծի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
ՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներումՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներում
ՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումըՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումը
Քաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանումՔաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանում
Հայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետոՀայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետո
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։
ՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումըՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին
Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքովԾառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը դիմել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրին՝ օգնության խնդրանքով
Փաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբՓաշինյան. Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է վերահսկողություն ստանձնեն բոլոր պետական սահմանների նկատմամբ
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտել է կարգալույծ հոգևորականի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում «պատարագի» կատարումը։
Քաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքներըՔաղաքապետարանը կխստացնի շինարարական աղբի անօրինական տեղափոխման համար նախատեսված տուգանքները
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվՍամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
Միրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունըՄիրզոյան. Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիրՌուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր
ՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդըՀՀԿ. Փաշինյանը եփեց բորշը, բայց դրա համար կվճարի հայ ժողովուրդը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրըՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից նոր հայ դեսպանի թեկնածությունը հաստատելուց հրաժարվելու մասին լուրը
Արամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետԱրամ I-ը հանդիպում է ունեցել Սերգեյ Ստեպաշինի հետ
Հայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններումՀայաստանի զինված ուժերը գրանցել են ժամկետային զինծառայողի մահվան ևս մեկ դեպք ոչ մարտական պայմաններում
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան