Arminfo.info


 Ուրբաթ, 1 Մարտի 2019 11:26
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյանը` Սպահանում. Թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ

Նիկոլ Փաշինյանը` Սպահանում. Թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նախօրեին այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել թանգարանում` ծանոթացել վերջինիս պատմությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ» ակումբ և հանդիպել տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ: Վերջիններս վարչապետ Փաշինյանին դիմավորել են ջերմությամբ և բուռն ծափողջույններով:

 

Դիմելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Քանի որ այստեղ խոսք գնաց հպարտ բառի մասին, կարծում եմ, որ այն որոշակի իմաստային փոփոխություն է կրել: Այո, ըստ Աստվածաշնչի` հպարտությունը մեղք է, սակայն կարծում եմ` այնտեղ նկատի է առնվում գոռոզությունը: Հպարտությունը ժամամանակակից լեզվում օգտագործվում է ամուր ոտքերով, պինդ ողնաշարով, աշխատող ձեռքերով, բաց ճակատով մարդուն, ժողովրդին նկարագրելիս և ուրեմն` Նոր Ջուղայի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ` ողջունում եմ ձեզ: Իրոք սա հայության համար մի պատմական օջախ է և քաղաքական, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության բնակչության մի հսկայական մասը հայտնվեց Սպահանում և հիմնադրեց Նոր Ջուղան: Ըստ էության, այո, մարդիկ դառնացած լքեցին Հայաստանը, բայց Նոր Ջուղան դարձավ հայ ժողովրդի մշակութային վերածննդի մի իսկական օջախ:

Իրոք, դրանք աշխարհաքաղաքական խառնակ ժամանակներ էին և այդ գաղթից հետո Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում էր ծանր իրավիճակում` անընդհատ կրկնվող պատերազմների թատերաբեմ էր, և Նոր Ջուղան դարձավ այն օջախը, որտեղ հայ ժողովուրդը զարգացրեց իր մշակույթը: Սուրբ Ամենափրկիչը այն բացառիկ եկեղեցիներից է, որտեղ հայկական որմնանկարների բացառիկ նմուշ է պահպանվում: Ենթադրվում է, որ Արևելյան և Արևմտյան Հայաստանում նույնպես ունեցել ենք նման գլուխգործոցներ, բայց ժամանակն անողոք է գտնվել մշակութային ժառանգության նկատմամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հայկական մշակույթի այս անգին գանձերը պահպանել եք մեզ մեր ժողովրդի համար, սա մեր ինքնության, հպարտության, մեծության անբաժենլի մասն է: Շնորհակալ եմ, որ պահպանել եք հայկական ինքնությունը և ի վերջո Հայաստան վերադառնալու հայկական երազանքը:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ այսքան հայկական և հայ մնալով կարողացել եք լինել Իրանի Իսլամական Հանրապետության լիարժեք քաղաքացիներ, ովքեր անմնացորդ ծառայել են բարեկամ այս պետության հզորացմանը և բարգավաճմանը: Շնորհակալություն ձեզ ԻԻՀ լիարժեք, արժանապատիվ և հպարտ քաղաքացի լինելու, հայ-իրանական բարեկամությունը աղյուս առ աղյուս, կաթիլ առ կաթիլ կառուցելու համար: Այն, որ մեր և առհասարակ հայկական պատվիրակությունների պաշտոնական այցերն անցնում են բարձր մակարդակով` մեր բարեկամական հարաբերությունների ուղղությամբ ձեր անուրանալի ծառայության արդյունքն է:

Քանի որ խոսվեց պատմության մասին` ուզում եմ ընդգծել, որ այն իսկապես մեզ համար չափազանց կարևոր է: Ուրախ եմ տեսնել այն մթնոլորտը, որ առկա է Նոր Ջուղայի, Թեհրանի, Փարիզի, Քյոլնի հայության շրջանում, այն բացառիկ ազգային միասնությունը, որ ունենք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո:

 

Համոզված եմ, որ այդ ժողովրդական հեղափոխությունը դուք համարում եք ձեր անձնական հաղթանակը, որովհետև դա ժողովրդի հաղթանակն է, հայ ժողովորդի յուրաքանչյուր զավակ ներդրում ունի այդ հաղթանակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր քաղաքացիական հաղթանակի համար, որովհետև բոլորով մեծ քայլ ենք կատարել, որ մեր երազանքները դառնան իրականություն: Ուզում եմ այսօր նաև ձեզ ողջունել որպես հաղթանակած հպարտ քաղաքացիների: Ձեզնից շատերն այսօր ՀՀ քաղաքացիներ չեն, բայց ես համայնքի ներկայացուցչի խոսքից հասկացա, որ ձեզնից շատերը Հայաստանի հպարտ քաղաքացի են լինելու վաղը և դա ամենակարևոր ու մեծ երազանքն է, որ մենք միասին պետք է ի կատար ածենք: Երբ խոսում եմ դրա վերաբերյալ` առաջին հերթին մտածում եմ պատմության մասին և այդ խոսակցությունն ինձ հանգեցնում է այն մտքին, որ այն առաքելությունը, որ պետք է իրականացնենք` պատմական է, ոչ թե բառիս փոխաբերական, այլ բուն իմաստով: Միշտ մտածել եմ, որ հայության խնդիրն է ի վերջո այնպես անել, որ որպես ժողովուրդ կարողանանք հաղթահարել այն պատմական ցիկլը, որը մեզ ուղեկցում է Արշակունիների ժամանակներից: Ո՞րն է այն. դա պետականության կորստի անընդհատ շրջապտույտն է, երբ մենք, ըստ էության, Արշակունիների դինաստիայի անկումով երկար ժամանակով ընդհատեցինք պետականություն ունենալու մեր պատմությունը: Երբ մտածում եմ մեր հավաքական պատմական առաքելության մասին` առաջին միտքս այն է, որ միասին հաղթահարենք այն ցիկլը, երբ կորցնում ենք պետականությունը, երազում դրա մասին, վերականգնում այն, նորից կորցնում: Պատմական այս համայնքում խոսելով մեր պատմական առաքելության մասին` պետք է ընդգծել, որ այն մեկն է` սրբագրել մեր իսկ պատմությունը և դրա տրամաբանությունը: Նոր Ջուղայի համայնքի ներկայացուցիչը նոր բուռն ծափերի ներքո հայտարարում էր, որ իրենց երազանքը Հայաստան վերադառնալն է ու այդպիսով նա ևս խոսում է մեր պատմությունը սրբագրելու մասին: Դուք այստեղ հայտնվել եք, երբ մեր պետությունն ուժեղ չի եղել մեր նախնիներին պաշտպանելու համար: Վերրջերս հաճախ հիշատակում եմ Պապ թագավորին, որովհետև մտածում եմ` ո՞րն է այն ժամանակը, երբ մեր պատմությունը ծռվեց, մեզ դրեց անընդհատ աղետների առաջ կանգնելու շրջապտույտի մեջ: Ես մտածում եմ, որ դա հենց Պապ թագավորի ժամանակներն էին, երբ ունեինք իսկապես հնարավորւթյուն փոխել Հայաստանի և հայ ժողովրդի կարգավիճակը: Այդ ժամանակներից էլ ինչ որ բան սխալ գնաց, որովհետև այն ժամանակ այնքան էլ ընկալունակ չէինք տեղի ունեցող իրադարձությունների պատմականության վերաբերյալ, միասնական չէինք, չունեինք միասնական գիտակցություն: Մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք որպես ժողովուրդ հասունացել ենք ունենալու հզոր պետություն: Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ: Մենք որպես ժողովուրդ այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ: Մենք թույլ չենք տալու որևէ մեկի մտքով անցնի, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը կարող է մեր ձեռքից խլել, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, մենք Տիգրան Մեծի ժառանգներն ենք, մենք Պապ թագավորի ժառանգներն ենք և մենք ուղղելու են այն պատմությունը, որ խլվել է մեր ձեռքից: Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցավ նաև «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի ներքո և հայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո: Մեզնից յուրաքանչյուրը` վարչապետ, թե նախարար, պատգամավոր, թե շինարար, Հայաստանում, թե Սփյուռքում պետք է գիտակցի իր բացառիկ պատմական դերը: Երբ խոսում եմ մեր ունեցած պատմական դերի մասին` չեմ խոսում վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի կամ որևէ պետական մարմնի պատմական դերի մասին, խոսում եմ յուրաքանչյուր հայի պատմական դերի մասին:

Ուզում եմ ստանալ ձեր լիազորությունը, որ հայտարարեմ` յուրաքանչյուր հայ տեր է իր պատմական առաքելությանը և իր ուսերին հպարտ կրելու է իր պատմական առաքելությունը: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք գոյություն ունենան և հզորանան հավիտյան: Սա այլևս ժամանակավոր պետություն չէ, այս պետությունը կերտել ենք մեր սեփական ձեռքերով, արյունով և քրտինքով և այս պետությունը պահելու ենք մեր սեփական արյունով, քրտինքով, աշխատանքով և մտքով, որովհետև հայ ժողովուրդը հզոր հավատի, կամքի տեր ժողովուրդ է: Ուրեմն` կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ հայ-իրանական բարեկամությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում  և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Նարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցինՆարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցին
Բուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնըԲուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնը
ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։
ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնումՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր