Arminfo.info


 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019 23:39

Վարչական դատարանը «Լիդիան Արմենիային» թույլատրել է աշխատել ՝ բավարարելով Բնապահպանության եւ ընդերքօգտագործման վարչության դեմ հայցը

Վարչական դատարանը «Լիդիան Արմենիային» թույլատրել է աշխատել ՝ բավարարելով Բնապահպանության եւ ընդերքօգտագործման վարչության դեմ հայցը

Արմինֆո. «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:
 
ՙԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում: 
 
ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է  հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը:
 
«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտանակատար Էդվարդ Սելլերսն այս կապակցությամբ ասել է, - «Մենք վստահ էինք, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են և նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: Դատարանի այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու և շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաև ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»:  
 
«2019թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որևէ իրավական հիմք չկա ՀՀ կառավարության կողմից «Լիդիանին» արգելելու Ամուլսարի ծրագիրը շարունակել և պետության շահից է բխում թույլ տալ ծրագրի իրականացումը: Վարչապետը նաև կոչ է արել ապօրինություն իրականացնողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել «Լիդիանի» մուտքն Ամուլսարի ծրագրի տարածք: Այնուհետև Վարչապետը տարբեր առիթներով ևս հանդես եկավ նման հայտարարություններով՝ ներառյալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով կատարած իր այցի ընթացքում: Բայց մինչև այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:  
 
«Վարչապետը նաև մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ «մրցակից հանքարդյունաբերական ընկերությունները» և այլոք աջակցում են ապօրինի շրջափակողներին: Այժմ պարզվում է, որ նման աջակիցներից առնվազն մեկը եղել է նաև ՀՀ կառավարության կազմում: ՀՀ կառավարությունը թույլատրել է Ամուլսարի ծրագրի շարունակական ապօրինի շրջափակումը 2018թ. հունիսից և չի ապահովել դատարանի վճիռների իրականացումը, որոնք հաստատում են «Լիդիանի»՝ Ամուլսարի տարածք մուտքի օրինական իրավունքը: Ե՞րբ է Վարչապետը բացահայտելու, թե ովքեր են աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին և ե՞րբ է Վարչապետը քայլեր ձեռնարկելու օրենքի գերակայությունը վերականգնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:

 

Մինչդեռ, հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի շրջակա միջավայրի եւ սոցիալական միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման (ՇՄԱԳ) անհրաժեշտությանը: Ինչպես նշել է նախարարը, կան բազմաթիվ փաստեր, որոնք լրացուցիչ ստուգման, կամ, առնվազն, Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում պարզաբանումների կարիք ունեն: Ինչպես նշել է Գրիգորյանը, չնայած դեռ օգոստոսի 19-ին ՔԿ ղեկավարը, Ամուլսարի նախագծի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը ներկայացնելուց հետո, հայտարարել էր, թե հիմքեր կան ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով հարուցված քրեական գործը կարճելու համար (շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները թաքցնելը կամ կանխամտածված խեղաթյուրելը), գործը չի կարճվել:

 

Lydian Armenia-ն բրիտանական Lydian International օֆշորային ընկերության դուստր ձեռնարկությունն է:  Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը կազմում է 10 տարի եւ 4 ամիս, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի: Ամուլսարի հանքավայրը Հայաստանում մեծությամբ երկրորդ պաշարն է։   Ընկերության տեղեկատվության համաձայն ՝ հանքավայրը պարունակում է շուրջ 73733 կգ ոսկի՝ մեկ տոննայում  0.78 գրամ  միջին պարունակությամբ, ինչպես նաև

294.367 տոննա արծաթ՝ մեկ տոննայում 9.29 գ  միջին պարունակությամբ։  Այն գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում։  Բնապահպաններն ու շարքային քաղաքացիները մտահոգված են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի եւ Սեւանա լճի հանքային ստորերկրյա ջրերի աղտոտմանը:

Հոդվածներ նույն թեմայից
Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը լրացուցիչ ստուգման, կամ առնվազն պարզաբանումների կարիք ունի. Էրիկ Գրիգորյան
 Հինգշաբթի, 17 2019 Հոկտեմբերի 17:19

Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի՝ շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման (ՇՄԱԳ) անցկացման անհրաժեշտությանը:

Սերժ Թանկյան. Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը քաղաքականացվում է
 Չորեքշաբթի, 9 2019 Հոկտեմբերի 18:44

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը քաղաքականացվում է ։  Այս մասին հոկտեմբերի 9-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ։

Հանրային խորհրդին կից կստեղծվի Ամուլսարի հանքավայրի մշակման հարցերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
 Շաբաթ, 5 2019 Հոկտեմբերի 16:47

Արմինֆո.Հայաստանի Հանրային խորհրդին կից կստեղծվի փորձագետների մասնակցությամբ  աշխատանքային խումբ՝  Ամուլսարի հանքավայրի մշակման հարցերը ուսումնասիրելու համար: Բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացրած փաստերի և համապատասխան հետազոտությունների արդյունքների վերլուծության արդյունքում կձևավորվի Հանրային խորհրդի դիրքորոշումը հանքի մշակման վերաբերյալ:

Ջերմուկի 19 բնակիչներ դատարան են դիմել Ամուլսարի նախագծի առնչությամբ
 Երկուշաբթի, 30 2019 Սեպտեմբերի 12:51

Արմինֆո. Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի փաստաբան Նազելի Վարդանյանի միջոցով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքներով, ընդդեմ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, երրորդ անձ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ 3-րդ անձ ներգրավվել է Լիդիան Արմենիա ՓԲԸ և ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը, խնդրելով պարտավորեցնել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:
 

"SOS Ամուլսար" նախաձեռնությունը վկայում է հանքավայրում ուրանի պաշարների առկայության մասին
 Ուրբաթ, 27 2019 Սեպտեմբերի 13:24

Արմինֆո. "SOS Ամուլսար" նախաձեռնությունը Facebook-ի իր էջում զետեղել է լուսանկար, որը վկայում է "Ամուլսար" ոսկու հանքավայրում ուրանի խոշոր պաշարների առկայության մասին:  Այսպես, գրառման համաձայն, դեղին սարքի U տառը նշանակում է ուրանի առկայություն չափվող նյութում։ Դրա դիմաց նշված "245 " թիվը նշանակում է ուրանի խտությունը մեկ տոննայում՝ գրամով։ Մինչդեռ նորմը պետք է լինի 4", - նշված է գրառման մեջ ։

Նիկոլ Փաշինյանը ՝ Ամուլսարի շահագործման ծրագրի մասին. Պետք է մեր ռեսուրսներն օգտագործել Հայաստանի առավելագույն զարգացման համար
 Չորեքշաբթի, 25 2019 Սեպտեմբերի 17:53

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ է համարում հանքարդյունաբերությունը դեմոնացնելը: Այս մասին նա հայտարարել Է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու նոր իշխանությունները չեն մտածում տվյալ ոլորտի օրենսդրության վերանայման մասին, որպեսզի ապագայում չբախվեն հանքարդյունաբերության ոլորտի ներդրողների հնարավոր շանտաժին։

Նիկոլ Փաշինյանը՝ Լոս Անջելեսում. այս պահին Ամուլսարի հանքավայրի շահագործումն արգելելու ոչ մի դե-յուրե հիմք չկա
 Երկուշաբթի, 23 2019 Սեպտեմբերի 11:01

Արմինֆո. Ամուլսարի հարցում  վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում է օրթոդոքսությունը: Այդ մասին նա սեպտեմբերի 22-ին հայտարարել է  Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ։

Վայոց ձորի բնակիչները գործադուլ են հայտարարել ՝ պահանջելով պահպանել Ամուլսարը
 Ուրբաթ, 20 2019 Սեպտեմբերի 12:51

Արմինֆո. Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ գյուղի բնակիչները սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից բողոքի ակցիաներ են անցկացնում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ: Հանքի շահագործման դեմ դասադուլներ են հայտարարվել նաեւ տարածաշրջանի դպրոցներում, նախատեսվում է բողոքի ակցիաների կազմակերպում նաեւ Երեւանում:

Կառավարությունը ճնշման ներքո որոշում չի կայացնի. Փաշինյանն՝ Ամուլսարի հարցի մասին
 Երկուշաբթի, 16 2019 Սեպտեմբերի 16:45

Արմինֆո. Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ ճշմարտության որոնումներում կառավարությունը մտադիր է գնալ մինչև վերջ։  Այդ մասին սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  պատասխանելով հարցին, թե արդյոք չի կարծում, որ 400 հազար դոլարը (հենց այդքան է հարկատուների վրա նստել փորձաքննությունը - խմբ.) զուր է ծախսվել։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնումՆազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնում
Վարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառներըՎարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառները
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանունՈստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանուն
Փաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրաՓաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա
10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունըՀայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունը
Քանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . ՓաշինյանՔանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . Փաշինյան
Փաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքովՓաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Կառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումներըԿառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ