Arminfo.info


 Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2019 18:39
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. Հայաստանում ֆուտբոլը նաև որպես տնտեսության ճյուղ չի զարգացել այն նույն պատճառով, ինչ տնտեսության մյուս ճյուղերի դեպքում՝ մենաշնորհներ, չարաշահումներ

Վարչապետ. Հայաստանում ֆուտբոլը նաև որպես տնտեսության ճյուղ չի զարգացել այն նույն պատճառով, ինչ տնտեսության մյուս ճյուղերի դեպքում՝ մենաշնորհներ, չարաշահումներ

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին:

 

Ողջունելով ՀՖՖ նախագահին՝ վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Հարգելի պարոն Մելիքբեկյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու առիթով: Հայաստանում և կառավարությունում շատ են ֆուտբոլի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները, և բնականաբար, մենք անտարբեր չենք այն պրոցեսների նկատմամբ, որ տեղի են ունենում ֆուտբոլում և Ֆուտբոլի ֆեդերացիայում: Ցանկանում եմ ասել, որ ֆուտբոլը մեզ համար երեք պատճառով և երեք ուղղությամբ շատ կարևոր է՝

 

առաջինը՝ ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, որովհետև, կարծում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում արտահայտված բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաև ֆուտբոլում, և ինչ-որ առումով մեր երկրում ֆուտբոլը և Ֆուտբոլի ազգային հավաքականն իր արդյունքներով կարտահայտի մեր ազգային և պետական հավակնությունները և համարժեք կլինի այդ հավակնություններին:

 

Երկրորդը՝ ես կարծում եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ երեկ կայացած ընտրությունը կարևոր է, որովհետև կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը և սպորտի ախտազերծումը կոռուպցիայից: Ցավոք, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթ ունեցող շրջանակները և կոռուպցիոն շրջանակները ներթափանցած են և ներթափանցում են սպորտի բնագավառ, ֆուտբոլի բնագավառ, և մենք պետք է այստեղ էլ ապահովենք քրեական հարաբերությունների և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը: Ես, իմանալով նաև Ձեր անցած ճանապարհը, համոզված եմ, որ Դուք սկզբունքորեն այդ գծին հետևողական կլինեք:

 

Երրորդը՝ իհարկե, հնարավորությունների զարգացման առումով, որովհետև մենք ասել ենք, որ ամենակարևոր հարցը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պիտի լուծվի, հնարավորությունների զարգացումն է, և ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ բազմաթիվ պատանիներ, աղջիկներ կարող են իրենց հնարավորությունները զարգացնելու և օգտագործելու ներշնչանք գտնել, և շատ կարևոր է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ռեալ զարգացնենք ֆուտբոլային ենթակառուցվածքը՝ նաև որպես հանրային կյանքի կազմակերպման կարևոր ատրիբուտ:

 

Իհարկե, Ֆուտբոլի ֆեդերացիան գործում է կառավարությունից անկախ, բայց կարծում եմ նաև, որ ընդհանուր պատկերացումներ ունենալը շատ մեծ հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար, ընդ որում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս առումով հնարավորություններ ունի ինչպես Հայաստանի կառավարության և պետական մարմինների հետ, այնպես էլ ֆուտբոլային միջազգային հանրության հետ համագործակցելու, և ես համոզված եմ, որ այստեղ ամբողջ պոտենցիալը չէ, որ օգտագործված է, և ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել այդ պոտենցիալն առավել արդյունավետ օգտագործելու գործում»:

 

ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է. «Հարգարժան պարոն վարչապետ, ես շնորհակալ եմ շնորհավորանքների համար ոչ թե իմ անունից, այլ ֆուտբոլային ընտանիքի անունից: Մենք երկար տարիներ ի վեր չէինք ունեցել մրցակցային ընտրություններ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Դա տեղի ունեցավ, և դա կարևորագույն նշան է, որ Հայաստանում ֆուտբոլը պետք է գնա առողջացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է կոռուպցիային հակազդելու մեխանիզմներին, Դուք գիտեք և հանրությունը հետևում է վերջին շրջանում եվրոպական, համաշխարհային ֆուտբոլում այդ դրական զարգացումներին. և՛ ՈՒԵՖԱ-ում, և՛ ՖԻՖԱ-ում 2016-ին եղան աղմկահարույց իրադարձություններ, երբ հրաժարական տվեցին ՖԻՖԱ-ի նախագահը, ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը, և այնտեղ էլ առողջացման գործընթացը շարունակվում է: Իհարկե, մենք համագործակցում ենք նաև միջազգային կառույցների՝ ՈՒԵԱՖ-ի և ՖԻՖԱ-ի հետ այդ ուղղությամբ, և մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանում ֆուտբոլը զերծ մնա նման երևույթներից: Մենք ունենք տեսլական, մինչև 2025 թվականի մեր ռազմավարության մեջ նշված է մեր տեսլականը՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով: Դա մեր տեսլականն է, և մենք այդ ճանապարհով գնալու ենք: Տեսլականի մեջ նաև նշված է տարբեր տարիքային ազգային հավաքականների և ազգային հավաքականի հաջող ելույթի, մասնակցության մասին Եվրոպայի և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում: Իհարկե, դա հավակնոտ ծրագիր է, մինչև 2025 թվականը, բայց մենք անելու ենք մեզնից կախված առավելագույնը, որպեսզի դա տեղի ունենա, որպեսզի ենթակառուցվածքները Հայաստանում զարգանան, և ֆուտբոլն իրոք դառնա այն ազգային խաղը, որը կլինի բոլորինը և ոչ թե նեղ շրջանակների մարդկանց»:

 

Վարչապետը նկատել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլն սկսել է ընկալվել ոչ միայն որպես մարզաձև, այլև որպես տնտեսության ճյուղ, և Հայաստանում ֆուտբոլը նաև որպես տնտեսության ճյուղ չի զարգացել այն նույն պատճառով, ինչ տնտեսության մյուս ճյուղերի դեպքում՝ մենաշնորհներ, չարաշահումներ, հնարավորությունների սահմանափակումներ: Անդրադառնալով ՀՖՖ նախագահի ընտրությունների մրցակցային բնույթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրականում դա շատ դրական փոփոխություն է: Իսկապես մենք գուցե չէինք էլ նկատել, երկար տարիներ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ 1-ից ավելի թեկնածուով չեմ հիշում ընդհանրապես եղել է Երրորդ հանրապետության պատմության մեջ, համենայն դեպս, տեսանելի անցյալում չի եղել: Այս առումով կարծում եմ՝ իսկապես հենց սա է ենթատեքստը, և Ձեր պատասխանատվությունն էլ շատ մեծ է, որովհետև, ըստ էության, Ձեր ընտրությամբ Հայաստանում փորձարկվում է ֆուտբոլի կառավարման և զարգացման նոր մոդել, որը նախադեպը չի ունեցել՝ աշխարհում գուցե ունեցել է, բայց Հայաստանում մենք այդ նախադեպը չենք ունեցել, որովհետև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները եղել են կամ իշխանությունների հետ սերտորեն առնչվող մարդիկ, կամ ենթականեր են եղել, դրանց ես այսօր չեմ ուզում անդրադառնալ: Շատ կարևոր է, Դուք նշեցիք Ձեր խոսքում և ես ցանկանում եմ ընդգծել՝ ֆուտբոլը որպես տնտեսության ճյուղ, որպես հանրային կյանքի կազմակերպման ուղղություն, որպես ազգային էմոցիոնալ միասնություն ապահովող հարթակ, որտեղ վերանում են կուսակցական պատկանելությունները, քաղաքական համոզմունքները, որպես երիտասարդության և երեխաների հնարավորությունների զարգացման և առողջ ապրելակերպի, ընդհանրապես որպես սպորտի մի սեգմենտի զարգացման ուղղություն և իհարկե, որպես տարածքային համաչափ զարգացման կարևոր կոմպոնենտ, որովհետև մենք շատ կարևոր ենք համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետության մարզերում նույնպես ֆուտբոլը ոչ միայն ֆուտբոլային ենթակառուցվածքները զարգանան, այլև ֆուտբոլային իրական կյանք տեղի ունենա, ինչպես մենք խնդիր ենք դրել Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանք տեղի ունենա, մարզական կյանք, այդ թվում և առանձնապես ֆուտբոլային կյանք տեղի ունենա: Իհարկե, կարող եք այս հարցերի լուծման գործում այնտեղ, որտեղ կառավարությունը կկարողանա աջակցել Ֆեդերացիային, կարող եք հույս դնել այդ աջակցության վրա: Մենք հույս ունենք նաև, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը կլինի մեր ռազմավարական պատկերացումների շրջանակում, հենց նկատի ունեմ իմ ասած ուղղությունները»:

 

Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում ՀՖՖ-ն ակտիվ համագործակցում է պետական մարմինների հետ բայց անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն, որովհետև ֆուտբոլը պետք է համակցել որպես սոցիալական միջոց ու որպես տնտեսության ճյուղ և բացառել քաղաքական կոմպոնենտը: Նրա խոսքով՝ առկա են դրական տեղաշարժեր, մասնավորապես, վերջին տարվա ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ աշխատանքի արդյունքում 2 օրից կարելի է հայտարարել, որ 51 խաղադաշտ՝ 40/20 չափի արհեստական խոտածածկով, արդեն պատրաստ է ՀՀ տարբեր մարզերում՝ 10 խաղադաշտ Վայոց ձորում, 13՝ Տավուշում, 12՝ Շիրակում և 15՝ Գեղարքունիքում, 1-ը՝ Արարատի մարզում է: Հաջորդ փուլը լինելու է Արարատի և Արագածոտնի մարզերում: ՀՖՖ նախագահն ասել է, որ ծրագիրը շարունակվելու է, 2020 թ. համար այս պահին դրությամբ 30 այդպիսի խաղադաշտի կառուցման ծրագիր կա, և խաղադաշտերը կառուցելիս նաև սոցիալական բացադրիչն է հաշվի առնվում՝ սոցիալական աջակցության ինդեքսը և այն մարզերում, որտեղ սոցիալական ծրագրերի կարիք կա, կառուցվել է խաղադաշտ, չնայած այլ չափորոշիչներով այն չի հանդիսացել խաղադաշի կառուցման համար նպատակահարմար: Որպես օրինակ՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է Խաչիկ գյուղում կառուցված խաղադաշտը:

 

Վարչապետը ողջունելի է համարել խաղադաշտերի կառուցումը հանրապետության մարզերում և, նաև անդրադառնալով ՀՖՖ նախագահի՝ ֆուտբոլն ապաքաղաքականացնելու դիտարկմանը, նշել. «Կարծում եմ՝ առաջիկայում պետք է ընդհանրապես ֆուտբոլը և սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր դնենք: Կարծում եմ, որ դա մեր հաջորդ մեծ խնդիրներից է, որովհետև շատ դեպքերում փորձ է արվում սպորտը ծառայեցնել ինչ-որ խմբերի, ուժերի, անհատների կոնկրետ քաղաքական և ոչ քաղաքական տարբեր ամբիցիաներին: Չի կարելի թույլ տալ, որպեսզի պետության և երկրի առաջ մեծ ծառայություն ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի կամ քաղաքական ինչ-որ պրոցեսների համար: Իսկապես, ես ուրախ եմ, որ Ֆեդերացիայում այսպիսի փոփոխություններ են տեղի ունենում, երբ նոր սերնդի ներկայացուցիչներ՝ նոր մտածելակերպով, նոր ռազմավարական ընկալումներով, ստանձնում են այդ պատասխանատվությունը: Շատ կարևոր առաքելություն է դրված Ձեր ուսերին»:

 

Կառավարության ղեկավարը նաև իր շնորհավորանքն է փոխանցել Ֆեդերացիայի մյուս նորընտիր ներկայացուցիչներին, գործկոմի անդամներին և պաշտոնյաներին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ