Arminfo.info


 Չորեքշաբթի, 11 Մարտի 2020 15:33

Խոշորածավալ վատնումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման գործընթացում

Խոշորածավալ վատնումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման գործընթացում

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման ծախսերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:

 

Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով փաստաթղթեր, տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ կառավարության աշխատակազմից, ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ ոստիկանությունից:

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 09.06.2016թ. գաղտնի որոշմամբ այլ պետության ղեկավարի այցը պատշաճ կազմակերպելու նպատակով ՍՊԸ-ին նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 576 մլն. դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է ընկերությանը, կնքվել նվիրաբերության պայմանագիր:

 

Թեև պայմանագրով սահմանված է եղել, որ նվիրառուին հատկացվող գումարը ներառում է հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության գաղտնի որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի գաղտնի հրամանով ընկերությանը հարկային պարտավորություններ կատարելու՝ ընկերության կողմից ներկայացված պատճառաբանությամբ փոխանցվել է ևս մոտ 60.2 մլն ՀՀ դրամ։ Մինչդեռ ըստ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված տվյալների՝ ընկերության կողմից կազմված փաստաթղթերում ծախսերի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է 10 տոկոս ավելացումներ, այսինքն նշված նպատակով լրացուցիչ գումարների տրամադրումը հիմնավորված չի եղել:

 

Պարզվել է նաև, որ ընկերությանը հատկացված գումարի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները պետք է իրականացվեր  «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Սակայն չեն ներկայացվել բանակցային ընթացակարգի կիրառմանն առնչվող՝ գնային առաջարկների, որակավորման հիմնավորումների, ձեռբերվող ապրանքի անվանման և տեխնիկական բնութագրերի, հայտերի ապահովման վերաբերյալ և այլ փաստաթղթերը: Չեն ներկայացվել տվյալներ այցի ընթացքում պատվիրակության կազմում ընդգրկված անձանց, նրանց քանակի, ժամկետների, օրերի, անհրաժեշտություն համարվող ծախսերի վերաբերյալ:

 

Ընկերության կողմից որպես հաշվետվություն ներկայացված պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում պայմանագրերի գները էականորեն բարձր են շուկայական գներից, ձեռք են բերվել կամ վարձակալվել գույք,  աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց անհրաժեշտությունը կամ գնագոյացումը չի հիմնավորվել, պարզ չէ՝ ինչպես է հետագայում տնօրինվել պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված գույքը։

Օրինակ ուկրաինական երեք տարբեր ընկերությունների հետ կնքվել են Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում 2 շարժական հեռուստատեսային կայանների ծառայությունների,  1 տելեսկոպիկ օպերատորի կռունկների տեխնիկական ծառայությունների ձեռքբերման մասին պայմանագրեր՝ ընդհանուր շուրջ 171 մլն ՀՀ դրամ արժեքով։ Մինչդեռ ըստ ՀՀ ՀՀՌԽ-ից ստացված տվյալների՝ ռուսաստանյան ընկերության կողմից մեկ այլ առիթով 2018թ. արվել է գնային առաջարկ՝ որով նմանատիպ շարժական հեռուստակայանի ծառայություններն առաջարկվել են 1 միավորը շուրջ կրկնակի պակաս գնով։

 

Կամ՝ ընդհանուր 16.3մլն դրամ արժեքով ձեռք է բերվել կարմիր գորգ, շապիկ, անձրևանոց, պոլիեթիլենային թաղանթ, սակայն որևէ տեղեկատվություն չկա, թե ինչպես են օգտագործվել կամ ում են հանձնվել ձեռքբերված ապրանքները։ Կատարվել են 22 մլն դրամի արգելապատնեշների պատրաստման աշխատանքներ, սակայն պայմանագրում դրա տեխնիկական բնութագրի, չափի, ձևի, նյութի մասին որևէ նշում չկա։

 

Այլ ընկերության հետ ՍՊԸ-ն կնքել է թարգմանչական ծառայությունների կազմակերպման աշխատանքներ՝ ընդհանուր մոտ 6մլն դրամ արժեքով, սակայն պարզվել է, որ նշված երկու ընկերություններն էլ այդ ժամանակահատվածում գրանցված են եղել Եղեգնաձոր քաղաքի նույն հասցեում, իսկ որպես թարգմանչական ծառայություններ մատուցող ներկայացված ընկերությունը 2016թ.-ի մայիսից մինչև 2017թ.-ի մարտ, այսինքն վերոնշյալ այցի ընթացքում, չի ունեցել ոչ մի գրանցված աշխատակից,  իսկ որպես այդ ընկերության տնօրեն հանդես եկած և պայմանագիրն ու կատարողական ակտը ստորագրած անձը ՀՀ ՊԵԿ տվյալներով որպես տնօրեն աշխատել է միայն 2018թ. դեկտեմբեր ամսից։

 

Պարզվել է, որ այլ ընկերության հետ կնքված պայմանագրով 17.06.2016թ.-28.06.2016թ. ընթացքում 5 տարբեր մակնիշի ավտոմեքենաներով կատարվել են ուղևորափոխադրումներ, մինչդեռ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով ծառայությունները, իբր, մատուցած ընկերությունը 2016-2017թթ., բացի տնօրենից, որևէ գրանցված աշխատակից չի ունեցել։

 

ՍՊԸ-ի կողմից նաև ներկայացվել են ֆինանսական համակարգման, ֆինանսական խորհրդատվության, վերահսկման ծառայությունների, փաստաբանական ծառայությունների ծախսեր, որոնց կապը նշված այցի հետ որևէ հիմնավորում չունի:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված՝ ՍՊԸ-ին գումարներ հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության վերոնշյալ գաղտնի որոշումների նախագծերի փաթեթում ծախսերի բնույթի, անհրաժեշտության և չափի վերաբերյալ որևէ հիմնավորում չի եղել, և նշվել է միայն «այցը պատշաճ կազմակերպելու նպատակով» արտահայտությունը։

 

Այսպիսով, ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ՝ 2016թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ Կառավարությանն անարժանահավատ տվյալներ ներկայացնելու, դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներց ընկերությանն  անհիմն 60.2 մլն դրամ հատկացնելով պետության համար ծանր հետևանքներ առաջացնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 110.3 մլն դրամի անարժանահավատ ծախսեր՝ վատնում կատարելու վերաբերյալ։

 

Նկատի ունենալով վերանշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները
Բողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբԲողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբ
Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստինՄարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստին
ՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ
Լոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատիցԼոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներինՎարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներին
Վարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահըՎարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահը
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ ՄանուկյանինԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին
Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալՀայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու               «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու              
Հայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ովՀայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ով
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանըՎանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը
Միացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցըՄիացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցը
Հայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքըՀայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքը
«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում
ԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորվածԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորված
«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն
Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակումՌոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակում
Եվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբԵվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ
Կառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներիցԿառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներից
Վարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքըՎարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքը
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։
Մանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիքՄանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք
Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարանԸնտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարան
Զելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետԶելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Փոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց էՓոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց է
Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտումՀայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում
« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ ԾառուկյանինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
Արցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիքԱրցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիք
Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»
Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպանՎերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպան
«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն
AECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համարAECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համար
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ