


Արմինֆո. Կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի առաջնային անելիքը, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ տեսանյութ տեղադրելով ինֆեկցիայով վարակված կնոջ մասին։
<Ամեն մեկս մեր տեղում մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի: Ինքներս պահելով հակահամաճարակային կանոնները, ուրիշներին քաջալերելով, խնդրելով, հորդորելով նույնը անել: Մենք պարտավոր ենք հաղթել, բայց մենք դա կարող ենք անել միասին>,- գրել է նա։
Հունիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23909 դեպք, որոնցից 12911-ն` առողջացած, 420-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 107108 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 762 առողջացած։



