Arminfo.info


 Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2020 12:09
Մարիաննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են կորոնավիրուսի համավարակը, հայ - ադրբեջանական պետական սահմանի լարումը և Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են կորոնավիրուսի համավարակը, հայ - ադրբեջանական պետական սահմանի լարումը և Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

 

Նախագահ Սարգսյանը հանդիպման սկզբում արձանագրել է, որ ամիսներ շարունակ Հայաստանն աշխարհի մյուս երկրների հետ միասին պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։ <Ամեն օր, հետևելով վիճակագրությանը, ուրախ եմ, որ կորն արդեն իջնում է, և հույս ունեմ, որ այն կշարունակի գնալ ներքև: Համաձայն եմ Ձեր հայտարարությունների հետ, որ ոչ մի դեպքում ոգևորվել չի կարելի, որովհետև բնակչության մի մեծ զանգված դեռևս չի հանդիպել վիրուսին և եթե հանդիպի, արդյունքը նորից համավարակի վերադարձ է լինելու։ Որոշ երկրներում դա անվանվում է երկրորդ ալիք, գուցե մեկ այլ տեղ երրորդ ալիք լինի։ Ձեզ հետ համաձայն եմ, որ հակահամաճարակային կանոնները պետք է շատ խիստ ձևով պահպանենք՝ և՛ հիգիենան, և՛ սոցիալական հեռավորությունը, և՛ կարգ ու կանոնը։

 

Համավարակի հետ կապված են նաև այսօրվա տնտեսական դժվարությունները։ Աշխարհում ևս նույն վիճակն է, բայց դա, իհարկե, չի թեթևացնում մեր երկրի, կառավարության ուսերին դրված բեռը։ Ընդհակառակը, բոլորի վատ լինելը անուղղակի ազդում է Հայաստանի տնտեսության վրա, խիստ ազդելու է որոշակի ոլորտների, մասնավորապես՝ հյուրանոցային ծառայությունների, տուրիզմի, աշխատատեղերի, սոցիալական խնդիրների վրա։ Այնպես որ, իսկապես, դժվարին պահ է, և մեծ խնդիրներ են դրված:

 

Ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, և նաև ի դեմս Ձեզ՝ կառավարությանը։ Կրկնեմ ևս մեկ անգամ, որ, որպես Հանրապետության նախագահ, պատրաստ եմ ամեն ինչով աջակցել ոչ միայն Սահմանադրության սահմաններում, այլև որպես հայ մարդ՝ իմ հնարավորություններով, կապերով, փորձով, խորհրդով։

 

Առկա խնդիրներին գումարվեցին նաև վերջին իրադարձությունները Տավուշում։ Ես մի քանի օր առաջ Տավուշում էի, հենց Չինարի գյուղում, սահմանի վրա, և կարող եմ ասել, որ ինձ շատ ուրախացրեց մարդկանց ոգին։ Մարդիկ շատ վստահ էին՝ եռանդով և լավատեսությամբ լցված, և դա ոչ միայն գյուղի տարիքով քաղաքացիներն էին, այլ նաև փոքր երեխաները։ Վերադարձա վստահությամբ, որ մեր քաղաքացիներն ամուր կանգնած են զինվորների, մեր բանակի կողքին։

 

Այնպես որ, այդտեղ էլ, պարոն վարչապետ, իմ աջակցությունն եմ հայտնում կառավարությանը, Ձեզ անձամբ, մեր պաշտպանության նախարարությանը, մեր բանակին և պատրաստ եմ ամեն ինչ անել։

 

Ես կարծում եմ, որ այս ծանր օրերը նաև պետք է սկիզբը դառնան ապագա վերելքի, և այդ վերելքի հիմքը պետք է այսօր դնենք։ Ես հույս ունեմ, որ Հայաստանը, օգտագործելով իրեն բնորոշ առանձնահատկությունները և առավելությունները, կկարողանա հաղթահարել դժվարությունները, և մենք կկարողանանք հասնել նոր բարձունքի>,- ասել է նախագահը։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, նշել է. <Այո կորոնավիրուսը մեծ խնդիր է մեր երկրի համար: Երբ հետահայաց նայենք ինչ տեղի ունեցավ, ապրիլի վերջին արձանագրեցինք, որ չնայած խիստ սահմանափակումներին՝ կարողանում ենք երևացող հատվածներում այդ սահմանափակումներն առերևույթ պահել, բայց հակահամաճարակային պրոցեսները տեղի են ունենում ետնաբեմում՝ բակերում, շքամուտքերում:

 

Մենք արձանագրեցինք երկու բան, որ սահմանափակումները չեն բերում մեզ համար ցանկալի արդյունքի և երկրորդը՝ ապրիլին մենք 70.000 աշխատատեղ կորցրեցինք:

 

Նաև տարածաշրջանային լարված վիճակը. ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ կորոնավիրուսի պայմաններում համընդհանուր հրադադարի իրավիճակ ստեղծել, մեզ համար տեսանելի էր ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության զարգացումը և ինձ համար միանշանակ էր, որ հնարավոր էսկալացիան երկիրը չէր կարող դիմավորել, այսպես ասած, քնած վիճակում:

 

Կառավարությունը հիմնական խնդիրը ձևակերպեց հետևյալ կերպ. առողջապահական կարողությունները պետք է զարգանան այնքան, որ ոչ մի քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության: Կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրը լուծեցինք և ծավալվեցին շատ լուրջ հզորություններ, պետական բյուջեից մեծ ծախսեր արեցինք, որպեսզի տեխնիկա ձեռք բերենք, ծավալենք և այլն:

 

Արդյունքում՝ մենք ունեցանք հետևյալը, որ հունիսի տվյալներով 50.000 աշխատատեղ վերականգնվեց, իսկ հուլիսի տվյալներով՝ մենք ունեինք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր նույնիսկ ավելի թվով աշխատատեղեր: Ինձ համար ակնհայտ էր, եթե մենք միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք՝ սոցիալական կոլափսի առաջ էինք կանգնելու:

 

Ցավոք, մենք այսօր կորոնավիրուսի հետևանքով մեծ թվով զոհեր ունենք և այո Դուք ճիշտ եք, մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռևս չի նվազում, չի զրոյանում և սա նախորդից եկած պրոցեսի հետևանք է: Ցավալին հենց այս փաստն է, որ 800-ից ավելի մահվան դեպքեր ունենք, եթե ճիշտ եմ հիշում այսօրվա թիվը: Բայց այսօր էլ հակառակ պրոցեսն է գնում, հիվանդանոցները կոնսերվացնում ենք, նաև ասում, որ ոչ մի երաշխիք չկա, որ կրկին մեր անհատական վարքագծի հետևանքով այդ թվերը չեն բարձրանա:

 

Բայց այսօր շանս ունենք ի վերջո աշնանը գլոբալ առումով ամենալավ վիճակն ունենալ, որովհետև հիմա տեսնում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք պաշտոնապես հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, բայց ստիպված են վերադառնալ ամենախիստ սահմանափակումների տրամաբանությանը:

 

Այո՛, Դուք ճիշտ նկատեցիք, մենք, ըստ էության, նաև տնտեսության մեջ խնդիրներ ունենք և հիմա փորձում ենք ոլորտային լուծումներ գտնել: Եվ հիմնական խնդիրը հետևյալն է՝ պահպանել և ավելացնել աշխատատեղերը: Իհարկե, սա նախնական նպատակն է, բայց սա նշանակում է խթանել արտահանումը, խթանել արտադրությունը, խթանել սպառումը: Իմիջիայլոց, տեղյակ եք, անշուշտ, որ մենք 20-ից ավելի հակաճգնաժամային միջոցառուներ իրականացրեցինք, և որոնց շրջանակում և՛ բանկային համակարգի, և՛ պետական բյուջեի միջոցով արդեն 100 մլրդ դրամից ավելի ներդրել ենք տարբեր՝ սոցիալական, տնտեսական ուղղություններով: Այս պրոցեսը հիմա շարունակում ենք ըստ ոլորտների՝ փորձելով այնպես անել, որ առաջին խնդիրը՝ աշխատատեղերը պահպանվեն, և ոլորտներն իրենց մրցունակությունը պահպանեն տնտեսական ճգնաժամի հաղթահարումից հետո արագ վերականգնվելու համար:

 

Ի՞նչ տեղի ունեցավ Տավուշում: Իհարկե, դա Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիա էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բայց շատ կաևոր է արձանագրել, որ այն ռազմական հռետորաբանությունը, որը երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր, և այսպիսի քարոզչական միֆ էր ստեղծել, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն Հայոց բանակի նկատմամբ ու կարող է շատ արագ ցանկացած հարց լուծել, շատ կարճ և տեղային միջադեպի ընթացքում այդ առասպելն ամբողջությամբ փլուզվեց, ինչն իմ կարծիքով՝ մեր տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Սա մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի, թույլ տվեք ասել, ավանդական դիրքորոշումը: Իսկ այդ ավանդական դիրքորոշումն այստեղ՝ Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների կողմից ամբողջությամբ պահվել է. Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսինքն, դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

 

Հայաստանի զինված ուժերը պատրաստ են պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանները և ուրախ եմ արձանագրել, որ այն հսկայական բարեփոխումները, որոնք վերջին երկուսուկես տարվա ընթացքում տեղի են ունեցել Զինված ուժերում և որը եղել է մեր կառավարության առաջնահերթությունների առաջնահերթությունը՝ տվել է իր արդյունքը: Եվ ուրախ եմ, որ այդտեղ ժամանակը չի վատնվել, չի կորսվել, և մենք կարողացել ենք կոնկրետ արդյունքներ արձանագրել:

 

Մեզ համար, ցավոք, այս տարին բարդությունների, դժվարությունների և ծանր միջադեպերով հարուստ տարի է: Ե՛վ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, և՛ Լիբանանի իրադարձություններն իհարկե ուղղակիորեն կապված են մեր ազգային կյանքի հետ, և այստեղ էլ մենք, իհարկե, քննարկելու թեմա ունենք>։

 

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է․ <Ուրախ եմ լսել, որ մեր գնահատականները համընկնում են: Համաձայն եմ, որ եթե նույնիսկ վաղը չունենանք վարակվածներ, մահեր, պետք է շատ զգույշ լինենք և ոչ մի դեպքում չենք կարող մեր երկիրը հայտարարել կորոնավիրուսից ազատ երկիր: Երկրները պարփակված չեն իրենք իրենց մեջ, մենք փակ համակարգ չենք, և եթե ներսում չկա, բավական է դրսից մեկ հոգի վարակված գա, նորից կսկսվի այս պրոցեսը: Հույս ունեմ, որ եթե նույնիսկ երկրորդ ալիք էլ լինի, կկարողանանք հաղթահարել դա, քանի արդեն իսկ փորձառություն ունենք:

 

Կան տնտեսության ոլորտներ, որոնք շատ ծանր են տանելու այս ամբողջ գործընթացը և պետության ու կառավարության աջակցության կարիքն են ունենալու: Ուրախ եմ, որ կառավարությունը մտածում է դրանց մասին և այդ ուղղությամբ քայլեր անում: Սակայն կարծում եմ, որ այդ քայլերը դեռ կշարունակվեն, որովհետև երկար ժամանակ է պահանջվելու այսօրվա ծանր վիճակը, որը ոչ միայն տնտեսական է, այլ նաև սոցիալական, հաղթահարելու համար: Խնդիրներ կան նաև աշխատատեղերի մասով, և, դրա հետ կապված, ժողովրդագրական խնդիրներ կան: Մարդիկ, որոնց աշխատավայրը երկար տարիներ եղել է Հայաստանից դուրս, հիմա այդ հնարավորությունը չունեն: Մարդիկ, որոնք այսօր, երեկ, նախորդ օրն աշխատանք ունեին, այսօր չունեն։ Հետևաբար, մեր ընդհանուր ուժերը պետք է համախմբենք, որպեսզի այս խնդիրները լուծվեն:

 

Ձեզ հետ ամբողջովին համաձայն եմ, որ Ադրբեջանի հարձակումը որևէ մարդկային բարոյական բացատրություն չի կարող ունենալ: Երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը որոշում է ինչ-որ ավանտյուրայի գնալ: Ինձ համար, մեկի, որը փորձառություն ունի և երկար տարիներ հետևում է Ադրբեջանին, Թուրքիային, եվրոպական և ռուսական քաղաքականությանը, անհանգստացնող մի քանի գործոններ կան: Նախ՝ բարոյականության սահմանը, որ իրենք անցան՝ կորոնավիրուսի պայմաններում այսպիսի ավանտյուրայի գնալով:

 

Երկրորդ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել:

 

Իրենց քարոզչությունն ուղղված է մի բանի՝ ներկայացնելով Հայաստանին որպես ագրեսոր, հնարավորություն տալ վաղն այդ լեյտմոտիվն օգտագործելով իրենց ագրեսիվ քայլերն անել: Ես կրկին հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր զինված ուժերն ամենաբարձր մակարդակի վրա էին: Լավ հիշում եմ. երբ 1990-ականների սկզբին դեսպան էի եվրոպական շատ երկրներում, ներառյալ ՆԱՏՕ-ում, շատ դիվանագետներ, ռազմական մասնագետներ ինձ ասում էին, որ ձեր այս պայքարն իզուր է. դուք փոքր երկիր եք, բանակ չունեք, Ադրբեջանը հսկայական բանակ ունի, աջակցություն ունի հարևան երկրից: Նույն մարդիկ մի քանի տարի անց ինձ ասում էին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը: Ուզում եմ նորից հիշեցնել, և այս վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը, որին հնարավոր չէ հաղթել: Բանակը ոչ միայն զենքը, կարգապահությունն ու պատրաստակամությունն է, այլ նաև ոգին, որը որևէ մեկը չունի այս տարածաշրջանում: Շատ ուրախ էի, որ այդ մարդկանց կասկածները հայոց բանակի հանդեպ փարատվել են:

 

Հաջորդ մտահոգությունս վերաբերում է Ադրբեջանի պետական ապարատից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Սա միջազգային բոլոր նորմերով անթույլատրելի է: Եղել եմ Համաշխարհային էներգետիկ անվտանգության հանձնաժողովի անդամ ու նախագահ, և այդ հանձնաժողովում նման հայտարարությունները համարում էին միջուկային ահաբեկչության կոչեր: Կարծում եմ, որ նման կոչեր անողները պետք է շատ լավ հասկանան, որ այդ մեծ հիմարությունը մեծ ողբերգություն է լինելու բոլորի, ոչ թե միայն Հայաստանի համար: Կատեգորիկ ձևով միջազգային հանրությունը պետք է հայտարարություններ անի, որ նմանատիպ անպատասխանատու հայտարարությունները չշարունակվեն: Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները նույնպես անընդունելի են: Թուրքերը չպետք է մոռանան, որ իրենց հայրենի պետությունն է 105 տարի առաջվա մեր Մեծ եղեռնի հեղինակը: Հետևաբար, ցանկացած նման հայտարարություն կոչ է վերադառնալ 105 տարի առաջվա պատմությանը, որն անթույլատրելի է ոչ միայն մեր ժողովրդի, այլ ընդհանրապես ողջ մարդկության համար: Դժվար օրեր են, սակայն այս օրերին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց և հենց նույն Տավուշում, որ ամուր կանգնած է իր ոտքերի վրա:

 

Ուզում եմ այս առիթը օգտագործել և ասել, որ այդ բոլոր ուղղություններով Հանրապետության նախագահը և նախագահի ինստիտուտը, նախագահի բարեկամները պատրաստ են աջակցել կառավարությանը, որպեսզի հաղթահարվեն դժվարությունները>։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Հայաստանի տարածքում չկա Հայաստանի տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" կոչվող ենթակառուցվածք, կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունները․ պատգամավոր
ՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը
Հայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորությունները
Փաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն էՓաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն է
Փորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերինՓորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը
«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում․ Նարեկ Կարապետյան
Ազգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԱզգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Աշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարմանԱշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարման
Դավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակԴավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակ
«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար
Սևանա լճի ափին   քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։Սևանա լճի ափին քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։
 Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին
Օշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբՕշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբ
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունըՀայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունը
Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»
Հայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղըՀայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղը
Արդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է ՀայաստանումԱրդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է Հայաստանում
ԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձ
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմերՀայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմեր
Վահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՎահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներըՎաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները
Արմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններԱրմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններ
Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում             Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում            
ՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցումՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում
Փաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքըՓաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքը
Սարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարըՍարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարը
Ի՞նչ եղան Հայաստանի 57 քկմ ինքնիշխան տարածքները․ ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանել է ԱԺ խոսնակըԻ՞նչ եղան Հայաստանի 57 քկմ ինքնիշխան տարածքները․ ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանել է ԱԺ խոսնակը
TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում․ Սարգիս ԽանդանյանTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում․ Սարգիս Խանդանյան
Փորձագետ․ Չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր չի ստորագրվել և չի վավերացվելՓորձագետ․ Չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր չի ստորագրվել և չի վավերացվել
Վարչապետի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարարՎարչապետի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարար
Սարգիս Խանդանյան․ Չեմ կարծում, թե կա  պատճառ, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել անդամակցությունը ՀԱՊԿ-ինՍարգիս Խանդանյան․ Չեմ կարծում, թե կա  պատճառ, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին
Շարմազանով․ Պետք է գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինադու Ռուսաստանի ԴաշնությանՇարմազանով․ Պետք է գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինադու Ռուսաստանի Դաշնության
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են արաբական երկրների հետ կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների առաջմղմամբՓաշինյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են արաբական երկրների հետ կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների առաջմղմամբ
Վրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիներիՎրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիների
ՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարինՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին
Հայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունըՀայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունը
Ավստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացըԱվստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացը
Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապվածԱզգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապված
ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։
Անդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համարԱնդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համար
Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԱմենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարությունԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարություն
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստումԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստում
Քաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումըՔաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համար
Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններովՀայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններով
Նոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններումՆոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններում
Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներինՊոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին
Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց