


Արմինֆո. ԼՂ հարցով մոսկովյան պայմանավորվածությունները տեւական հրադադարի հաստատման առաջին քայլն են: Այս մասին հայտարարել է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն։
Նա <ոգեւորող քայլ> է անվանել կրակի դադարեցումը: <Հրադադարը կարող է պայմանական լինել, հաջորդ քայլը կարող է լինել ներկա դադարը պահպանելով՝ մշտական հրադադարի ավելի լայն քննարկումը>,-նշել է նա:
Քավանոն հույս է հայտնել, որ Մոսկվայում հաջորդ շաբաթ <ավելի ակտիվ> բանակցություններ կսկսվեն: Ժամանակի ընթացքում, Քավանոն հույս ունի, որ հնարավոր կլինի բանակցությունները կենտրոնացնել ոչ միայն հրադադարի, այլեւ՝ հակամարտության կարգավորման վրա:
<Դա արագ չի լինի․․. Շատ դժվար է փոխզիջումային լուծում ստեղծել նման ինտենսիվ մարտական գործողություններից հետո>,-ասել է Քավանոն <ՌԻԱ նովոստի>-ին:


