Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2020 15:20

Վարչապետ. Սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար: Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին

Վարչապետ. Սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար: Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին

Արմինֆո. Ադրբեջանը, ըստ էության, ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը եւ մինչեւ այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միեւնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմի ձեւավորմանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին հղած իր ուղերձում:

 

«Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ: Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան. թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները՝ ձախողվել է մեր բանակի՝ հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների, կառավարությունների, Ազգային ժողովների, տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ եւ ջանքերով: Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ. այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, եւ ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան: Եւ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների եւ հատկապես մայրերի առաջ եւ նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը», - նշել է վարչապետը:

 

Հայաստանի վարչապետն իր ուղերձում նաեւ հայտարարել է, որ պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: «Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակը, ծանր մարտերով, մարդուժի եւ տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի և զինված տեխնիկայի: Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավական ծանր իրադրություն: Այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով: Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը եւ մեր հաշվարկներով՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը: Բայց այսօրվա իմ ուղերձի հիմնական նպատակը մեր անելիքի ու ռազմավարության մասին խոսելն է, եւ այդ անելիքի շուրջ մեր համազգային համախմբումը քաջալերելը: Եւ ուրեմն, անհրաժեշտ է արձանագրել, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ: Այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները ջանքեր են գործադրել եւ գործադրում հրադադարի հաստատման հասնելու ուղղությամբ: Ընդունվել է երեք երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների հայտարարություն, հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը: Ես ուզում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքերի համար: Շնորհակալ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմին այս ընթացքում գործադրած եւ հետագա բոլոր ջանքերի համար: Շնորհակալ եմ Ֆրանսիային և նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերազմի սանձազերծման հենց առաջին օրերից իրերն իրենց անունով կոչելու վճռականության եւ հետագա ջանքեր գործադրելու պատրաստակամության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել: Այս օրերին Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը, եւ համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ եւ աներկբա՝ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն: Եւ մենք, հավատարիմ լինելով Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ցանկանում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ դարձնելու համար: Այս ջանքերը, սակայն, մինչեւ օրս բավարար չեն եղել թուրք-ադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետեւ խնդիրը, որ այդ խմբավորումն իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը: Բայց այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետեւ սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար: Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին եւ հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Մեր հզոր նախնիների՝ Արտաշես Արքայի, Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի մեր մյուս նահատակների եւ հերոսների հոգիները, ոգին եւ ուժը մեզ հետ են այսօր: Այսօր հայությունը համախմբված է, քան երբեւէ. հարյուր հազարավոր հայեր այս օրերին ֆինանսական, տնտեսական, լրատվական, քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եւ Արցախին: Սփյուռքի հարյուրավոր համայնքներում այս օրերին մեր հայրենակիցները համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտում: Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, եւ այս կուլմինացիան պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ: Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ այդ վերջի անունն է Ազատ եւ Երջանիկ Արցախ, Ազատ եւ Երջանիկ Հայաստան:

 

Այսօր՝ հիմա, այս վճռական պահին, մեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրը՝ ամեն ոք, պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա: Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում, թե Հայաստանում: Մենք մեր սուգը պետք է վեր ածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության: Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը:

Եւ ուրեմն՝ Կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե Արցախի Հանրապետությունը, Կեցցե Հայոց բանակը, Կեցցե Հայոց կամավորը, Կեցցե Հայոց սփյուռքը, Կեցցե Հայ ժողովուրդը: Եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, Ազատ եւ Երջանիկ Արցախում: Փառք հերոսներին», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանրՀայաստանի առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի մշակութային համույթներին՝ մասնակցելու 2027 թվականին Վիեննայում կայանալիք փառատոնին․ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնWOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի մշակութային համույթներին՝ մասնակցելու 2027 թվականին Վիեննայում կայանալիք փառատոնին․ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն
Կարապետյան․ Այնտեղ, որտեղ կա Կարապետյան․ Այնտեղ, որտեղ կա "Ուժեղ Հայաստանը", "Քաղաքացիական պայմանագիրը"  թևաթափ է լինում
ՀԱԵ հարցով քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատանքային կանոնակարգըՀԱԵ հարցով քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատանքային կանոնակարգը
Հայաստանի ՆԳՆ ղեկավարը պարզաբանել է երկրորդ շարքում կայանելու համար տուգանքի խստացման պատճառներըՀայաստանի ՆԳՆ ղեկավարը պարզաբանել է երկրորդ շարքում կայանելու համար տուգանքի խստացման պատճառները
Արտակ Զաքարյան․ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի վրա        Արտակ Զաքարյան․ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի վրա       
Ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50 մլն դրամի վնասԱպօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50 մլն դրամի վնաս
ՀՀ վարչապետ․ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՄ հետ կապերի խորացմամբ տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներումՀՀ վարչապետ․ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՄ հետ կապերի խորացմամբ տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներում
«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանում ՏԻՄ ընտրությունների արդյունքները եկան ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝  Ալիևի առջև«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանում ՏԻՄ ընտրությունների արդյունքները եկան ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝  Ալիևի առջև
ՆԳՆ ղեկավար․ Չի կարելի զուգահեռ անցկացնել եվրոպական երկրներում տիրող իրավիճակի եւ Հայաստանում վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի միջեւՆԳՆ ղեկավար․ Չի կարելի զուգահեռ անցկացնել եվրոպական երկրներում տիրող իրավիճակի եւ Հայաստանում վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի միջեւ
Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարը կայցելի ՀայաստանՆիդերլանդների ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան
Տիգրան Ավինյան. Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը պետք է սկսվի հաջորդ տարիՏիգրան Ավինյան. Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը պետք է սկսվի հաջորդ տարի
Հայաստանի ներքին գործերի նախարար. Իրավապահ մարմինները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ 54 հաղորդում են ստացելՀայաստանի ներքին գործերի նախարար. Իրավապահ մարմինները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ 54 հաղորդում են ստացել
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի միջև բնապահպանության ոլորտում երկխոսություն է ընթանումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի միջև բնապահպանության ոլորտում երկխոսություն է ընթանում
Հայաստանը կորած հովվին վերադարձրեց ԱդրբեջանինՀայաստանը կորած հովվին վերադարձրեց Ադրբեջանին
Հայաստանն ու Կիպրոսը  քննարկել  են երկկողմ համագործակցության օրակարգում։Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։
ԿԳՄՍՆ-ում փորձել են բացատրել ս. Արտենիի դպրոցի շենքից զորավար Անդրանիկի պատկերի ապամոնտաժման պատճառներըԿԳՄՍՆ-ում փորձել են բացատրել ս. Արտենիի դպրոցի շենքից զորավար Անդրանիկի պատկերի ապամոնտաժման պատճառները
Այսօր տեղի կունենա եկեղեցում առաջացած ճգնաժամը հետաքննող հանձնաժողովի առաջին նիստըԱյսօր տեղի կունենա եկեղեցում առաջացած ճգնաժամը հետաքննող հանձնաժողովի առաջին նիստը
Փաշինյան. Ես լիովին դժգոհ եմ այն փաստից, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք բնակավայրերում ստացել է ձայների ավելի քան 90, 80, 70 տոկոսըՓաշինյան. Ես լիովին դժգոհ եմ այն փաստից, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք բնակավայրերում ստացել է ձայների ավելի քան 90, 80, 70 տոկոսը
Հայաստանում քննարկվում են «Ընտանեկան և ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցըՀայաստանում քննարկվում են «Ընտանեկան և ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը
«Մանկական Եվրատեսիլի» հաղթող Նարեին Երևանի օդանավակայանում դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով«Մանկական Եվրատեսիլի» հաղթող Նարեին Երևանի օդանավակայանում դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության և միջադեպերի վերաբերյալ տվյալներՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության և միջադեպերի վերաբերյալ տվյալներ
Հիջաբների հարցը շարունակում է մնալ խոչընդոտ ադրբեջանա-թուրքական հարաբերություններումՀիջաբների հարցը շարունակում է մնալ խոչընդոտ ադրբեջանա-թուրքական հարաբերություններում
Քաղաքապետի հրամանով Higher  ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներովՔաղաքապետի հրամանով Higher ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներով
Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններումԼուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում
Սերբիան թևակոխեց քաղաքական նոր դարաշրջանՍերբիան թևակոխեց քաղաքական նոր դարաշրջան
Արդյո՞ք Հայաստանի դատախազությունը բռնագրավել է Սամվել Ալեքսանյանի ունեցվածքըԱրդյո՞ք Հայաստանի դատախազությունը բռնագրավել է Սամվել Ալեքսանյանի ունեցվածքը
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանությունները տոնում են իրենց թեկնածուի «հաղթանակը» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ մրցակցության բացակայության պայմաններումԸնդդիմադիր. Հայաստանի իշխանությունները տոնում են իրենց թեկնածուի «հաղթանակը» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ մրցակցության բացակայության պայմաններում
Ամենայն հայոց կաթողիկոսը Անգլիկան եկեղեցու առաջնորդի հետ քննարկել է միջեկեղեցական երկխոսությունըԱմենայն հայոց կաթողիկոսը Անգլիկան եկեղեցու առաջնորդի հետ քննարկել է միջեկեղեցական երկխոսությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի։Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի։
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ