


Արմինֆո.Ֆրանսիայի արդեն երկրորդ քաղաքն է ճանաչել Արցախի անկախությունը Ալֆորվիլից հետո. Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հաղորդել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
«Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։ Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն Ռոն Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը»,- գրել է Մայիլյանը։



