


Արմինֆո.Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։
<Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են>,- նշվում է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։
Նշենք նաև, որ րոպեներ առաջ @wargonzo նախագծի աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանական զինուժը շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ մարտական ավիացիա և տանկեր է կիրառում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է թուրքական F-16 կործանիչներին, ինչպես նաեւ T-90 տանկերին ։
Աղբյուրը հայտնել է նաև Դ-20 հրանոթներից Մարտունիի զանգվածային գնդակոծության մասին: <Օդում է նաեւ Բայրաքթար հարվածային անօդաչուն>, - հայտնել է @wargonzo-ի աղբյուրը։


