


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումը Վլադիմիր Պուտինին վերաբերում է երկկողմ համաձայնագրերի շրջանակներում անվտանգության խորհրդակցություններին, ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա: Այս մասին հայտարարել Է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը <Ռիա Նովոստիին> հարցազրույցում։
<Խոսքը ՌԴ նախագահին ուղղված դիմումի մասին ՝ վկայակոչելով մեր երկկողմ պայմանագիրը>, - հայտարարել է դեսպանը: Նշենք, որ ՀԱՊԿ-ում հաստատել են, որ Երեւանն իրենց օգնության համար չի դիմել ։ <Այս պահին ՀԱՊԿ քարտուղարություն հայկական կողմից ոչ մի դիմում չի ստացվել>, - հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի այս կոչին ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օժանդակություն, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։



