


Արմինֆո. Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը։ Այդ մասին հաղորդում է Իտալիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Շնորհակալություն ենք հայտնում Դրենա համայնքին և Բլեջջո Սուպերիորե համայնքին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու համար», - ասվում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում զետեղված գրառման մեջ:


