


Արմինֆո.Արմավիրի մարզի անհետ կորած 34 պահեստազորայինների ծնողներն ու հարազատներն այսօր կրկին հավաքվել են Էջմիածնի զինկոմիսարիատի դիմաց:
Քաղաքացիները, ովքեր արդեն 50 օրից ավելի չեն կարողանում որևէ լուր ստանալ իրենց հարազատների մասին, արդեն դժվարությամբ են զսպում իրենց զգացմունքները։
Կորած պահեստազորայիններից մեկի հայրը հարձակվել է սպայի վրա, ով դուրս էր եկել նրանց մոտ, եւ սկսել է պահանջել վերադարձնել որդուն։ <Վերադարձրու որդուս։ Երեք անչափահաս
թոռներս ամեն օր հարցնում են, թե երբ է վերադառնալու իրենց հայրը, ի՞նչ ասեմ նրանց: Դուք փախել եւ թողել եք նրանց մենակ։ Վերադարձրեք ինձ իմ երեխային>, - հուսահատ բղավում էր տարեց տղամարդը ։
Ավելի վաղ անհայտ կորածների հարազատներին, որոնք դեկտեմբերի 8-ի վաղ առավոտից մինչեւ կեսգիշեր անձրեւի տակ էին, իսկ այնուհետեւ զինկոմիսարիատի դռների մոտ ձյան տակ, ասել էին, որ իրենց հարազատներին սխալմամբ ուղարկել են ոչ այն ուղղությամբ, մառախուղ է եղել, մոլորվել են եւ շրջապափակման մեջ հայտնվել։
Այսօր էլ հավաքվածների մոտ էր եկել ՀՀ գլխավոր շտաբի մամուլի ծառայության պետ Սավմել Ասատրյանը, ով ծնողներին հրավիրել էր ռազմական գերատեսչության շենք ՝ գաղտնի զրույցի ։



