


Արմինֆո.Արցախում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) ավելի քան 8 հազար զանգ է ստացվել անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներից, և ավելի քան 1000 քաղաքացի այցելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ:
Ըստ ԿԽՄԿ հաղորդագրության՝ անհայտ կորած քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների ժամանակ գերության մեջ հայտնված կամ ենթադրաբար հակամարտության պատճառով ձերբակալված քաղաքացիական անձանց հարցերով կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 010 297415/16/17 և 098255273: Անհետ կորած զինծառայողների դեպքում և որոնողական աշխատանքների ընթացքը ճշտելու համար անհրաժեշտ է դիմել Պաշտպանության նախարարության կողմից ձևավորված աշխատանքային հանձնաժողով' զանգահարելով 81-35 և 012 288980 հեռախոսահամարներով:



