


Արմինֆո. Ռուս խաղաղապահները ուղեկցել են փախստականների տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղի իրենց տները: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով նախօրեին տեղափոխվել է 825 մարդ ։
Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ: Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսանչորս դիտակետերում: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 38 հազար 300 փախստական։


