


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման հետ կապված հարցով զբաղվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլև միջազգային այլ կազմակերպություններ։ Այդ մասին դեկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով ՝ այդ կազմակերպությունները տարածաշրջանում իրենց իրավասությունների շրջանակներում հարցեր են լուծում՝ մայրաքաղաքների հետ համատեղ, ինչը պակաս կարևոր չէ, քանի որ պետությունների համաձայնությունը կարևորագույն պայման է։ Միջազգային կազմակերպությունների գործունեությունը չպետք է տարվի տարածաշրջանի պետությունների հետ փոխգործակցությունից անջատ։ Հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության մասշտաբայնությունը՝ այժմ հենց տեղի է ունենում այդ փաստաթղթի իրականացում։ "Հիմա բոլորի համար շատ բարդ պահ է։ Անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի բոլոր այդ հարցերը ինստիտուցիոնալացվեն եւ համաձայնեցվեն, եւ հիմա այդ ամենով զբաղվում են", - նշել Է Զախարովան։
Նա նշել է, որ տարածաշրջանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, եւ դրանք վերաբերում են տարբեր ոլորտների՝ հումանիտար, սոցիալական, մշակութային: Դա նաև անվտանգության հարցն է, և ներկայումս ընթանում է կարգավորման յուրաքանչյուր հատվածի կարգաբեչում՝ իրենց ուղղություններով։
Մարիա Զախարովան նաեւ հաղորդել է, որ տարածաշրջանում կշարունակվի գերիների փոխանակման գործընթացը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը 12 ադրբեջանցի գերիների են տեղափոխել Բաքու, իսկ 44 հայ գերիների՝ Երեւան: Այդ աշխատանքին, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք:



