


Արմինֆո.Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրության մասին:
"Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, նույնիսկ, եթե ինչ-որ հարցերի շուրջ մեր հայացքներն տարբեր են։ Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, բայց մեր համագործակցությունը, որն սկսվել է Աստանայի գործընթացի շնորհիվ, շարունակվում է։ Լիբիայում նույնպես մենք տարբեր կողմերում ենք, բայց մենք ձեզ հետ կիսեցինք մեր աշխատանքը Ռուսաստանի հետ բարձր մակարդակով, որը կատարվել է մշտական հրադադարի հաստատման համար։ Մենք նաեւ կքննարկենք Ադրբեջանի եւ Հայաստանի թեման։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի շրջանակներում։ Այս հարցում մենք կքննարկենք այն քայլերը, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել", - հաղորդել Է Թուրքիայի ԱԳ նախարարը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում Է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին կայցելի Սոչի՝ մասնակցելու ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին:



