


Արմինֆո. Իտալիայի Բերգամոյի շրջանի Լովերեի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը։ Այդ մասին հաղորդել է Իտալիայում Հայաստանի դեսպաննության մամուլի ծառայությունը:
«Շնորհակալություն, Լովերե, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար», - ասվում է հաղորդագրությունում։


