


Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, հաղորդում է Կրեմլի կայքը: Խորհրդակցությունը տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ:
<Երկրորդ հարցը միանգամայն կոնկրետ, միջազգային բնույթի է ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման եւ ընդհանրապես Հարավային Կովկասի իրավիճակի հետ>, -ասել Է Պուտինը, որի խոսքերը բերվում են Կրեմլի կայքում զետեղված սղագրության մեջ:
Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:



