


Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ։ Այդ մասին հաղորդել է "Ամերիկայի ձայնը" ՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ուշադրության կենտրոնում պահելու, Բելառուսում հետընտրական ճգնաժամի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն քաղաքական կարգավորման հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերին առնչվող հարցեր:
Բլինկենն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությանը, նրա կենտրոնացմանը ԵԱՀԿ տարածաշրջանում տեւական հակամարտությունների առաջընթացի, կլիմայական անվտանգության ամրապնդման եւ ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության վրա:


