


Արմինֆո. <Հայրենիքի փրկության շարժումը> հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում քաղաքացիներին փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ին, հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ։
<Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:
Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր:
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ>,- նշված է շարժման հայտարարության մեջ։



