Arminfo.info


 Երկուշաբթի, 15 Փետրվարի 2021 12:24
Դավիթ Ստեփանյան

Ամիրան Խևծուրիանի Աբխազական երկաթուղին Վրաստանին կախյալ կդարձնի Ռուսաստանից

Ամիրան Խևծուրիանի Աբխազական երկաթուղին Վրաստանին կախյալ կդարձնի Ռուսաստանից

Արմինֆո. Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների դոկտոր, կոնֆլիկտաբան Ամիրան Խևծուրիանին ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը կապող երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակման հեռանկարները՝ Թբիլիսիի տեսանկյունից։

 

Օրերս Աբխազիայի խորհրդարանը ՌԴ Պետդումային հղած ուղերձում հնչեցրել է Աբխազիայի պատրաստակամությունը ՝ մասնակցելու Աբխազիայի տարածքով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման նախագծին: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Աբխազիայի հետաքրքրությունն այս նախագծի նկատմամբ հենց հիմա, եւ արդյո՞ք այստեղ կապ չկա անցյալ տարի Արցախում տեղի ունեցած պատերազմի և, գլխավորը, դրան հաջորդած իրադարձությունների հետ:

 

Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում եռակողմ հայտարարության ստորագրումից և Հարավային Կովկասում ռուսական դիրքերի ամրապնդումից հետո Մոսկվայի կողմից աբխազական երկաթուղու վերականգնման հարցի հերթական առաջքաշումը, իրոք, սպասելի էր։ Սակայն, այս անգամ Մոսկվան փոխեց մարտավարությունը՝ օգտագործելով իր Աբխազիայի խամաճիկներին այդ գաղափարը հնչեցնելու նպատակով։ Ըստ մեր աղբյուրների, Աբխազիան Հայաստանին կապող երկաթուղու հատվածի վերականգնման կողմնակիցների թիվը աբխազական խորհրդարանում վերջին ժամանակներս աճում է սնկի պես։ Դա բավականին տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով, որ նախկինում նրանք երբեք նման չափազանց մեծ հետաքրքրություն չեն դրսեւորել այս հարցում. Ինչպես պարզվում է, այդ գործընթացը ղեկավարում է Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական կապերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Աստամուր Լոգուա։ Եվ ըստ ռուսական ԶԼՄ-ների, Սուխումից Մոսկվա նույնիսկ հատուկ հարցում է ուղարկվել այդ կապակցությամբ ։ Ակնհայտ է, որ Աբխազիայի անջատողական ռեժիմը չէր կարող ինքնուրույն սկսել այդ խաղը ։

 

Ինչո՞ւ եք այդպես կարծում։

 

Բանն այն է, որ Սուխումում Անդրկովկասյան երկաթուղու սեւծովյան հատվածի վերականգնման հարցին միշտ զգուշավոր եւ կասկածով են վերաբերել՝ այն դիտարկելով առաջին հերթին քաղաքական, այլ ոչ թե՝ տնտեսական համատեքստում ։ Ինչ վերաբերում է պրն․ Լոգուայի մտավախություններին, որ <Աբխազիան չի կարող երկար գոյություն ունենալ՝ որպես դեպո երկիր, փակուղային երկիր>, ապա դա ակնհայտ փաստ է։ <Անկախ Աբխազիայի> մասին նրանց երազանքը վերջնականապես թաղվեց 2008 թվականին, երբ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց՝ որպես անկախ պետություն, իսկ փաստացի բռնակցեց Աբխազիան։ Մենք, իհարկե, մտահոգված ենք  կասկածելի եւ անցանկալի իրողությամբ, որն այսօր տիրում է Աբխազիայում, եւ մենք դրա համար որոշակի պատասխանատվություն ենք ստանձնում ։ Աբխազ ժողովուրդը մեզ ամենամոտ ժողովուրդն է ։ Մենք աբխազների հետ խնդիրներ չունենք, եւ դա բազմիցս ապացուցվել է վրացական պետության եւ վրաց հասարակության կողմից տարիներ շարունակ ։ Հազարավոր մեր աբխազ հայրենակիցներ նախկինի պես օգտվում են տարբեր անվճար բժշկական և կրթական ծառայություններից։ Եվ, որքան էլ պարադոքսալ է, անջատողական ռեժիմը հաճախ թույլ չի տալիս նրանց ստանալ այդ արտոնությունները։ Հետևաբար՝ մենք խնդիր ունենք ոչ թե աբխազ ժողովրդի, այլ՝ Աբխազիայի անջատողական ռեժիմի հետ։

 

Հայաստանում շատերը կարծում են, որ աբխազական հատվածի բացման հետևում տնտեսությունն է, այլ ոչ թե՝ աշխարհաքաղաքականությունը։Դուք ա՞յլ կարծիք ունեք։

 

Չնայած բազմաթիվ շահարկումներին՝ ես կասկածում եմ, որ երկաթուղու աբխազական հատվածի վերականգնումը նույնիսկ Կրեմլի տնտեսական շահերի մի մասն է Հարավային Կովկասում ։ Նախագիծը, որի իրագործումը, փորձագետների գնահատմամբ, կպահանջի 150-ից մինչեւ 250 մլն դոլար, ինչի վերադարձը կպահանջի առնվազն 100 տարի, տնտեսապես նպատակահարմար չի կարելի համարել: Այս առումով մենք, անկասկած, կրկին գործ ունենք Ռուսաստանի անսանձ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի հետ ։ Մոսկվայի համար այն հետաքրքրություն է ներկայացնում՝ առաջին հերթին Հայաստանում գտնվող ռուսական բազաների մատակարարման տեսանկյունից։

 

Կարելի՞ է արդյոք արձանագրել, որ երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակումը ոչ միայն չի համապատասխանում, այլեւ՝ հակասում է, առաջին հերթին, Վրաստանի տնտեսական շահերին:

 

Այս փուլում աբխազական երկաթուղու բացումը միայն տեսական հարց է ։ Եվ նախագծի՝ գործնական հարթություն անցման համար այն ստիպված կլինի հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ ՝ սկսած քաղաքական, մաքսային և վիզային ռեժիմներից, վերջացրած մեր երկրի համար տնտեսական նպատակահարմարության որոշմամբ։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ այդ նույն ուղևորափոխադրումների մասին անհնար է նույնիսկ խոսել՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի և Աբխազիա տեղափոխվելու համար որևէ իրավական մեխանիզմների բացակայության պատճառով ։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա, կրկին հղում անելով փորձագիտական գնահատականներին, նշեմ, որ Վրաստանի վրա լուրջ ուղղակի տնտեսական ազդեցություն այս նախագիծը չունի ։ Ընդհակառակը, դա կարող է նույնիսկ ձեռնտու չլինել, քանի որ դրա իրականացումից առաջին հերթին կտուժեն երկրի ավտոճանապարհներն ու Սեւ ծովի մեր նավահանգիստները ։ Ընդ որում, տնտեսական շահի վերջնական որոշման հարցը պահանջում է լուրջ ուսումնասիրություն եւ վերլուծություն, թեեւ ցանկացած վերլուծություն պետք է հիմնված լինի նախեւառաջ երկրի ազգային շահերի վրա: Այս առումով այս աշխարհաքաղաքական նախագծի՝ տարանցիկ շահերին, ազգային անվտանգությանը կամ էներգետիկ անկախությանը համապատասխանության ղեպքում, մենք կարող ենք այն լրջորեն դիտարկել՝ նույնիսկ դրա տնտեսական անընդունելիության դեպքում։ Բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք միանգամայն հակառակ իրավիճակի հետ. մեր տնտեսական, էներգետիկ և քաղաքական անկախությունը կախված է այն ենթակառուցվածքային նախագծերից, որոնք շրջանցում են Ռուսաստանը ։ Եվ այդ նախագծերը Վրաստանի համար կենսական նշանակություն ունեն ։ Բանաձեւը պարզ է․ որքան քիչ է Ռուսաստանը, այնքան մեծ է անկախությունն ու ազատությունը ։ Մինչդեռ, երկաթուղու աբխազական հատվածը Վրաստանին ավելի կախյալ է դարձնում հենց Ռուսաստանից։

 

Հայաստանը խիստ շահագրգռված է աբխազական հատվածի վերականգնմամբ։

 

Մենք շատ լավ հասկանում ենք, թե որքան կարեւոր է Հայաստանի համար վերականգնել այդ երկաթուղին ։ Հայաստանը մեր եղբայրական երկիրն է ։ Մենք Հայաստանը եւ Ադրբեջանը դիտարկում ենք ընդհանուր կովկասյան տան գաղափարի համատեքստում, որի՝ Ժամանակի ընթացքում իրականացման հետ մենք մեծ հույսեր ենք կապում ։ Հենց այդ պատճառով ղարաբաղյան վերջին պատերազմը հատկապես ցավոտ էր մեր պետության ու հասարակության համար ։ Մենք երբեք չենք մոռանա այն փաստը, որ Հայաստանը թույլ չտվեց իր տարածքում տեղակայված ռուսական զորքերին մասնակցել 2008թ.օգոստոսյան պատերազմին Վրաստանի դեմ ։ Մենք հասկանում ենք, որ Երեւանի համար դա շատ բարդ որոշում էր ։ Ընդ որում, անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանը Վրաստանի բնական գործընկերը չէ աբխազական երկաթուղու վերականգնման հարցում ։ Ցավոք, մենք այլ իրողություններ ունենք, մենք կարող ենք նման բանակցություններ վարել միայն Ռուսաստանի հետ ։ Իսկ այստեղ բավականաչափ կարմիր գծեր կան։

 

Օրինակ?

 

Եթե երկաթուղու վերականգնման հարցը, այնուամենայնիվ, հայտնվի մեր օրակարգում, ապա անխուսափելիորեն կառաջանան հարցեր, որոնց պատասխանները պետք է տալ ։ Օրինակ՝ ի՞նչ բեռներ կտեղափոխվեն այս երկաթուղով։ Ռազմական, թե՞ միայն քաղաքացիական։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ երկաթուղին ռազմական նպատակներով օգտագործելը սովորական պրակտիկա է ։ Վերջին անգամ մենք դա տեսել ենք 2008 թվականին։ Եվս մեկ հարց ՝ ո՞վ է ապահովելու բեռների անվտանգությունն Աբխազիայի տարածքում։ Չմոռանանք, որ աբխազական, այսպես կոչված, իրավապահ մարմինները մեզ համար լեգիտիմ չեն, իսկ ռուս զինվորականները մեզ համար օկուպանտ են ։ Թերևս միակ լուծումը վերահսկողության միջազգային մեխանիզմներն են, որոնց ռուսական և աբխազական կողմն ակնհայտորեն մեծ խանդավառությամբ չեն վերաբերի ։ Երրորդ կարևորագույն հարցն այն է, թե ինչպես կարող ենք վերականգնել երկաթուղին, եթե դեռ լուծված չեն ազատ տեղաշարժի հարցերը ։ Ի՞նչ փաստաթղթեր հնարավոր կլինի օգտագործել այս երկաթուղով երթեւեկելու համար: Որտե՞ղ են լինելու մաքսավորները, սահմանապահները։

 

Ձեր խոսքերից ակնհայտ կապ է ուրվագծվում այդ խնդիրների և Աբխազիայի կարգավիճակի խնդրի միջև։

 

Այդպես է։ Ելնելով այս ամենից ՝ միանգամայն ակնհայտ է, որ երկաթուղու աբխազական հատվածի վերականգնումն ուղղակիորեն կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հետ ։ Միայն նման պայմաններում այս նախագիծը ձեռք կբերի իր բնական տեսքը։ Այդ պատճառով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը ներկայացնել որպես առանձին խնդիր տեղին չէ ։ Անհեթեթ է մտածել, որ երկաթուղու վերականգնումը կօգնի իրավիճակի դեէսկալացիային և հարաբերությունների վերականգնմանը։ Քանի դեռ ռուսական 7-րդ օկուպացիոն բազան գտնվում է Վրաստանի աբխազական հատվածում և քանի դեռ պաշտոնական Կրեմլը չի հրաժարվել Աբխազիայի ճանաչումից, անիմաստ է նույնիսկ խոսել որևէ տնտեսական նախապատվությունների մասին ։ 250 հազար վրացիներ գրեթե 28 տարի սպասում են իրենց տները վերադառնալուն։ Եվ մենք, իհարկե, չենք կարող այդ հարցը երկրորդ պլան մղել։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Արմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում էԱրմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն ՍիմոնյանինՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքըԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով
ՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ էՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Տարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերըՏարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերը
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններովՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով
ՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորություններըՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորությունները
Փաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասինՓաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասին
ԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ալիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի էԱլիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է
Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներըԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։
Իրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համարԻրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համար
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասին
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններումՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Հայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերովՀայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով
Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  
Երևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցերԵրևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցեր
Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել էՆախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Պաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցըՊաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցը
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Հայաստանի տարածքում չկա Հայաստանի տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" կոչվող ենթակառուցվածք, կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունները․ պատգամավոր
ՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը
Հայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորությունները
Փաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն էՓաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն է
Փորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերինՓորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը
«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում․ Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց