Երկուշաբթի, 5 Ապրիլի 2021 16:26
Մարիաննա Մկրտչյան

ԵՊՀ-ն և ԳԱԱ-ն Հայաստանի նախագահին կոչ են անում չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին»  օրենքը

ԵՊՀ-ն և ԳԱԱ-ն Հայաստանի նախագահին կոչ են անում չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին»  օրենքը

Արմինֆո. Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) եւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 24.03.2021 թվականին) որոշ կարգավորումների՝ Սահմանադրության հետ համապատասխանության վերաբերյալ: ԱրմԻնֆո-ին տրամադրիված հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է.

 

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 24.03.2021 թվականին ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք), որը կարգավորելու է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի գործունեության, ոլորտի կառավարման և  ֆինանսատնտեսական հարաբերությունները: Օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա են առանձին կարգավորումներ, որոնք առերևույթ խնդրահարույց են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ համապատասխանության տեսանկյունից։ Այսպես.

 

1.Օրենքով առաջարկվող հանրային ԲՈՒՀ-ի կառավարման մոդելն առերևույթ հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված լիազորող նորմերի իրավական որոշակիության, 38-րդ հոդվածով սահմանված բուհական ինքնավարության հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության համար անկյունաքարային համարվող և Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին։

Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին։

Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:

Սահմանադրության 79-րդ հոդվածը սահմանում է, որ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Այսպես, Օրենքով առաջարկվում է հանրային ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի այնպիսի կազմ, որում անդամներից 5-ը, այսինքն՝ կեսից ավելին, պետք է լինեն համապատասխան նախարարի ներկայացուցիչներ: Որոշ ԲՈՒՀ-երի ինստիտուցիոնալ հավատարմագրման նախորդ փուլում միջազգային փորձագետները մտահոգություն էին հայտնել, որ ՀՀ ԲՈՒՀ-երի կառավարման մարմիններում գերակշռում է վարչական մասնակցությունը: Օրենքով ավելի շատ է սրվում այս խնդիրը, քանի որ լիազոր մարմինը նշանակում է ոչ միայն կառավարման խորհրդի կեսից ավելիին, այլև կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել իր կողմից նշանակված անդամների լիազորությունները` այսպիսով լրիվ կախվածության մեջ դնելով իրենից: Ընդ որում, Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ կառավարման խորհրդի ԲՈՒՀ-ի չորս անդամին սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի ԲՈՒՀ-ի չառաջադրած անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ առանց նշելու, թե ի՞նչ սկզբունքով է լիազոր մարմնի ղեկավարն իրականացնելու համալրումը՝ իր հայեցողությամբ, թե ԲՈՒՀ-ի ակադեմիական խորհրդի կողմից առաջադրվող կառավարման խորհրդի անդամներին ներկայացվող պահանջների հաշվառմամբ։

Միաժամանակ, Օրենքը չի կարգավորում այն հարցը, թե արդյոք լիազոր մարմինը կարող է չհաստատել ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի անվանական կազմը, թե հաստատելը նրա պարտականությունն է։

Նման պայմաններում հարց է առաջանում, թե արդյոք լիազոր մարմինը պետք է ստուգի կառավարման խորհրդի ձևավորման օրինականությունը, որը, փաստացի, ex ante վերահսկողություն է և խաթարում է բուհական ինքնավարության ինքնակառավարման բաղադրատարրը։ Բացի այդ, անհասկանալի է, թե ի՞նչ է լինում այն դեպքում, եթե լիազոր մարմինը գտնում է, որ կազմը չի ձևավորվել պատշաճ կարգով, ի՞նչ պետք է անի լիազոր մարմինը և ի՞նչ պետք է անի ԲՈՒՀ-ը։ Լուծված չէ նաև այն հարցը, թե ով պետք է խորհրդի կազմը ներկայացնի լիազոր մարմնի հաստատմանը և ինչ ժամկետում պետք է կազմը հաստատվի։

Բացի այդ, էականորեն նվազեցվել է կառավարման խորհրդի անդամների թիվը՝ ընդամենը ինը հոգի։ Ընդ որում, խորհրդի անդամների կեսից ավելիին նշանակում է լիազոր մարմինը, ինչը ևս ուղղակի միջամտություն է բուհական ինքնավարությանը։

Կառավարման խորհրդի ձևավորման կարգն ուղղակիորեն ազդում է նաև ռեկտորի ընտրության վրա։

Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հանրային ԲՈՒՀ-ի ռեկտորին ընտրում է կառավարման խորհուրդը՝ փակ գաղտնի քվեարկությամբ, անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ հինգ տարի ժամկետով։ 

Այսինքն, հանրային ԲՈՒՀ-իի ռեկտորին կարող են ընտրել լիազոր մարմնի կողմից նշանակված կառավարման խորհրդի հինգ անդամները, ինչի արդյունքում ռեկտորը ոչ թե ընտրվում է կառավարման խորհրդի կողմից, այլ փաստացի նշանակվում է լիազոր մարմնի կողմից, իսկ ընտրությունը պարզապես իրավական ֆիկցիա է։

Արդյունքում, ստացվում է, որ հանրային ԲՈՒՀ-երն ամբողջությամբ և առանց վերապահումների կախվածության մեջ են դրվում քաղաքական իշխանություններից։

Այս համատեքստում Օրենքն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 1-ին, 6-րդ, 38-րդ և 79-րդ հոդվածներին:

2.Օրենքը սահմանում է գիտական կազմակերպության տնօրենի և ԲՈՒՀ-ում վարչական ու ակադեմիական պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային սահմանափակումներ, որոնք հակասում են Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքին, տարիքային հատկանիշից ելնելով, ինչպես նաև խաթարում է գիտության զարգացումը, որը Սահմանադրության 15-րդ հոդվածի ուժով պետության ուղղակի պարտականությունն է։

Մասնավորապես, Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մաս սահմանում է, որ գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:

Օրենքի 37-րդ հոդվածի 17-18-րդ մասերի համաձայն.

«17.70 տարին լրացած անձը ԲՈՒՀ-ում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Այդ անձի հետ ԲՈՒՀ-ի ռեկտորն ամբիոնի առաջարկությամբ կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր մեկ ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով:

18.ԲՈՒՀ-ում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության միջոցով վարչական պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 70 տարին»։

Ստացվում է, որ գիտական կազմակերպության տնօրենի 65 տարին լրանալուց հետո նրա հետ պայմանագիրն անվերապահորեն լուծվում է, իսկ  ԲՈՒՀ-ում վարչական կամ ակադեմիական պաշտոն զբաղեցնող անձինք 70 տարին լրանալու դեպքում այլևս չեն կարող հավակնել զբաղեցնելու որևէ պաշտոն, իսկ առավելագույնը ինչի ակնկալիք կարող են ունենալ այդ անձինք, մեկ տարի ժամկետով ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիրն է տարեկան երկարաձգման իրավունքով, այն էլ՝ ռեկտորի հայեցաղողությամբ։

Այս մոտեցումն արդարացի չի կարող համարվել: Կրթության և գիտության ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարիքի հետ աճում է գիտական և կրթական փորձառության մակարդակը և 65/70 տարին այն տարիքը չէ, որ  գիտնականն այլևս չկարողանա ղեկավարել գիտական/բուհական գործընթաց: Ավելին, ենթադրվում է, որ անձը պրոֆեսորի կոչմանն արժանանալու համար պետք է երկար ժամանակ ծախսի և չի կարող, օրինակ, անձը 35 տարեկանում դառնալ պրոֆեսոր, իսկ պրոֆեսորին ներկայացվող պահանջները պետք է խստացվեն, քանի որ այն ակադեմիական ամենաբարձր պաշտոնն է, ապա առավել ևս այս կարգավորումը քննադատության չի դիմանում:

Օրենքի ընդունման հիմնավորման մեջ բացակայում են այս կարևոր փոփոխության վերաբերյալ փաստարկները, չկան վիճակագրական տվյալներ և այդ կարգավորման իրագործման դեպքում սպասվելիք արդյունքի վերաբերյալ գոնե մոտավոր կանխատեսումներ։

Այս մոտեցումն էապես խոչընդոտում է գիտական կազմակերպության և ԲՈՒՀ-ի արդյունավետ կառավարմանը, քանի որ ստեղծում է գիտական կազմակերպության կամ ԲՈՒՀ-ի/ֆակուլտետի երկարամյա ռազմավարական ծրագրերը չիրագործելու, դրանք հաճախակի փոփոխելու վտանգ, ինչի արդյունքում խաթարվում է կառավարման կայունությունը։

Սա խոսում է նաև երկակի ստանդարտների մասին, քանզի, օրինակ, հանրային ծառայության այն ներկայացուցիչներին, որոնք պատասխանատու են քաղաքականություն մշակելու համար (իսկ գիտական և կրթական համակարգում հիշյալ ղեկավարները հենց քաղաքականություն մշակելու համար են կոչված), չի սահմանվում որևէ տարիքային սահմանափակում, մինչդեռ, այդ քաղաքականությունն իրագործելու համար պատասխանատու հանրային ծառայողների համար սահմանվում են որոշակի սահմանափակումներ: Արդյունքում, Օրենքով առաջարկվող տարիքային ցենզերը ոչ միայն խտրական բնույթ են կրում, այլ նաև գործնականում կարող են հանգեցնել գիտական կազմակերպության կամ ԲՈՒՀ-ի/ֆակուլտետի կառավարման անարդյունավետության և անկայունության, ինչն էլ կհանգեցնի գիտական և կրթական բնականոն գործունեության խաթարման, հատկապես ռազմավարական ուղղությունների մշակման և իրացման համատեքստում։

3.Օրենքով էականորեն փոփոխվում է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կարգավիճակը, ավելին, այդ կարգավիճակի վերաբերյալ Օրենքը պարունակում է խիստ անորոշ ձևակերպումներ, որոնց արդյունքում Օրենքի 26-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 15-րդ, 79-րդ և 86-րդ հոդվածներին։

Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է ակադեմիական գիտական տիտղոսներ ունեցող և Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականներին:

Օրենքը, սակայն, չի սահմանում ԳԱԱ-ի փաստացի կարգավիճակը՝ կազմակերպաիրավական ձևը, ինչպես նաև Օրենքում բացակայում են ԳԱԱ-ի ինքնակառավարման երաշխիքները, ինչը տվյալ նորմը դարձնում է հռչակագրային դրույթ և հիմքեր է ստեղծում գործադիր իշխանության համար ԳԱԱ-ի կանոնադրությամբ սահմանափակել ինքնառավարման շրջանակները, այսինքն՝ Օրենքով սահմանելով ԳԱԱ-ի ինքնակառավարման ձևական դրույթ: Առկա է դրա փաստացի կիրառումը բացառելու իրական վտանգ։

Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված է հիմնարար և կիրառական գիտության զարգացումը՝ որպես պետության քաղաքականության հիմնական նպատակ, որի համատեքստում ԳԱԱ-ի ներկա կարգավիճակի փոփոխությունը, ապագա կարգավիճակի անորոշությունն ու ինքնակառավարման երաշխիքների բացակայությունը վտանգում են նշված նպատակի իրացումը։

 

4.Օրենքով ԳԱԱ-ի կարգավիճակի փոփոխությունը ենթադրում է նաև դրա կառավարման ներքո գործող գիտական կազմակերպությունների կարգավիճակի և գործառման սկզբունքների փոփոխություն։

Օրենքի տեքստի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում բացակայում են գիտական կազմակերպությունների կարգավիճակի փոփոխման կապակցությամբ անհրաժեշտ անցումային դրույթներ, որի արդյունքում Օրենքն այդ մասով չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

Օրենքի՝ դեռևս նախագծային տարբերակի հիմնավորումներում նշվում էր, որ գիտության ոլորտում հստակեցման կարիք ունեն նաև կառավարություն-պետական կառավարման լիազոր մարմին-գիտական կազմակերպություն իրավասության սահմանները, միջազգային չափանիշներին համապատասխան գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, ինչպես նաև գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները և կրթություն-գիտություն-տնտեսություն կապի խրախուսման մեխանիզմները, սակայն Օրենքը չի պարունակում այդ խնդիրների ամբողջական լուծումները։

Նշված նպատակները Օրենքում որևէ կերպ իրացված չեն, ինչի արդյունքում գիտական կազմակերպությունների կարգավիճակի և գործառման սկզբունքների տեսնակյունից Օրենքը չի համապատասխանում Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև խաթարում է Սահմանադրության 15-րդ և 86-րդ հոդվածներով սահմանված գիտության զարգամանը նպաստելու պետության պարտականության իրացումը։

 

5.Օրենքի եզրափակիչ և անցումային դրույթներում առկա են ինչպես սույն հայտարարությունում նշված հարցերի հետ փոխկապակցված, այնպես էլ առանձին կագավորումներ, որոնք խնդրահարույց են դրանց ուժի մեջ մտնելու պահի, անցումային դրույթներ չնախատեսելու տեսանկյունից և արդյունքում հակասում են իրավական որոշակիության, համաչափության սահմանադրական սկզբունքներին և օրենքի հետադարձ ուժով գործելու՝ Սահմանադրությամբ ամրագրված սահմանափակումներին և արգելքներին.

1)Օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ մասը սահմանում է, որ Օրենքն ուժի մեջ մտնելու ահից ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքը:

Օրենքը չի նախատեսում որևէ անցումային դրույթ ԳԱԱ-ի գործող անդամների և նրանց կարգավիճակի վերաբերյալ։ Ավելին, Օրենքը չի նախատեսում Կառավարության կողմից ԳԱԱ-ի կանոնադրությունը հաստատելու, պատվովճարի չափը և ԳԱԱ-ի իսկական և թղթակից անդամների առավելագույն թիվը և մասնագիտությունները սահմանելու մասին Կառավարության որոշումների ընդունման ժամկետ, որի արդյունքում անհասականալի է, թե ինչ կարգավիճակով է գործելու ԳԱԱ-ն Օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև Կառավարության համապատասխան որոշումների ընդունման պահը։ ԳԱԱ-ի կանոնադրությունը հաստատելու, պատվովճարի չափը և ԳԱԱ-ի իսկական և թղթակից անդամների առավելագույն թիվը և մասնագիտությունները սահմանելու մասին Կառավարության գործող որոշումները «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքն ուժը կորցնելու փաստի ուժով դադարում են, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Կառավարությունը պարտավոր է իր ընդունած նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին ընդունել նորմատիվ իրավական ակտ Օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում:

2)Օրենքն անցումային դրույթներ չի նախատեսում նաև ԳԱԱ-ի կարգավիճակի փոփոխության արդյունքում գիտական կազմակերպությունների կարգավիճակի ճշգրտման համար, քանի որ Օրենքի իմաստով դրանք այլևս չեն կարող կառավարվել ԳԱԱ-ի համակարգում։

3)Օրենքի 40-րդ հոդվածի 13-րդ մասը սահմանում է, որ մինչև Օրենքով նախատեսված կարգով նոր կառավարման խորհուրդների ձևավորումը հանրային ԲՈՒՀ-երի և գիտական կազմակերպությունների գործող կառավարման խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը, որոնք դադարում են նոր խորհուրդների ձևավորման պահից: Այսինքն, հոգաբարձուների խորհուրդների գործող կազմերի բոլոր անդամների լիազորությունները դադարում են միևնույն պահին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ընտրվել այդ պաշտոնում և քանի տարի դեռ պետք է պաշտոնավարեն։ Այս կարգավորումը խախտում է հոգաբարձուների խորհուրդի անդամների «իրավական ակնկալիքի» իրավունքը, քանի որ վերջիններս ընտրման պահին ելել են մինչև լիազորությունների ժամկետի ավարտը պաշտոնավարելու կանխավարկածից ու միայն իրենց ընտրման պահին գործող իրավական կարգավորումներով լիազորությունների վաղաժամկետ դադարման կանխադրույթից։

 

Հաշվի առնելով արձանագրված խնդիրների կարևորությունը, Օրենքի՝ Սահամանադրության հետ ունեցած առերույթ անհամապատասխանությունները և դրանց գործնական կիրարկման ընթացքում կրթության և գիտության համար առաջացող հնարավոր բացասական հետևանքները՝ կոչ ենք անում Հանրապետության նախագահին չստորագրել Օրենքը և դիմել Սահմանադրական դատարան՝ Օրենքի առանձին դրույթների Սահմանադրության հետ համապատասխանության հարցը պարզելու նպատակով։ Սույն հայտարարությունը բաց է գիտակրթական կազմակերպությունների և կառույցների միանալու համար»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղություններըՀայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղությունները
Հայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանըՀայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանը
Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ումԵրազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
Մեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնելՄեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենանԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ