


Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
"Մեր հարաբերությունները միջխորհրդարանական շփումների շրջանակներում զարգանում են ։ Մենք լավ գիտենք ոչ միայն միմյանց, այլ նաև այն գործընկերներին, ովքեր ժամանում են ձեզ հետ։ Դա խոսում է այն թեմաների քննարկման մեջ ընկղմման մասին, որոնք մեզ մոտ երբեմն կուտակվում են և լուծում են պահանջում", - ասել է Վյաչեսլավ Վոլոդինը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
ՊԴ նախագահը նշել է, որ կողմերն ակտիվորեն պահպանում են երկխոսության։ "Հասկանալի է, որ համավարակը իր հետքն է դնում։ Այժմ դա աստիճանաբար մնում է ետեւում: Այդ պատճառով առաջիկայում, հուսով եմ, կհանդիպենք նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 1-ին", - ասել է Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդել է ՌԴ Պետդուման։
Հանդիպման ընթացքում բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը։ Երկուստեք նշվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հակամարտության կարգավորման գործում։ "Մեր նախագահը շատ բան է արել, որպեսզի կանգնեցնի այդ հակամարտությունը, որը կարող էր վերածվել սարսափելի իրավիճակի", - ընդգծել է Վյաչեսլավ Վոլոդինը:
Արարատ Միրզոյանն, իր հերթին, նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապում են առանձնահատուկ, եղբայրական հարաբերություններ, որոնք հիմնված են դարավոր պատմության վրա։ "Դրանք ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հարաբերություններն են ։ Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ այդ հարաբերությունները հետագայում դինամիկ կզարգանան և կամրապնդվեն", - ասել է Արարատ Միրզոյանը։


