


Արմինֆո. Քաղաքական որոշում է կայացվել չմասնակցել այսօր Ստեփանակերտում Արցախի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հաղորդել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։
Անդրադառնաալով այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն փաստը, որ այս 30 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը չի մասնակցում Արցախի անկախության միջոցառումներին, նախարարը, մասնավորապես, ասել է. "Եթե չենք գնացել, ուրեմն այդպես է պետք։ Քաղաքական որոշում է կայացվել չմասնակցել այդ միջոցառումներին։ Ոչ մի այլ բան մի փնտրեք այստեղ, պետք չէ սրանից մեծ խնդիր սարքել":
Նա չի պատասխանել նաեւ այն դիտարկումներին, թե Հայաստանի իշխանությունները խուսափում են Արցախ այցելելուց Ադրբեջանի նախագահի սպառնալիքների պատճառով՝ խորհուրդ տալով այդ հարցով համապատասխան հարցում ուղարկել ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նա ընդունելի է համարում այսօր խոսել Ադրբեջանի հետ բարեկամության մասին, եւ արդյոք դրա համար հիմքեր կան, Խաչատրյանը վստահեցրել է, որ նման հիմքեր միշտ էլ եղել են: "Հիմքեր միշտ էլ եղել են: Այն օրվանից, երբ Հայաստանը ձևավորվեց որպես անկախ պետություն, 30 տարի առաջ այդ հիմքերը կային։ Եվ հիմա էլ դրանք կան, և մենք պետք է կարողանանք դա օգտագործել։ Անհրաժեշտ է հասնել արժանավայյյել խաղաղության", - հայտարարել է Խաչատրյանը, հավելելով, որ ինքը միանգամայն գոհ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությունից։


