


Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Քաշաթաղի շրջանում ադրբեջանաթուրքական զորավարժությունների անցկացմանը:
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը», - ասվում է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի մեկնաբանությունում:
Քաշաթաղի շրջանում ադրբեջանաթուրքական զորավարժությունների անցկացման մասին նախօրեին հաղորդել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:


