
Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել ռուս խաղաղապահ ուժերի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։
"Անադոլու" գործակալությանը հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է, որ իհարկե, կան հարցեր, որոնք Ադրբեջանին չեն գաաաահոցնում, որոնց առնչությամբ իրենք ունեն դժգոհություններ: "Առաջին հերթին, դա կապված է մեր հողեր օտարերկրյա քաղաքացիների անօրինական այցերի հետ։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը։ Որովհետև Ղարաբաղը (Արցախը) մեր տարածքն է։ Ոչ մի օտարերկրյա քաղաքացի կամ տրանսպորտային միջոց չի կարող մուտք գործել այդ շրջաններ՝ առանց մեր թույլտվության ։ Թույլտվությունը պետք է ձեռք բերել մեզանից: Սակայն ես կարող եմ ձեզ հստակ ասել, որ այդ հարցը հարյուր տոկոսով լուծված չէ։ Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև այն, որ օտարերկրյա քաղաքացիների ապօրինի մուտք Ղարաբաղ չափազանց հազվադեպ է արձանագրվում։ Նաև ուզում եմ նշել, որ մեր քաղաքականության և հաստատակամության արդյունքում դրա վերջը գալիս է։ Բայց, իհարկե, մենք կցանկանայինք լիարժեք հարգանք մեր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները, բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Այդ դեպքում այնտեղ ծառայող զինծառայողները նույնպես պետք է իրենց գործունեությունն իրականացնեն այդ հայտարարություններին համապատասխան", - նշել Է Ալիեւը, մոռանալով, որ Լեռնային Ղաաբաղն անջատվել է Ադրբեջանից ԽՍՀՄ նորմատիվ ակտերին համապատասխան, ինչպես ժամանակին Ադրբեջանը դուրս է եկել Խորհրդային Միության կազմից, իսկ անցկացված հանրաքվեում Արցախի գրեթե ողջ բնակչությունը քվեարկել է ԱՀ կազմից դուրս գալու եւ անկախության հռչակման օգտին։
Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ հավաստիացրել, որ Ադրբեջանը ոչ մի առաջարկ չի ստացել Մինսկի խմբից՝ երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո: "Իսկ քանի որ նախաձեռնություններ չկան, Մինսկի խմբի գործունեության մասին խոսելն անտեղի է ։ Անցել է արդեն մեկ տարի։ Ի՞նչ եք դուք առաջարկում; Դուք ասում եք, որ խնդիրը պետք է լուծել ։ Ես Ադրբեջանի անունից հայտարարում եմ, որ հակամարտությունը լուծված է։ Սեփական ուժերով, հակառակ ճնշմանը։ Ուրեմն, պետք է առաջարկներ լինեն։ Ինչո՞վ պետք է նրանք զբաղվեն։ Ես իմ կարծիքն արտահայտեցի։ Մնացածը նրանց պատասխանատվության մեջ է", - նշել է նա։
Ալիեւը եւս մեկ անգամ անդրադարձել է Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու Հայաստանի մտադրություններին և հավաստիացրել, որ ռուսական կողմը հերքել է գնումների մասին տեղեկատվությունը, թեեւ այն առաջին անգամ հնչել է հենց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի շուրթերից: Նա հերթական անգամ դժգոհություն է հայտնել, որ Երևանը մտադիր է նոր սպառազինություն ձեռք բերել, նշելով, թե Ադրբեջանի համար դա ընդունելի չէ։ Ալիևը մոռացել է, հավանաբար, որ անցած շաբաթ ինքը հայտարարել է Ադրբեջանի կողմից ռուսական սպառազինության նոր խմբաքանակ պատվիրելու մասին, և դա, չհաշված արդեն ստորագրված խոշոր զենքերի պայմանագրերը Իսրայելի և Թուրքիայի հետ։
Այդպիսով, Ադրբեջանի "խաղաղասիրության" մասին խոսող Ալիևը որոշել է, որ Բաքվում պետք է որոշեն, թե ով պետք է սպառազինություն ձեռք բերի, իսկ ով ՝ ոչ, ընդ որում, ակտիվորեն զինելով սեփական բանակը և բարձր մակարդակում պահպանելով պաշտպանության ոլորտի ծախսերը. 2,7 մլրդ դոլար է ամրագրված 2022թ. բյուջեում: