


Արմինֆո. Պաշտոնական Վիլնյուսը հուսով է, որ կհաջողվի վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այդ մասին հայտարարել Է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն՝ սեպտեմբերի 4-ին ՀՀ վարչապետի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Լիտվայի վարչապետը հավաստիացրել է, որ ԵՄ-ում կան մի շարք քաղաքական առաջնորդներ, որոնք անկեղծորեն մտածում են տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության մասին: "Այդ կապակցությամբ ես համոզված եմ, որ ԵՄ - ն այդ հարցին բավականաչափ ուշադրություն կհատկացնի եւ գործնական խորհուրդներով ու որոշումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը", - հայտարարել է Շիմոնիտեն:


